ԿՈՐՍՎԱԾ Է ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿՈՐՍՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – մաս 2

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

ԿՈՐՍՎԱԾ Է ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿՈՐՍՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – մաս 2

12 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

Համլետ ՄարտիրոսյանՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: Կարդալ նաեւ՝

Հայ Աստծո «Հայ Աստված Վիշապաքաղ» անունը գաղափարագրող նշանագրերի կցագրության նմուշներ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի Քաջանց կոթողներից ու կնիքներից։

Զոհասեղանի (=բագինի) վրա դրված է խոյագլուխ գավազանը, որին կցագրված է Այծեղջյուրի=Վիշապաքաղի պատկերը։

1974թ հիմնադրվել է աստվածաշնչական հնագիտական միությունը (Biblical Archaeology Society)։ Անցած 45 տարիների ընթացքում միլիարդավոր դոլլարներ են ծախսվել, որպեսզի հնագիտական և գրավոր աղբյուրների տվյալներով ապացուցեն Հին կտակարանում շարադրված պատմությունների ճշմարտացիությունը։ Ներկա դրությամբ դեռևս ոչ մի հիմնավոր փաստ չեն հայտնաբերել (Աբրահամը պատմական անձ չէ, հրեաները 400 տարի Եգիպտոսում չեն եղել, Մովսեսը չի եղել, Սողոմոնի տաճարը չի եղել և այլն)։

Հին կտակարանի «աստծո» պաշտամունքը տարածում չի ստանում նույնիսկ Պաղեստինի սեմական ծագում ունեցող ժողովուրդների մեջ։ Միայն աղանդի հետևորդների շրջանակում մ․թ․ա․ 1-ին հազարամյակում ձևավորվում է «հրեա ժողովուրդ» հասկացությունը։ Սակայն իրենց նախագծի տապալումից նրանք չեն հուսահատվում։

Ճշմարիտ աստվածապաշտությունից առանձնացած աղանդ էր նաև հին հույների կրոնը։ Ճշմարիտ աստվածապաշտությունից Աստծո որդիների առաջին լուրջ շեղումը տեղի ունեցավ Ալեքսանդր Մակեդոնացու (մ․թ․ա․ 4-րդ դար) արշավանքին հաջորդած հելլենիզմի դարաշրջանում։ Հայոց ազնվական դասը, մանավանդ արտաշեսյան դինաստիայի արքաները, հրապուրվեցին հույների հոգևորից զուրկ նյութական մշակույթի արտաքին փայլով ու դարձան հունասեր։

Նրանք դրամների վրա իրենց անուններին կցում էին «հունասեր» մակդիր, խոսում ու գրում էին հունարեն։ Իրենց աստվածներին կոչում էին հունական անուններով․ Արամազդին՝ Դիոս, Զևս, Վահագնին՝ Հերակլես, Անահիտին՝ Արտեմիս, Աստղիկին՝ Ափրոդիտե և այլն։

Տիգրան Բ-ն տաճարներում դրեց հունական աստվածների արձաններ, տաճարներում սպասավորելու համար բերեց հույն քրմեր։ Այս ամենի դեմ ընդվզած Վահունիների տոհմին, ում անունը, որպես Վահագնի քրմերի, վկայված է շումերական և հետագա սեպագիր աղբյուրներում, Տիգրանը զրկում է քրմության իրավունքից և այն հանձնում է Հերակլեսի հույն քրմերին:

Այնուհետև Տիգրանը հավաքում է բոլոր նախարարներին և հրամայում, որ զոհեր մատուցեն օտար աստվածների արձաններին և երկրպագեն նրանց: Դա հրաժարվում են անել «Բագրատունյաց ցեղի մարդիկ»: Տիգրանը նրանցից Աշոտ անունով մեկի լեզուն կտրում է և Բագրատունիներին զրկում Հայոց սպարապետության պաշտոնից:

Նա իր մայրաքաղաք Տիգրանակերտի պաշտպանությունը հանձնում է հույներից կազմված վարձկան զորքին, ովքեր դավաճանելով Տիգրանին, բացում են ամրոցի դարպասները և քաղաքը հանձնում հռոմեացիներին։ Թեև այստեղից սկսվեց Աստծո որդիների մեծ անկումը, սակայն մեծագույն արհավիրքը դեռ առջևում էր։

Աշխարհին, նրա հարստություններին տիրելու և բացարձակ իշխանություն ստանալու գերնպատակ դնելով, հրեաները ևս մի նոր կրոն են ստեղծում։ Նրանց հաշվարկը շատ պարզ էր ու ճշգրիտ․ եթե կարողանան տիրել մարդկանց ուղեղներին, ապա կարող են հեշտությամբ կառավարել նրանց։ Իսկ մարդկանց ուղեղներին տիրելու ամենակարճ ու արդյունավետ միջոցը կրոնն է։ Հին կտակարանի միջոցով նրանց չհաջողվեց դա անել և նրանք ստեղծեցին նոր կրոն։

Աստծո որդիներին ոչնչացնելու, նրանց փառքին տիրելու մոլի ձգտումն աղանդավորներին մղում է այս նոր նախագծի իրականացմանը։ Հին կտակարանի գրառումից մի քանի դար անց (1÷2 դարեր)։ Գրառվում և տարածվում են նոր աղանդի առասպելական քարոզչի ծննդեան, կյանքի ու գործունեության մտացածին պատմությունների տասնեակ գրքեր, որոնք այսօր հայտնի են ավետարաններ անունով։

Ավելի ուշ, քրիստոնեական եկեղեցին դրանցից կանոնական է համարում միայն չորս ավետարանները (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի), որպեսզի նվազագույնի հասցնի ավետարանների տվյալների միջև առկա հակասությունները։ Ավետարանների լեզուն հունարենն է, որն այդ ժամանակ տարածաշրջանում հաղորդակցման ամենագործածական լեզուն էր։

Ավետարաններում պարզ գեղարվեստական ոճով ներկայացվում է Հիսուսի (եբրայերեն նշանակում է «փրկիչ») կյանքի ու քարոզչության պատմությունը։ Նա ներկայացվում է որպես մեռելներին կենդանացնող, հիվանդներին բուժող, ջրերի վրա քայլող, ջուրը գինի դարձնող մեկի։ Ըստ ավետարանների, Հիսուսն ապրել է առաջին դարի սկզբում, խաչվել է 33 տարեկան հասակում, մեռել է խաչի վրա և երեք օր հետո հարություն առել ու համբարձվել Երկինք։

Առաջին դարում ապրած և Պաղեստինում կատարված դեպքերը մանրամասն նկարագրող հույն, հռոմեացի, սիրիացի հեղինակներից ոչ մեկը նման մարդու չի հիշատակում։

Քրիստոնեության դավանաբանական դրույթները, ծեսերը, տոնացույցը 1÷5-րդ դարերում Հին կտակարանի, ավետարանների և «առաքյալների թղթերի» հիման վրա ձևավորել ու համակարգել են այսպես կոչված «եկեղեցու մեծ հայրերը»։

Այս նոր կրոնական աղանդի առանցքը մեղքի գաղափարն է, որի հիման վրա էլ ձևակերպվել է աղանդի փրկչական էությունը։ Ըստ քրիստոնեական դոգմաների, Ադամի գործած «մեղքը» սերնդէ սերունդ տարածվում էր բոլորի վրա և Հիսուսն աշխարհ եկավ, ինքնազոհաբերվեց, որպեսզի մարդկությանն ազատի այդ մեղքից։
Դժոխքի քրիստոնեական պատկերն իր տանջարաններով դարձվեց քրիստոնեության զենքը:

Մարդկանց հավատացրին, թե մեղք ու հանցանք գործած մարդու հոգին դժոխք է գնալու, ենթարկվելու է դաժան չարչարանքների: Հավատացյալներին այդ չարչարանքների սպառնալիքով իրենցից կախման մեջ պահելու համար հնարեցին ապաշխարելու և գործած մեղքերի համար թողություն ստանալու հնարովի միջոցը:

Քրիստոնեական ապաշխարման և մեղքերի թողության պարզ մեխանիզմը (միջնադարում փողով կարելի էր մեղքերի թողության թուղթ գնել) գայթակղեցնում ու մարդկանց մղում էր տարբեր հանցանքների, քանզի նրանց հավատացրել էին, թե ապաշխարելով կազատվեն կատարածի պատասխանատվությունից:

Մարդկանց մեջ արհեստականորեն մտցվեց հանցագործի հոգեբանություն. ապաշխարանքի միջոցով կազատվի հանցանքի պատասխանատվությունից, իսկ գործած հանցանքի արդյունքում ձեռք բերած շահը կմնա իրեն:

Դա ի վերջո հանգեցրեց նրան, որ քրիստոնեական աշխարհում գործվեցին մարդկության դեմ կատարված մեծագույն հանցանքները (ինկվիզիցիա, ուրիշի ունեցվածքի թալան ու կողոպուտ, համաշխարհային պատերազմներ, մասսայական ոչնչացման զենքեր և այլն):

Ճշմարիտ աստվածապաշտությանը հետևող աշխարհն ապրում էր Օրենքով. հանցանք ու մեղք գործած մարդը պատժվում էր ցեղակիցների կողմից, օրենքին համապատասխան: Այստեղ գործում էր մաքրագործման ծեսերի բազմաստիճան համակարգ, որոնք կատարվում էին պարբերաբար։

Նպատակը՝ իրենց ու իրենց աշխարհը նախնական՝ արարչական ժամանակների սրբազան վիճակում պահելն էր։ Քրիստոնեական միջավայրում ավազակը կարող է մարդ սպանել ու կողոպտել, իսկ հետո գնալ քահանայի մոտ, մեղքերը խոստովանել, ապաշխարհել ու ազատվել գործած մեղքի ու հանցանքի պատասխանատվությունից:

Նրանք մեռյալների աշխարհն ու Սանդարը միացրին, նույնացրին իրենց ընկալած դժոխքի հետ, Սանդարապետ, Սանդարի Իշխան տիտղոսները կրող Հայ Աստծուն դարձրին դժոխքի իշխան ու սատանա, Սանդարի Ծովի (Ծիրանի Ծովի) յոթ խորքերը վերածեցին դժոխքի յոթ հարկերի և այլն: Ինքնագոյ Որդի Աստծուն դարձրին մեռնող-հարություն առնող «աստված»։ Նման խեղաթյուրումները շատ են։

Տարածվելով աշխարհում, քրիստոնեությունն աղանդի հեղինակների համար երկու կարևոր խնդիր լուծեց․

– Քրիստոնեությունն իր գլխին կրելով Հին կտակարանը, աշխարհով մեկ տարածեց և Հին կտակարանը, և հրեաների շինծու փառքը,

– Տարածվելով Առաջավոր Ասիայում և Եվրոպայում, քրիստոնեությունը տարածեց ու մարդկանց հոգիներում սերմանեց առաքինության իր ձևակերպած դրույթները․ հնազանդություն, հեզություն, խոնարհություն, համբերություն։

Աստծո որդիների լեզվում «առաքինի» բառն ուներ «քաջ, արի, համարձակ, բարեպաշտ» իմաստներ։

Ընդունելով քրիստոնեություն, Աստծո որդիները դարձան հեզ, խոնարհ, քրիստոսասեր քրիստոնեաներ։

Նոր աղանդի հեղինակների առաջնային խնդիրն էր ճշմարիտ աստվածապաշտության մի քանի հիմնարար ու հանրահայտ դրույթների միջոցով քողարկել իրենց կեղծիքները և ստեղծել լայն զանգվածների համար պարզ ու ըմբռնելի և ընդունելի կրոնական համակարգ։ Դա նրանց հաջողվեց անել։

Որդի – Նրանք նոր կրոնի հեղինակ ու քարոզիչ դարձնելով մի մտացածին մահկանացուի, նրան ներկայացրին որպես հրեա, համարեցին իրենց չեղած Դավիթ թագավորի շառավիղ։ Այս կեղծիքներին էլ ավելացրին, թե իբր Հիսուս անունով հրեայի կույս մայրը հղիացել է Ս․ Հոգուց, իմա՝ Հիսուսին վերագրեցին աստվածային ծագում, դարձրին Աստծո որդի։

Կուսական հղիացման, աստվածային ծագում ունենալու մասին պատկերացումները Աստծո որդիների՝ ճշմարիտ աստվածապաշտության հետևորդների մեջ շատ հին են և գալիս են նրանց աստվածային արարման ժամանակներից։ Դրա մի ցայտուն օրինակը կույս Ծովինարի հղիանալն է Աստծո բխեցրած աղբյուրի ջրից։ Նման օրինակներ շատ կան Հայոց բանահյուսության մեջ։

Սասնա Ծռեր էպոսի առանցքային սյուժեները ձևավորվել են քրիստոնեությունից հազարավոր տարիներ առաջ, որպես Աստծո որդիների ծագումնաբանության դիցա-էպիկական տարբերակներ։

Նրանք յուրացրին ճշմարիտ աստվածապաշտության մեջ հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող սուրբ երրորդության գաղափարը և ձևակերպեցին քրիստոնեական երրորդությունը (Հայր, Ս․ Հոգի, Որդի), գործնականում առանց անուններ փոխելու։ Արարիչ Աստծո Որդի = Որ Դի = «մարդեղացած աստված» անունն սեփականելով, վերագրեցին Հիսուսին, անշուշտ այն հասկանալով որդի=«զավակ» իմաստով։

Ավետարաններն ու քրիստոնեական քարոզիչները նրան ներկայացնում էին որպես Որդի Աստված։ Առաջին հերթին այս փաստն էր, որ գայթակղում էր քրիստոնեությունն ընդունողներին։

Որդի Աստծուց ստացած Ճշմարիտ աստվածապաշտության կարգին հետևող Աստծո որդիները երբեք կռապաշտ չեն եղել ընդհուպ մինչև հելլենիզմի մուտքը Հայք։ Իրենց լեզվի համանունների հիման վրա ստեղծելով գաղափարագրություն, նրանք իրենց աստվածների անունները գրառում էին նշանագրերի միջոցով։

Նշանագրերը մարդու և տարբեր կենդանիների, նրանց մարմնի մասերի ու առարկաների պատկերներ էին և այսօր հայտնի են մեհենագրեր, հիերոգլիֆներ, նշանագրեր, պատկերագրեր անվանումներով։ Այս գրային համակարգը ստեղծվել է վերին հին քարի դարում (15÷50 հազար տարի առաջ) Հայքի տարածքում և անընդհատ գործածվել է մինչև մաշտոցյան այբուբենի ստեղծումը։

Այբուբենական գրին զուգահեռ, նշանագրերը գործածվել են որպես գաղտնագրության միջոց։ Միջնադարում այդ նշանագրերի ցուցակները հայտնի էին Նշանագիրք իմաստնոց անվանումով։

Հայտնի է, որ մի լեզվում գոյություն ունեցող համանունների զույգը մի այլ լեզվում չի կրկնվում։ Ուստի հայերենի համանունների հիման վրա ստեղծված այս գրային համակարգը կարող էին օգտագործել միայն հայալեզու մարդիկ։ Համանուններով հարուստ հայերենում «որդի (հնչեցվում է «որթի»)» բառն ունի մի քանի համանուններ։ Դրանք են․

որթ =«հորթ» =
որդ, ուրդ =«բաժակ, թաս» =
որդ, որթ =«կողով, քթոց» =
որդ, որդ-ն =«ճիճու» =
որթ =«խաղողի տունկ, խաղող» =
յորդ =«առատահոս ջուր» =
:
Այս նշանագրերը, սկսած մ․թ․ա․ 4-րդ հազարամյակից, գործածվել են Շումերի նախասեպագրական և Եգիպտոսի հիերոգլիֆիկ գրային համակարգերում։ Եթե անհրաժեշտ է գաղափարագրել և ճշգրիտ հնչեցնել «որդի» բառը, ապա գրագիրը դա կարող էր իրականացնել այս առարկաներից յուրաքանչյուրի պատկերի և անվանման միջոցով։ Օրինակ, նա կարող էր «որդի» բառը գաղափարագրել հորթի գլխի կամ հորթի ամբողջական պատկերով և նրա «որթ» անվանումով։

Շումերում, սկսած մ․թ․ա․ 4-րդ հազարամյակից, Որդի դիցանունը գաղափարագրվել է հենց հորթի կամ հորթի գլխի պատկերով։ Դիցանունների գաղափարագրման նշանագրերը, ըստ գործածության պահանջների, պատկերվել են տարբեր ձևերով․ գծապատկեր, հարթաքանդակ, արձանիկ, հմայիլ, հեղանոթ և այլն։

Կնքադրոշմ շումերական Ուր քաղաքից հորթ և ծագող Արև պատկերող նշանագրերի կցագրությամբ, որով գաղափարագրվել է Մարդուկի Որդի Վառ հանրահայտ անունը (մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի երկրորդ կես)։

=հորթ, որից ստեղծվել է
= AMAR = որդի, հորթ սեպանշանը
= ծագող Արև, որից ստեղծվել է
= UD = Արև, վառ, փայլ, լույս սեպանշանը
=
+
= AMAR + UD = Որդի Վառ
Հորթի և հորթի գլխի հնագույն պատկերները վերին հին քարի դարում փորագրված Սյունիքի ժայռապատկերներում են։ Ըստ առկա հնագիտական նյութերի, նոր քարի դարի ժամանակներում հորթ պատկերող գծապատկերներն ու արձանիկները տարածվում են Առաջավոր Ասիայում և Եգիպտոսում։ Դրանք հաճախ են հանդիպում նաև Պաղեստինի տարածքում, մանավանդ բրոնզի և երկաթի դարերում։ Դա նշանակում է, որ մ․թ․ա․ 3÷1 հազարամյակներում Պաղեստինի բնակչությունը ևս պաշտել է Որդի Աստծուն։ Սեմական լեզուների կրողները Պաղեստինում հայտնվում են մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի երկրորդ կեսում։

Հին կտակարանը հաղորդում է, թե հրեաները ևս պաշտում էին հորթի արձանը, իմա՝ Որդի Աստծուն։ Մովսեսը ջարդում է հորթի ոսկեձույլ արձանը և կոտորում Որդի Աստծո պաշտամունքի հետևորդներին։ Այս փաստերը վկայում են, որ նոր աղանդ ստեղծած հրեաները մերժում են Որդի Աստծո պաշտամունքը։

Սա էր այն հիմնական պատճառը, որ Հին կտակարանում ներկայացված աղանդը ընդունելություն չի գտնում Առաջավոր Ասիայում, որտեղ տարածված էր Որդի Աստծո պաշտամունքը։

Նրանք Հին կտակարանն ու իրենց ծագումնաբանության կեղծ պատմությունն աշխարհում տարածելու այլ միջոց են գտնում․ ստեղծում են քրիստոնեական աղանդը, աղանդի աստծուն վերագրում Որդի անուն և նոր կրոնը դարձնում Հին կտակարանի տարածման միջոց։

Քրիստոնեության մեջ տարածվում է խաղողի որթի պատկերով «որդի» բառի գաղտնագրման (գաղափարագրման) ձևը։ Նույն նպատակի համար Միջագետքում առավել տարածված էր հորթ կամ կողով պատկերող նշանագրերի գործածությունը։

Ավետարաններում Հիսուսի բերանով հնչեցվում է «ես եմ ճշմարիտ որթը» արտահայտությունը (Հովհաննես ժե 1), որտեղ «ճշմարիտ որթ» արտահայտությունը ներկայացնում է Ճշմարիտ Որդի դիցանունը (սեպագրական dDUMU ZID=Դումուզի, Թամմուզ)։ Քանի որ «որթ» և «որդի/որթի» համանունների զույգը միմիայն հայերենի սեփականությունն է, ապա ակնհայտ է, որ «ես եմ ճշմարիտ որթը» արտահայտությունը վերցված է հայերեն աղբյուրից։

Մկրտություն – Քրիստոնեական ծիսակարգում կենտրոնականը մկրտության ծեսն է։ Մկրտության միջոցով կարող է քրիստոնեա դառնալ ցանկացած ազգության, ռասայի, որակի ու զբաղմունքի մարդ: Այսինքն քրիստոնեա դառնալու հարցում մարդու ծագումը, տեսակն ու որակը ոչ մի նշանակություն չունի: Սա մեծագույն խաբեություն է և հակառակ է Աստծո ստեղծած հիերարխիկ կառույցին:

Հայոց ճշմարիտ աստվածապաշտության մեջ տաճարի սրբազան ավազանն արտահայտել է քաղցրահամ ջրերի ստորգետնյա Ծովի (Ծիրանի Ծով, Արուն Ծով, Սանդարի Ծով) խորհուրդը, իսկ Ծիրանի Ծովի ջրերը (սրբազան ավազանի ջուրը) համարվել են Արարիչ Հայ Աստծո մարմնավորումը և տաճարներում ներկայացրել են նրան: Հայ Աստծո քրմերի կողմից տաճարներում կատարվող մկրտության ծեսը խորհրդանշել է սրբազան Ջրից, իմա՝ Հայ Աստծուց ծնված/արարված լինելու գաղափարը:

Միայն մենք՝ հայերս ենք պնդում, որ ծնվել ենք Ջրից: Ճիշտ այնպես, ինչպես Վահագն է ծնվել Ծիրանի Ծովից, ինչպես Սանասարն ու Բաղդասարն են ծնվել Աստծո բխեցրած աղբյուրի ջրից: Սանասարն ինքն իրեն միշտ կոչում է՝ «ծովային եմ»:

Ըստ այդմ, Հայոց տաճարների սրբազան ավազանի ջրով քրմերը մկրտել են միայն նրանց, ովքեր ծագումով հաստատապես եղել են Հայ Աստծո ժառանգ, Աստծո որդի: Այս ամենը Ավետարանում Հիսուսի բերանով է հնչեցվում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը Ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ արքայությունը մտնել» (Հովհաննէս Գ, 5): Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ Աստծո ընտրյալ կարող է համարվել միայն Հայ Ազգը։

Շարունակութիւն մաս 2

Facebooktwitterredditpinterestlinkedinmail