ԱԶԳ – Մենք, որպես ազգ, մեր բոլոր հիմնական բնութագրերով աշխարհում առանձնակի ենք – Համլետ Մարտիրոսյան – շարունակելի մաս 1

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

ԱԶԳ – Մենք, որպես ազգ, մեր բոլոր հիմնական բնութագրերով աշխարհում առանձնակի ենք – Համլետ Մարտիրոսյան – շարունակելի մաս 1

05 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համլետ ՄարտիրոսյանՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: Կարդալ նաեւ՝

ԱԶԳ – Համլետ Մարտիրոսյան – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն

Մենք, որպես ազգ, մեր բոլոր հիմնական բնութագրերով աշխարհում առանձնակի ենք: Թերևս ճիշտն այն է, որ մենք եզակի ենք.

* Չունենք արյունակից ազգություններ, ինչպես մյուսները (գերմանական ցեղեր, կովկասյան ցեղեր, սլավոններ, արաբներ և այլն),
* մեր լեզուն չի մտնում ոչ մի լեզվախմբի մեջ՝ առանձնակի է,
* մեր լեզուն միակն է, որ ունի 36 հնչյուն (ըստ հների՝ 36 թիվը Տիեզերքն է և գերագույն երդումը),
* ունենք մեր ուրույն մարդաբանական տիպը, որով տարբերվում ենք մնացած մարդկությունից,
* ունենք մեր ուրույն գենոտիպը,
* մեր բնօրրանն ու կենսատարածքը՝ Հայկական լեռնաշխարհը, սկսած նախապատմական ժամանակներից, արժանացել է առասպելական բնութագրերի և հին աշխարհում ընկալվել որպես արարչության վայր, աստվածների բնակավայր, փրկության երկիր, քաղաքակրթության օջախ և այլն: Աշխարհի որևէ այլ տարածք նման բնութագրերի չի արժանացել:

Ինչու՞մն է բանը, ի՞նչ խորհուրդ կա այս ամենի մեջ, ո՞վ, ինչո՞ւ և ե՞րբ է մեզ զատել մյուսներից:

Նախ մտապահենք, որ այս բնութագրերի կրողը առանձին հայը չէ, այլ հայ տեսակի ընդհանրությունը: Այս բնութագրերը կրող մարդկային տեսակն է, որ կոչում ենք ազգ ու տարբերակում ժողովուրդ հասկացությունից:

Ազգ հասկացության համար դեռևս գոյություն չունի համընդհանուր ընդունելության արժանացած սահմանում:

Փիլիսոփաները հարցի շուրջ դեպքից դեպք դեռևս բանավիճում են:

Առայժմ գործածվում է մի սահմանում կամ նրա փոքր ինչ ձևափոխված տարբերակները,, որը 1913թ ձևակերպել է Ի. Ստալինը: Ըստ այդ սահմանման, ազգ է կոչվում պատմականորեն ձևավորված այն հանրությունը, որն ունի ընդհանուր կենսատարածք, լեզու, խառնվածք, մշակույթ և առևտրա-տնտեսական հարաբերություններ:

Այս սահմանումը գրեթե բոլոր հավակնողներին հնարավորություն է տալիս ազգ կոչվելու, քանզի թվարկված պայմաններին բավարարում են շատ ժողովուրդներ:

Սակայն Ի. Ստալինի տված սահմանման մեջ բացակայում են մի քանի կարևոր դրույթներ, որոնք անհրաժեշտաբար հարկ է ձևակերպվեն որպես ազգ կոչվելու պարտադիր պայմաններ:

Դրանցից առաջինը ծագման ու արյան (գենոտիպի) ընդհանրության պահանջն է: Ի. Ստալինի սահմանման մեջ այն փոխարինված է «պատմականորեն ձևավորված» արտահայտությամբ: Վերջինս կարող է ներկայացնել ինչպես ընդհանուր ծագում ու արյուն ունեցող հանրությանը, այնպես էլ տարբեր ծագում, մշակույթ ու գենոտիպ ունեցող ցեղերի խառնուրդի արդյունքում ձևավորված հանրությանը (ինչպիսին է ժամանակակից Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Բուլղարիայի և այլն բնակչությունը): Այդ իսկ 1
պատճառով դուրս ենք ձգում «պատմականորեն ձևավորված» արտահայտությունը և փոխարենը, որպես պարտադիր պայման, դնում ենք ծագման ու արյան (գենոտիպի) ընդհանրության պայմանը:

Երկրագնդի բնակչության աննշան մասն է, որ խառնածին չէ կամ էլ, խառնածնության այնքան չնչին տոկոս է պարունակում, որ այն կարելի է անտեսել: Մարդկության այս մասին ենք պատկանում նաև մենք՝ հայերս:

Ստալինյան սահմանման մեջ առանձին կետով բացահայտված չէ մի կարևոր պայման ևս. սեփական գիր և գրչություն ունենալու պահանջը: Սրա կարևորությանը կանդրադառնանք ստորև:

Վերջապես երրորդ կարևոր պայման ենք համարում սեփական ընդհանուր կրոն ու դիցարան ունենալը:

Այժմ տանք ազգ հասկացության մեր սահմանումը:

Ազգ է կոչվում մարդկային այն հանրությունը, որը

* ունի ընդհանուր կենսատարածք և այդ կենսատարածքի բնիկն է,
* ունի ընդհանուր գենոտիպ (հանրությունը կազմող էլեմենտները (ցեղ, տոհմ) ծագել են նույն ակունքից և արյունակից են),
* ունի ընդհանուր լեզու,
* ունի ընդհանուր գիր և գրչություն,
* ունի ընդհանուր կրոն և դիցարան,
* ունի ընդհանուր սոցիալ-տնտեսական հարաբերություններ:

Հայոց պարագայում ազգ կոչվելու պարտադիր պայմանների հակիրճ նկարագրերի պատկերը հետևյան է.

Կենսատարածքը – Հայերը արարվել/ծագել ու, որպես ազգ, ձևավորվել են Հայկական լեռնաշխարհում: Հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են: Հայկական լեռնաշխարհը Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած լեռնակղզին է, որի միջին բարձրությունը 1800մ է:

Լեռնաշխարհի բարձրագույն գագաթը առասպելական Մասիս լեռն է (5165մ), որն իր բացարձակ բարձրությամբ (ստորոտից մինչև գագաթ ունեցած բարձրությունը) աշխարհի բարձրագույն լեռն է: Հայկական լեռնաշխարհի ժամանակակից աշխարհագրությունը, իր 3000 մետրից բարձր լեռնագագաթներով, ձևավորվել է ավելի քան 300.000 տարի առաջ:

Արարատ երկիր, Քաջանց երկիր, Արիա, Արեվածագի լեռ/երկիր, Սուրբ Օրենքների երկիր, աստվածների բնակության վայր:

Մերձավոր Արեվելքի բոլոր խոշոր գետերը (Տիգրիս, Եփրատ, Արաքս, Կուր, Հալիս, Ճորոխ) սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից և հնում այն պատկերացումը կար, որ քաղցրահամ ջրերի ստորգետնյա ծովը (Ծիրանի Ծով, Արուն Ծով, Սանդարի Ծով) գտնվում է Հայքի տակ և Հայքն է աշխարհի քաղցրահամ ջրերի միակ ակունքը:

Ծագումը – Մոտ 60 հազար տարի առաջ Եվրասիական մայր ցամաքի վրա ապրում էին մարդանման կապիկներից անջատված և մի քանի միլիոն տարվա էվոլյուցիոն ճանապարհ անցած սպիտակամաշկ նեանդերթալյան տիպի մարդիկ, թխամաշկ դենիսովյան տիպի և պեկինյան տիպի մարդիկ: Աֆրիկայում ապրում էին իրենց անկախ էվոլյուցիոն ճանապարհն անցնող աևամորթները, ովքեր գենետիկ ընդհանրություն չունեն նեանդերթալյան տիպի մարդկանց հետ:

Այդ նույն ժամանակ Երկրի վրա հայտնվում է Homo sapiens sapiens-ը՝ ժամանակակից տիպի բանական մարդը: Նա հայտնվում է Հայկական լեռնաշխարհում և կարճ ժամանակ անց սկսում է տարածվել ու բնակեցնել աշխարհը: Հնագիտական տվյալները փաստում են, որ վերջին սառցապատումից առաջ (~46 հազար տարի առաջ) դուրս գալով Հայկական լեռնաշխարհից, 43÷45 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում տարածվում են ողջ Եվրոպայով մեկ: Նույն պրոցեսը տեղի է ունեցել նաև Ասիայի տարածքի արեվելյան և հարավային ուղղություններով:

Ժամանակակից տիպի բանական մարդու և նեանդերթալյան տիպի մարդկանց խաչասերումից առաջանում են Եվրասիական մայր ցամաքի ժամանակակից բնակչության նախնիները: Այդ խաչասերման արդյունքում առաջանում են սպիտակամորթ և դեղնամորթ ռասաները և նրանց ենթատեսակները: Խաչասերումը նաև պատճառն է նեանդերթալյան տիպի մարդկանց վերացման, ինչը տեղի է ունենում մոտ 30 հազար տարի առաջ:

Երկիր մոլորակը մնում է Հայկական լեռնաշխարհում ծագած և իր բնօրրանում անխառն ձևով ապրել շարունակող ժամանակակից տիպի բանական մարդկանց, նրանց և նեանդերթալյան տիպի մարդկանց խաչասերումից առաջացած խառնածիններին ու աֆրիկյան սևամորթներին:

Շումերական սեպագիր աղբյուրներում հայերին տրված մակդիրներից մեկը նշանակում է «արարվածներ»: Նույն աղբյուրները նաև նշում են, թե բանական մարդուն արարել է Հայ Աստվածը, ում հիմնական մարմնավորումը կենսատու քազցրահամ ջրերն են: Հայ Աստվածը իմաստության ու բանականության տերն է, Ծիրանի Ծովի տիրակալը: Հայ Աստծո քրմերի կողմից տաճարներում կատարվել է մկրտության ծես, որը խորհրդանշել է սրբազան Ջրից, իմա՝ Հայ Աստծուց ծնված/արարված լինելու գաղափարը, իսկ տաճարի սրբազան ավազանը խորհրդանշել է Ծիրանի Ծովը:

Հայոց տաճարների սրբազան ավազանի ջրով քրմերը մկրտել են միայն նրանց, ովքեր ծագումով հաստատապես եղել են Հայ Աստծո ժառանգ:

Քրիստոնեությունը յուրացրեց մկրտության ծեսը, որի միջոցով կարող է քրիստոնեա դարձնել ցանկացած ազգության, ռասայի, որակի ու զբաղմունքի մարդու: Այսինքն քրիստոնեա դառնալու հարցում մարդու տեսակն ու որակը ոչ մի 3
նշանակություն չունի: Սա մեծագույն կեղծիք է: Դա է հաստատում Հիսուս Քրիստոսի բերանով հնչեցված հոտևյալ խոսքերը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը Ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ արքայությունը մտնել» (Հովհաննէս Գ, 5): Քրիստոնեա վարդապետներն այս խոսքերը մեկնաբանում են ասելով, թե մկրտության ծեսով մարդը դառնում է Ջրից ծնված: Խաբեություն է: Ոչ ոք չի կարող հայ դառնալ, եթե հայ չի ծնվել, եթե Ջրից ծնվածների ուղղակի ժառանգը չէ:

Աշխարհի երեսին միայն մենք՝ հայերս ենք պնդում, որ ծնվել ենք Ջրից: Ճիշտ այնպես, ինչպես Վահագն է ծնվել Ծիրանի Ծովից, ինչպես Սանասարն ու Բաղդասարն են ծնվել Աստծո բխեցրած աղբյուրի ջրից: Սանասարն ինքն իրեն միշտ կոչում է՝ «ծովային եմ»: Այս առումով ևս եզակի ենք:

Արարիչ Հայ Աստծո անունից էլ ծագել է մեր հայ ինքնանվանումը: Հայ բառի նախնական իմաստն է «ջուր», որից փոխաբերաբար ստացել է նաև «կյանք» իմաստ: Դրա հիմնավորումը տալիս է հին ու իմաստուն ասածվածքը. «Եթե կյանք ես փնտրում, փնտրի ջուր»:

Բաբելոնում Քաջանց (kassites) տիրապետության ժամանակներից մեզ է հասած դյուցազնավեպում բանական մարդուն արարող Աստված է ներկայացվում Հայ Աստծո ավագ որդի Մարդուկը («Սասնա Ծռեր» դյուցազնավեպի Մարաթուկը): Մեր ավանդական պատմագրության մեջ ազգածին նախահոր՝ Հայկի (Հայ Աստծո էպիկական կերպարը), ավագ որդու անունն է Արմենակ: Շումերական աղբյուրների վկայությամբ Արմենակ անունն է կրել նաև Հայ Աստծո ավագ որդի Մարդուկը: Որդի Աստծո Արմենակ անունից էլ ծագել է Հայոց երկրորդ անվանումը՝ Արմեն:

Շումերական ժամանակների գրագիրները գիտեին հայոց ծագումնաբանության տեսանկյունից մի կարևոր փաստ ևս: Նրանք նախասկզբնական մարդուն անվանել են Արմեն կամ Արմենազն: Այս փաստի հնագույն վկայությունը հասնում է Շումերի նախադինաստիական ժամանակաշրջանին (Ք.ա. ~3000թ):

Հայոց ծագումնաբանության մասին ասվածը կարող ենք ամփոփել հետևյալ երկու պնդումների մեջ.

ա. Հայ ազգը 50÷60 հազար տարի առաջ Հայկական լեռնաշխարհում ծագած ժամանակակից տիպի բանական մարդկանց ուղղակի սերունդն է:
բ. Ժամանակակից տիպի բանական մարդիկ (Հայոց նախնիները) առաջացել են ոչ թե բնական էվոլյուցիայի ճանապարհով, այլ ստեղծվել են Արարիչ Աստծո կողմից:

Թեև, սկսած ծագման ժամանակներից, եղել են արտագաղթի բազմաթիվ ալիքներ, որոնց ընթացքում Հայկական լեռնաշխարհից դուրս են բերվել և աշխարհում տարածվել քաղաքակրթական արժեքներ (երկրագործություն, գիր, խեցեգործություն, մետաղագործություն և այլն), սակայն ազգի բուն կորիզը միշտ բնակվել է իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում:

Հայոց աստվածային արարչության փաստի մասին վկայում են ինչպես հնագույն գրավոր աղբյուրները, այնպես էլ շատ հնագիտական տվյալներ: Դրանցից մեկը կապված է գրի ծագման հետ, որին կանդրադառնանք ստորև:

Գենոտիպը – Գենը այն տարրական մոլեկուլյար կառույցն է, որը կարող է նույնությամբ վերարտադրվել անվերջ քանակի սերունդների մեջ: Այս ճանապարհով գենը իրեն համար ապահովում է հավիտենական գոյություն, որի համեմատ մի սերունդի կյանքը ակնթարթ է միայն: Եթե մեր կյանքին նայենք գենի տեսանկյունից, ապա յուրաքանչյուրս այս աշխարհ ենք եկել գենի հավիտենական գոյության շղթան անխզելի դարձնելու պարտականությամբ:

Երկրագնդի բոլոր տղամարդիկ ու կամայք ունեն 46 խրոմոսոմներ, որոնք կազմում են 23 խրոմոսոմային զույգեր: Այս 23 զույգերից մեկը սեռական խրոմոսոմային զույգն է: Տղամարդկանց մոտ այդ զույգը կազմված է Y և X խրոմոսոմներից, իսկ կանաց մոտ` երկու X խրոմոսոմներից: Y խրոմոսոմն է ժառանգականությունը հորից փոխանցում որդուն, որդուց թոռանը, թոռից ծոռին և այդպես շարունակ: Այս ճանապարհով առաջին նախահոր Y խրոմոսոմը հազարավոր կանաց միջոցով փոխանցվում է սերնդե սերունդ և դառնում նրանցից յուրաքանչյուրի կենսաբանական անձնագիրը, որը հնարավոր չէ կորցնել կամ կեղծել – պնդում են գենետիկները:

Հորից որդուն փոխանցվող Y խրոմոսոմի հետ կինը չունի ոչ առնչություն և ոչ էլ զորություն այն փոխելու: Նա պարզապես իր ծոցում կրում և աճեցնում է արական պտուղը, ով լույս աշխարհ գալով դառնում է սերնդից սերունդ Y խրոմոսոմի փոխանցման շղթայի հաջորդ օղակը:

Մարդկության գենետիկական պատմությունն ուսումնասիրող գիտությունը` պապուլյացիոն գենետիկան, կարողանում է կազմել անհատի գենետիկական «քարտեզը», ինչն իր հերթին հնարավորություն է տալիս տվյալ պոպուլյացիայի համար որոշել այս կամ այն գենի հայտնվելու հաճախականությունը: Տվյալ գենը իր մուտացիոն տարատեսակներով կազմում է մի խումբ, որին գենետիկներն անվանում են հապլոխումբ: Հապլոխմբերը ըստ խրոմոսոմների բաժանվում են երկու դասի. Y-խրոմոսոմային և միտոխոնդրիալ: Առաջինի մեջ են մտնում հայրական ժառանգորդական գիծը ներկայացնող հապլոխմբերը, իսկ երկրորդի` մայրական:

Հայոց մեջ մայրական ժառանգորդական գծի հիմնական հապլոխմբերը վեցն են և բոլորն էլ ունեն տեղական ծագում: Հայուհիների մեջ տոկոսային հարաբերությամբ առավել տարածված են U (16%) և H (29%) հապլոխմբերը: Ըստ գենետիկների գնահատականների, դրանցից առաջինը ծագել է ~55 հազար տարի առաջ, իսկ երկրորդը՝ ~20÷25 հազար տարի առաջ:

Հայոց հայրական ժառանգորդական գծի իննը հապլոխմբերից հիմնականն են J2 (23%) և R1b1 (25%) հապլոխմբերը, որոնք ունեն տեղական ծագում և առաջացել են համապատասխանաբար ~35 հազար և ~18.5 հազար տարի առաջ:

Այսպիսով գենետիկ տվյալները ևս հաստատում են Հայոց շատ հին և տեղական ծագումը:

Բազմաթիվ հնագիտական և լեզվական տվյալներ կան, որոնք հերքում են հնդեվրոպաբանների այն պնդումը, թե հայերենը հնդեվրոպական լեզու է, իսկ հայերը Հայկական լեռնաշխարհ են գաղթել Բալկաններից՝ հնդեվրոպացիների ենթադրյալ նախահայրենիքից: Գենետիկական տվյալները ևս մերժում են հնդևրոպաբանների այդ թյուր տեսակետը:

Հայոց լեզվի բառարմատների միայն 5%-ն իր հավաստի զուգահեռներն ունի հնդեվրոպական լեզուներում և կեղծիք է այս չնչին ընդհանուր բառապաշարի հիման վրա հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ մտցնելը: Հետաքրքիր մի զուգադիպություն. Հայոց հայրական ժառանգական գծի մեջ նկատելի է տեղական ծագում ունեցող հապլոխմբերի համեմատ շատ ավելի ուշ (~15 հազար տարի առաջ) հարավ-արեվելյան Եվրոպայում առաջացած I2 հապլոխումբը, որն առկա է Հայոց արական սեռի միայն 5%-ի մոտ:

Համլետ Մարտիրոսյան – շարունակելի մաս 1

Facebooktwitterredditpinterestlinkedinmail