Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն – 18 Մովսէս Նաճարեան

Մովսէս Նաճարեան –Ղազախի-շրջան

Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն – 18 Մովսէս Նաճարեան

20 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մեր զարմանալի բառերը –

Յօդուածաշար, շարունակութիւն 18

Այսօր պիտի անդրադառնանք Հայկական Լեռնաշխարհի աշխարհագրական երկու հնագոյն տեղանունների, որոնք բացայայտում են Աստուածաշնչում տեղ գտած մի ակնյայտ աղաւաղումը, ինչը մեծ խառնաշփոթ է առաջացրել մարդկութեան պատմութեան եւ ճանաչողութեան հիմքում։

Խօսքը Ադամի որդի Աբելի եւ Կայենի նախասկզբնական բնակութեան վայրերի մասին է, ուր նրանք հաստատուել են դրախտի այգի Բասէնից (տես՝ քարտէս “1”-ը) վտարուելուց յետոյ։

Այսօրուայ Աստուածաշնչեան օրինակներում կարդում ենք․ “Եւ Աբել ոչխարներու հովիւ եղաւ, բայց Կայեն երկիրը կը մշակէր։

Ժամանակ մը յետոյ Կայեն երկրի պտուղէն Տիրոջը ընծայ բերաւ, եւ Աբել ինքն ալ ոչխարներուն անդրանիկներէն ու անոնց պարարտներէն բերաւ։ Տէրը Աբելին ու անոր ընծային նայեցաւ, բայց Կայենին ու անոր ընծային չնայեցաւ”։

Ըստ այս տուեալներին, Աբելը խաշնարած է եղել, իսկ Կայենը հողագործ։

Բնականաբար, հողագործը պիտի բնակած լինէր դաշտավայրում, իսկ խաշնարածը՝ լեռներում, ինչը այսօր էլ ծանօթ երեւոյթ է։

Կան յետազօտողներ, որոնք մեկնարկելով այս տուեալներից, նաեւ մտածելով թէ Աբելը սպաննուել է եղբօր ձեռքով, ու ժառանգներ չի թողել՝ եզրակացնում են, որ այսօրուայ մարդկանց մեծամասնութիւնը եղբայրասպան Կայենի սերունդներից են։
Հազար անգամ ո՛չ։ Աբելը ունեցել է ժառանգներ, որոնք այսօր էլ ապրում են։

Ախր մարդիկ իրենց աչքի առաջ նայելն անգամ մոռացել են։
Հայկական լեռնաշխարհի Աբեղեանք գաւառը (տես՝ քարտէս “2”-ն) հենց Աբելի սերունդների նստավայրն է եղել Բասեն-Երասխ գետի միջին հոսանքի դաշտավայրում։ Առակս ցուցանէ, որ նրանք եղել են հողագործ։ Իսկ հողագործը հողին կապուած, նստակեաց է լինում, եւ ո՛չ թէ խաշնարած։

Իսկ Կայենի սերունդնե՞րը, պիտի հարցնէք։

Կայենի անուան փոփոխութիւնը պատճառ է հանդիսացել, որ նրան չգտնեն Աստուածաշունչը ուսումնասիրող մասնագէտներն ու աշխարհագրագէտները։

Նոյնիսկ Գրիգոր լուսաւորիչն իր Վարդապետութեան մէջ նրան անուանել է “Կաբիլ” (տես՝ Ագաթանգեղոսի “Պատմութիւն Հայոց” երկը)։

Մահմետականների Սուրբ Գիրք Ղուրանում նա կոչւում է “Գաբիլ”(قبيل) ։

Եւ հասանք տեղ։

“Գաբիլ”-ը հայերէնում հանդիպում է “Գաբեղ”

տառադարձութեամբ, որից էլ “Գաբեղեանք” գաւառը անմիջապէս Աբեղեանք գաւառից հարաւ-արեւելքում, որը լեռնային գաւառ է։
Հետեւում է, որ Կայենի սերունդները հաստատուել են լեռներում, եւ չէին կարող հողագործութեամբ զբաղուել, այլ խաշնարածութեամբ։

Ուրեմն ոչխար նուիրողը եղել է խաշնարած Կայենը, իսկ Աբելը հողի բերքից է նուիրել։ Հետեւաբար Արարիչն իր նախապատւութիւնն է տուել հողագործին։

Հիմա պիտի ասէք, ինչի՞ ետեւից ես ընկել։

Ախր Հայկական Լեռնաշխարհում հաստատուն ապրողները եղել են հենց հողագործ Աբելի սերունդները, իսկ Կայենի սերունդները ըստ իրենց զբաղմունքին՝ դարձել են քոչուոր խաշնարածներ, որոնցից են աւազակաբարոյ Աբրահամի սերունդներն ու քրդերը։

Չմոռանանք, որ քոչուոր քրդերը մինչեւ այսօր էլ հայերիս կոչում են “ֆլէ”, որը արաբերէն “ֆէլլէհ” բառից է, եւ նշանակում է “հողագործ”։

Իսկ զոհի եւ եղբայրասպանի տեղերը փոխելով՝ նրանք ուզում են տիրանալ մեր երկրին, մեր նիւթական ու մշակութային ժառանգութեան։

Խելք հաւաքէք ու մի խաբուէք պատմութեան կեղծարարներից։

—————————–

Պատկեր “1” -“Նահանջ բիւրոց”-ի յոյների կողմից Փասիս կոչուած, սուրբ Գրային Փիսոն/Բասեն-Երասխ գետի միջին հոսանքի տարածքը, ուր եւ եղել է Դրախտի Այգին։

Պատկեր “2” – Աբելի սերունդների նստավայրը՝ Աբեղեանք գաւառ։

Պատկեր “3”- Կայենի սերունդների սկզբնական բնակավայրը Ջրաբաշխ լեռներում, որը կոչուել է “Գաբեղեանք” գաւառ։

Մովսէս Նաճարեան –

Մովսէս Նաճարեան – Պատկեր 1 -“Նահանջ բիւրոց

Մովսէս Նաճարեան – Պատկեր 3- Կայենի սերունդների սկզբնական բնակավայրը

Մովսէս Նաճարեան – Պատկեր 2 – Աբելի սերունդների նստավայրը՝ Աբեղեանք գաւառ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail