ԿՈՐՍՎԱԾ Է ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿՈՐՍՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Օ1 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:
Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Սկզբում չկար ոչինչ բացի անվերջ ու անսահման ջրերից։
Սկզբում, աղի ջրերի անսահման ծովում (իգական սկիզբ) պարփակված քաղցրահամ ու կենսատու ջրերի Ծովն էր՝ Ավազանը (արական սկիզբ), ու չկար ուրիշ ոչինչ։ Առաջինը մարմնավորումն էր աստվածների նախամոր, ում կոչում էին Տիկին (=Tiamat)։ Երկրորդը մարմնավորումն էր նախահոր՝ Ավազանի (=Apsu, Bel=Տեր)։
Աղի ու քաղցրահամ ծովերն իրենց ջրերը խառնեցին և ծնեցին Արարիչ Ար Աստծուն։ Ար Աստծո ավագ որդին էր իմաստության տեր Հայ Աստվածը (=Enki, Ea): Նոր սերնդի աստվածներն ապրում էին նախամոր արգանդում՝ աղի ջրերի ծովում։
Հայ Աստվածը դյութելով քնեցնում ու սպանում է երիտասարդ աստվածներին ոչնչացնել ցանկացող Bel-ին։ Սա Հայոց ավանդական պատմագրության մեջ արտացոլվել է որպես Հայկի ու Բելի կռիվ։ Այսինքն, Հայկի ու Բելի կռվի հենքը դիցական է և ունի տիեզերածնական նշանակություն։ Խորենացին այն հարմարեցրել է Հին կտակարանի ժամանակագրությանն ու ցեղերի ծագումնաբանությանը։
Արարիչ աստվածների եռյակն արարում է իրենց բնակության վայրը՝ եռոլորտ Տիեզերքը։ Ար Աստվածը ստեղծում է Երկնքի հաստատությունը, Enlil-ը մթնոլորտը, իսկ Հայ Աստվածը՝ Երկիրն ու Ստորերկրյա աշխարհը։ Հայ Աստվածը Երկրի ընդերքում է տեղադրում քաղցրահամ ջրերի Ծովը (=Ծիրանի Ծով, Արուն Ծով, Սանդարի Ծով) և նրա կենտրոնում, Bel-ի մարմնի վրա կառուցում է իր սրբազան կացարանը։ Այստեղ է ծնվում նրա ավագ որդին՝ հրեղեն Մարդուկը՝ Որդի Աստվածը։ Հետագայում Մարդուկը ստացավ պապի և հոր որոշ տիտղոսներ և հռչակվեց միակ Արարիչ։
Հոր ցուցումներով Մարդուկը շարունակում է աշխարհաշինության նրա արարչական գործը․ սահմանում է տիեզերակարգը, քաղցրահամ ջրերը բխեցնում է որպես աղբյուրներ, արարում է երկնային լուսատուները և սահմանում նրանց շարժումները, Երկրի վրա ստեղծում է կյանքը, արարում է բանական մարդուն։ Երկրի առաջին մարդիկ Մարդուկից ստանում են ճշմարիտ աստվածապաշտության կարգը։
Աշխարհի արարման այս պատմությունը մեզ է հասել Բաբելոնում Քաջանց (=Հայոց) տիրապետության ժամանակների (մ․թ․ա․ 2-րդ հազարամյակ) սեպագիր աղբյուրներից։
Մոտ հարյուր անուններով հայտնի Մարդուկի ամենատարածված անուններն էին Որդի (=HAL-DI), Որդի Վառ, Որդի Ճշմարիտ, Արմենակ, Արամազդ։ «Որդի» բառը, որպես դիցանուն, ընկալվել է և աշխարհիկ իմաստով (=զավակ, որպես Հայ Աստծո որդի) և հոգևոր իմաստով։ Աշխարհի միակ լեզուն, որով հնարավոր է բացատրել Որդի դիցանվան հոգևոր իմաստը, հայերենն է։
Հայերենը թույլ է տալիս Որդի դիցանունը, որպես բարդ բառի, մասնատել երկու իմաստակիր բաղադրիչների․ որ=«մարդ» և դի=«աստված»։ Ուստի Որդի դիցանունն էլ տառացի նշանակում է «մարդ-աստված, մարդեղացած աստված»։
Այս պարագայում ակնհայտ է, որ մարդեղացած Աստծո մասին պատկերացումները պիտի ծնվեին հայալեզու միջավայրում՝ Հայքում։ Հետագայում մարդեղացած Աստծո գաղափարն ու պաշտամունքը տարածվում է աշխարհով մեկ։ Դա տեղի է ունեցել շատ ու շատ հազարամյակներ առաջ։
Առաջին բանական մարդիկ իրենց արարած Հայր և Որդի աստվածների անուններով իրենց ցեղին տվել են Հայ, Քաջ և Արմեն անուններ, իրենց հայրենիքը կոչել են Հայք, Քաջանց երկիր, Արմեն(իա) ու ներկայացել որպես Աստծո որդիներ։ Միջագետքյան սեպագիր աղբյուրները հայերին բնութագրում են որպես «արարվածներ»։ Որդի Աստծո անուններից են առաջացել նաև Հայոց Գեղնիկ (գել, գեղ=«առաջնորդ») և Արի ինքնանվանումները։
Հին կտակարանը հայտնում է, թե Աստծո որդիներից ոմանք մարդկանց աղջիկներին հավանելով իրենց կին են վերցնում։
Նրանցից ծնվում են խառնածին հսկաներ, ովքեր Աստծո որդիներին մեծ վնասներ են պատճառում։ Այդ խառնածին հսկաների և նրանց հասցրած վնասների հիշողությունը պահպանվել է նաև Սասնա Ծռեր էպոսում (Մսրա Մելիք, Չմշկիկ Սուլթանի դուստրը)։
Պատմության այս դրվագում մարդ բնութագիրը ներկայացնում է մարդու այն տեսակը, որը մեր ժամանակներում հայտնի է «նեանդերթալյան մարդ» անունով։ Աստծո որդիների և նեանդերթալյան տիպի կանաց խառնակվելը տեղի է ունեցել ինչպես Հայքի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, Եվրասիական մայրցամաքի տարբեր մասերում։ Այս խառնածինների սերունդներից են ձևավորվել մարդկային ռասաները, բացի Աֆրիկայի սևամորթներից։
Հայքում ապրող Աստծո որդիների և մարդու աղջիկների խառնակվելուց ծնվածները շարունակեցին ապրել Հայքում և բազմանալ։ Նրանց սերունդներից հետագայում առաջացան երկրագործ-անասնապահների և արհեստավորների դասերը։
Նրանք Աստծո որդիներից ստացած գիտելիքներով զարգացրել են իրենց արհեստները, ստեղծել քաղաքակրթական արժեքներ և տարածել աշխարհով մեկ։ Նրանք իրենց աշխատանքով ծառայել ու սպասարկել են Աստծո որդիներին, ապրել են Աստծո որդիների սահմանած օրենքներով։ Սրանցից է ձևավորվել Հայքում ապրող հայ ժողովուրդը։
Իրենց աստվածային ծագմանն ու առաքելությանը հավատարիմ մնացած և ազնիվ արյունն անաղարտ պահպանած Աստծո որդիներից ձևավորվում են ռազմիկ-արքաների (ազնվականություն) և քրմերի դասերը։
Նրանք Հայքում հիմնում են իրենց տոհմական կալվածքները և կոչվում նախարարներ։ Նախարար բառը տառացի նշանակում է «առաջին արարված»։ Արշակունիների ժամանակներից մեզ հասած Գահանամակում և Զօրանամակում հիշատակվում են 70-ից ավել նախարարական տներ։
Ամեն նախարարական տուն ուներ իր քրմական դասը, որի անդամները պատկանում էին նախարարական տոհմին։ Քրմերը աստվածատուր գիտելիքների կրողներն էին և Հայոց ազգային մշակույթի ստեղծողները։ Նախարարական և քրմական իշխանությունները ժառանգական էին։ Ազնվական և քրմական դասերից է ձևավորվել Հայոց Ազգը։
Անցան հազարամյակներ, որոնց ընթացքում Աստծո որդիներն իրականացնում էին իրենց առաքելությունը, պահպանում ճշմարիտ աստվածապաշտության կարգը։ Հայքը դարձավ միակ առաջնային քաղաքակրթական օջախը, որտեղ ստեղծում էին քաղաքակրթական արժեքներ և տարածում աշխարհում։
Որդի Աստծո պաշտամունքը ևս տարածվեց ողջ Հին աշխարհում։ Նրան պաշտում էին Շումերում, Եգիպտոսում, Պաղեստինում, Իրանում և հարակից տարածքներում ապրող ժողովուրդները։ Ճշմարիտ աստվածապաշտության լեզուն հայերենն էր, այն լեզուն, որով Որդի Աստվածը խոսեց իր ստեղծած առաջին բանական մարդկանց հետ։ Հայտնվելով այլ լեզվական միջավայրում, ճշմարիտ աստվածապաշտության շատ դրույթներ դարձան անըմբռնելի։
Այլալեզու մարդիկ ջանալով մեկնաբանել իրենց համար անըմբռնելի դրույթները, նոր մեկնաբանություններ տվին դրանց։ Արդյունքում առաջացան կրոնները, որպես ճշմարիտ աստվածապաշտության աղանդներ։ Ժամանակների ընթացքում նրանից էլ սկիզբ առան բազում այլ աղանդներ։
Հազարամյակներ անց, Պաղեստինում ապրող մի խումբ խառնածիններ կեղծելով ճշմարիտ աստվածապաշտության դրույթները, որոշեցին ստեղծել իրենց աղանդը։ Մ․թ․ա․ 1-ին հազարամյակի երկրորդ կեսին նրանք իրենց աղանդի դրույթները շարադրեցին մի գրքում, որն այսօր հայտնի է Հին կտակարան անունով։ Նախանձելով Աստծո որդիների փառքին, զօրությանն ու հարստությանը, նրանք իրենց ներկայացնում են որպես աստծո ընտրյալներ։
Այս գրքի հեղինակները կեղծելով նաև պատմական փաստերը, փորձեցին իրենց աղանդի հետևորդներին ներկայացնել որպես մի ժողովուրդ, մի ցեղ, որն իբր ծագում է իրենց երևակայական Աբրամ>Աբրահամ նահապետից։ Հրեաների առասպելական նախահոր նախնական Աբրամ անունը հայերեն կազմություն է․ աբ=«հայր» (շումերերեն ab, ap=«հայր», աքքադերեն abu=«հայր») և ռամ=«ժողովուրդ»։ Վերջինիս ծագումնաբանությունն էլ հասցրին մինչև ջրհեղեղի ժամանակները։
Ջրհեղեղի հին բաբելական տարբերակում փրկված առաքինի մարդը ներկայացված է AT.RA.AM HA.SIS, AT.RA HA.SIS անունով: Սա անձանվան ժամանակակից ընթերցումն է, որում HA.SIS բաղադրիչը կրում է «իմացող, իմաստուն» իմաստ (աքքադերեն փոխառյալ ձևն է hāsisu) և ներկայացնում է բնիկ հայերեն հաս=«հասկացող, իմացող, կատարյալ, հասուն» բառը։
Ջրհեղեղից փրկվածի բուն անունն է AT.RA.AM, որի մեջ մտնող AT, AD սեպանշանի հիմնական իմաստն է «հայր, ծնող»։ At, ad=«հայր, ծնող» բառը սեմական չէ և առկա է ինչպես հայերենում (հմմտ․ ադէ=«մեծ մայր, մայր»), այնպես էլ աշխարհի շատ լեզուներում։
Անվան RA.AM=ram բաղադրիչն էլ ներկայացնում է բնիկ հայերեն երամ=«մարդկանց կամ կենդանիների խումբ, ժողովուրդ» բառի սղված ռամ=«ժողովուրդ» ձևը։ Վերջինից ունենք ռամիկ=«հասարակ ժողովուրդ» բառը, որը հաճախ է գործածվել Հայոց ոսկեդարյան մատենագրության մեջ։
Առայսօր գրականության մեջ չի ներկայացվել և չի քննարկվել Atram Hasis անվան այլ համարժեք ընթերցումը, որն այնքան ակնհայտ է, որ անհնար է աչքաթող անել։ Բանը նրանում է, որ AD սեպանշանը «հայր, ծնող» իմաստի համար ունի նաև ab3 ընթերցում։ Ab, ap=«հայր» բառը (հայերեն՝ ափո, ափու, ապի, ապայ և այլն), որը գործածական էր նաև շումերերենում, փոխառությամբ անցել է աքքադերենին (abu=«հայր, ծնող»), աքքադերենից էլ՝ մյուս սեմական լեզուներին։
Հետևաբար անվան մյուս՝ համարժեք ընթերցումը կունենա Ab3-ra-am=Abram=Աբրամ ձևը։ Երկու դեպքում էլ (Adram, Abram) այս անձնանունը կնշանակի «հայր ժողովրդի»։ Անշուշտ ջրհեղեղից փրկված մարդուն այս անունն է տրվել, քանզի նրանից են ծագել ժողովուրդները՝ հետջրհեղեղյան մարդկությունը։
Այս անունն է, որ հրեաները դարձրել են իրենց առասպելական նախահոր անուն, որը հետո իրենց «աստծո որոշումով» դարձվել է Աբրահամ։
Աբրահամին հռչակեցին նոր կրոնի մարգարէ, հնարեցին իրենց 400-ամյա եգիպտական գերությունը, որպեսզի բացատրեն, թե ինչու Աբրահամից հետո «նոր աստծո» պաշտամունքը հետևորդներ չունեցավ։ Հնարեցին Մովսեսի կերպարը, որպես հրեաներին եգիպտական գերությունից ազատողի և «աստծո» պաշտամունքը վերականգնող մարգարէի։ Շատ այլ սուտ պատմություններ հնարեցին։
Որդի Աստծո անուններից մեկը սեպագրության մեջ գրառվել է dA-Mal = dAmal = Աստված Ամալ։ Այս դիցանունը կազմված է բնիկ հայերեն ամալ=«լցնել» բառից և Որդի Աստծուն ներկայացնում է որպես առատություն պարգևող Աստծո։ Այս դիցանունից և ցեղ ցույց տվող «-իկ» մասնիկից (հմմտ․ պարս-իկ, հնդ-իկ) կազմվել է «ամալեկ/ամաղեկ» ցեղանունը, որով Աստծո որդիները, որպես Որդի Աստծուց արարվածների ու նրան պաշտողների, հայտնի են եղել Պաղեստինում։ Հին կտակարանը նրանց բնութագրում է այսպես․ «Ամաղեկն ազգերի գլուխն է» (Թուոց իդ 20)։ Իսկ Աստծո որդիների նկատմամբ աղանդավորների վերաբերմունքն իրենց «աստծո» բերանով այսպես է ձևակերպված․ «Ամաղէկի հիշատակը երկնքի տակիցը պիտի բոլորովին ջնջեմ» (Ելից ժէ 14)։ Հրեաները մինչ օրս հետևում են այս ծրագրին։
Ժողովրդական ասածվածք է․ «մախաթը ջվալում չես թաքցնի»։ Նույն կերպ Հին կտակարանում գրված կեղծիքներն իրենք իրենց են մատնում․ մախաթը ջվալը ծակելով դուրս է գալիս։ Մի օրինակ․
Ըստ Հին կտակարանի, Աբրահամի թոռ Հակոբի (=Իսրայելի) 12 որդիներից են սերվել ջհուդների 12 տոհմերը։ Ծայր առած սովի տարիներին Հովսեփի հրավերով Հակոբը (Իսրայէլը) իր մյուս որդիների հետ գնում է Եգիպտոս և ստանալով փարավոնի համաձայնությունը, հաստատվում է այնտեղ: Դրանից 17 տարի անց հասնում է Հակոբի մահվան ժամը և 147 ամյա Հակոբը գտնվելով մահվան մահիճում, երդվեցնում է Հովսեփին, որպեսզի իր մարմինը թաղեն Քանանում՝ հայրական գերեզմանոցում:
Ստանալով Հովսեփի խոստումը, Հակոբն իր գոհությունն է հայտնում և երկրպագություն է մատուցում իր գավազանի գլխին. «եւ երկիր եպագ Իսրայէլ ի վերայ գլխոյ գաւազանի իւրոյ» (Ծննդոց, խէ, 27):
Ի՞նչ աստվածության էր ներկայացնում Հակոբի գավազանի գլուխը, ի՞նչ Աստծո էր պաշտում հրեական ցեղերի նախահայր համարվող Հակոբը։ Հանրահայտ է, որ Հին կտակարանի հեղինակների համար սկզբնաղբյուր են ծառայել այն պատմությունները, որոնք հայտնի են նաև միջագետքյան շատ ավելի հին սեպագիր աղբյուրներից։ Ուստի Հակոբի գավազանին վերաբերող հարցերի պատասխանը ևս պիտի փնտրել Միջագետքում։
Միջագետքյան պատկերագրության տվյալները վկայում են, որ, սկսած շումերական ժամանակներից, դիցարանի գերագույն աստվածներից dEN.KI=dE2.A=Հայ Աստծո անուններից մեկի գաղափարագիրը եղել է խոյի գլխով գավազանի պատկերը։ Խոյի պատկերով և նրա «խոյ» անվանումով գաղափարագրվել է Խայ, Հայ դիցանունը։
Հիշենք Սասնա Ծռեր էպոսի «Սասնա Տան խոյ» արտահայտությունը։ Գաղափարագրության ժամանակներում ձևավորված այս արտահայտությունը հարկ է հասկանալ «Սասնա Տան Հայ»։ Այս ամենից բխում է մի եզրակացություն․ հրեաների նախահայր համարվող Հակոբը պաշտել է Հայ Աստծուն։ Այսպիսի օրինակները՝ մախաթները, Հին կտակարանում բազմաթիվ են։
Շարունակութիւն մաս 1