Քրիստոնեական եկեղեցիներն ու տաճարները կառուցվել են ազգային դիցարանի աստվածների տաճարների հիմքերի վրա, – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

Քրիստոնեական եկեղեցիներն ու տաճարները կառուցվել են ազգային դիցարանի աստվածների տաճարների հիմքերի վրա, – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Յ1 ՕԳՈՍՏՈՍ 2018 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մի քանի օր առաջվա իմ գրառումներում նշեցի, որ քրիստոնեական եկեղեցիներն ու տաճարները կառուցվել են ազգային դիցարանի աստվածների տաճարների հիմքերի վրա, օգտագործելով տաճարի հատակագիծը, տաճարաշինության ճարտարապետությունը, հին տաճարների ավերակների շինանյութը:

Այս վերջին կետում կարելի է համոզվել շատ եկեղեցիների պատերի մեջ տեղադրված այն քարերով, որոնք ակնհայտորեն ցուցադրում են ոչ քրիստոնեական հետքեր և գտնվում են անկապ տեղերում:

Առաջին լուսանկարում ակնհայտ է, որ նախաքրիստոնեական նշանագիր կրող քարը պատի մեջ տեղադրվել է կողքի շրջած ու անկապ տեղում:

Երկրորդ լուսանկարում եկեղեցու խորանի աստիճանների մոտ պատի մեջ (նորից անկապ տեղ) է դրվել նախաքրիստոնեական տաճարի նշանակիր սյան մի հատվածը:

Երրորդ լուսանկարը ցույց է տալիս, որ նախկին տաճարի նշանակիր քարը դրվել է եկեղեցու պատի հիմքում:

Նրա վրայի պատի շարքն էլ ցույց է տալիս, որ այն շարված է խառնիխուռն, իրար հետ կապ չունեցող, մշակության տարբեր աստիճանի քարերից:

Չորրորդ լուսանկարում տեսնում ենք, որ ձկնակերպ վիշապաքարը դարձվել է եկեղեցու շքամուտքի բարավոր:

Շատ եկեղեցիներում ինքներդ կարող եք գտնել նման երևույթներ:

Կարծում եմ այդ եկեղեցիները կառուցող շինարարները դա արել են մտածված, որպես ապագային ուղղված տեղեկություն:

Hamlet Martirosyan – Երկրորդ լուսանկարում
Hamlet Martirosyan – Երրորդ լուսանկարը
Hamlet Martirosyan – Չորրորդ լուսանկարում

– ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail