Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 28 – Մովսէս Նաճարեան

ԿԱՐՕ ՔԱՀՔԷՃԵԱՆ – ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ – ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է – ԻՄ ԵՐԿԻՐԸ

Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 28 – Մովսէս Նաճարեան

27 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս ՆաճարեանՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մեր զարմանալի բառերը –

Յօդուածաշար, շարունակութիւն 28

Արարատեան երկիր, Արարատ, Արարադ, Արիականութիւն,
Այս երեքն էլ կապուած են իրար էականօրէն։

Աստուածաշնչի հին օրինակներում Նօյեան տապանի հանգրուանի մասին ասւում է, թէ դա նստել է “Արարատեան լեռներում”, եւ ոչ թէ Արարատ լեռան լանջին, կամ առաւել եւս գագաթին։

Ի՞նչ տարբերութիւն, պիտի ասէք։

Շաաատ մեծ տարբերութիւն կայ։

Քանզի “Արարատեան լեռները” նախասկզբնական Արարչութեան երկրի լեռներն են (Հայկական Լեռնաշխարհը), եւ ոչ թէ սոսկ Արարատ լեռը, որը լրիւ այլ պատմութիւն ունի, եւ կապւում է մօտ 38․000 տարի առաջ պատահած համաշխարհային ջրհեղեղից մօտ 4000 տարի յետոյ երկրի վրայ երեք գոյնի նոր տեսակի մարդկանց արարչութեան հետ, որի պատճառով էլ աւանդաբար սուրբ լեռ է ճանաչուել հայերիս մօտ։

Մինչդեռ երկրի վրայ մեր տեսակի մարդը՝ ցորենագոյնը, արարուել է մեզանից 115․000 տարի առաջ, Բիւրակնեան կամ Սերմանց լեռների վրայ։ Տես՝ քարտէս 1-ը։

– Քարտէս 1 – Բիւրակնեան – Սերմանց լեռներ

“Արարատ” անունը սկզբնապէս եղել է “Արարատու”, այսինքն “Արարչութիւն տուող”, նրա վրայ այդ նոր մարդկանց տեսակների արարչութեան առթիւ, եւ ո՛չ երբէք Նօյեան տապանի որպէս թէ նստավայր լինելուց։

Այն որ, յետազօտողները Արարատ լեռան կողերին գտնում են նաւեր՝ դա բնական է, որովհետեւ մինչեւ ջրհեղեղ, Արարատեան դաշտավայրը, ուստի եւ Արարատ լեռան ու Հայակական Պար լեռնաշղթայի տարածքները եղել են ովկիանոսի յատակում, որի մէջ լողացել են բազմաթիւ նաւեր, որոնցից ոմանք լեռնաշղթայի առաջացման պայմաններում յայտնուել են Արարատի բարձրունքներում։

Որպէսզի չշփոթուէք, ասենք, որ Նօյեան տապանը նստել է Հայկական միջագէտքի արեւելեան սահմաններում գտնուող կրկին անգամ երկգագաթ ու ձիւնածածկ Արարադ (դ-ով) լեռան փեշերին, որն այսօր կոչւում է Ջուդի լեռ։ Տես՝ քարտէս 2-ն։

– Քարտէս 2- Արարադ – Ջուդի լեռը

Հայկական Պար լեռնաշղթան եւ Խոյ կենդանակերպը (Aries, Arietis, Ari)։

Կենդանակերպի լատինական Aries անուանումը մեզ յուշեց, որ գործ ունենք «Ար»-երի եւ «Արիներ»-ի հետ, քանզի «s»-ն յոգնակերտ մասնիկ է, ինչպէս եւրոպական լեզուներում՝ այդպէս էլ գրաբարեան հայերէնում (1):

“Ար”-ը իր տառերի իմաստով այստեղ բովանդակում է “արական բնոյթի մասնիկ” հասկացողութիւնը, որը պատկերւում է որպէս դէպի վեր ցցուած մի սէպ․

Հետեւաբար Aries-ը կարելի է ընկալել «Արեր»՝ երբ երկու «Ար»-ը («Արար»-ը) նոյնպէս «Արեր» է, ուստի Aries-ը եւ յատկապէս Arietis-ը ակնարկում են երկգագաթ Արարատին:

Ցուլ կենդանակերպին նախորդում է Խոյը՝ որի երկրային պատկերն է Տաւրոսեան լեռնաշղթայից հիւսիս-արեւելք ընկած «Հայկական Պար»-ը (տես՝ քարտէս 3-ը), ուր Մեծ եւ Փոքր Մասիսները (երկու «ար»-երը) խորհրդանշում են Խոյի դէպի երկինք պարուրուած կոտոշները:

– Քարտէս 3 – Խոյ կենդանակերպի երկրային առաջին տարածքը

Եւ իսկապէս, «Հայկական Պար» լեռնաշղթան իր ուրուագծերով ճշգրտօրէն պատճենում է աստղային քարտէսի «Խոյ» կենդանակերպն ու նրա խորհրդանիշը:

Խոյ կենդանակերպի խորհրդանիշը Հայոց այբուբէնի մեծատառ «Հ»-ն է՝ մարդուն տրուած աստուածատուր արարչական հուր-հոգին։

Մեծ Մասիսը համապատասխանում է Խոյ կենդանակերպի «Hamal» (2) աստղին, իսկ Փոքր Մասիսը՝ «Sheratan»-ին:

«Sheratan»-ը տառադարձելով հայերէնի՝ ստացւում է «Ասերայ Տան», այլապէս՝ «Ասերի տուն», որն հայկական տօմարի օրանուններում յիշատակւում է «Ասակ» (17-րդ օր)՝ որին էլ յաջորդում է հենց «Մասիս» օրը (18-րդ օր):

Այսպիսով հաստատւում է, որ «Աս»-երն ու «Արի»-ները նոյնն են, եւ նոյն տարածքի զաւակներն են:

Փոքր ինչ անդրադառնանք պատմութեան ծալքերին:
Դէպի արեւելք առաջին արշաւանքի նախօրէին՝ Արիներն իրենց զօրաշարժի համար հաւաքատեղի են ընտրել Արցախը, Շուշի հրամանատարական կենտրոնով: Դրա համար էլ Արցախը սկզբում կոչել են «Արացխ» (3), որը միաւորում է «Արաց+ախ» երկու բառերը («Արիների կենտրոնատեղի» իմաստով): Իրենց հրամանատարական կենտրոնը կոչել են «Շուշի»՝ որպէս «ուշի շէմ», այսինքն «կառավարման կամ ներւային համակարգի կենտրոնի շէմը, նախամուտքը»:

Այդ արշաւախումբը ամրապնդուել է Պարսկաստանում՝ ուր ստեղծել են մի երկրորդ Շուշի-կառավարման կենտրոն, որն այսօր կոչւում է Սուզա կամ Շօշ:

Հազար տարի անց, Արիական երկրորդ արշաւանքի ժամանակ Արացխը վերանուանել են «Արդախ»՝ որպէս «արդարութեան կենտրոն», ինչը յուշում է այս անգամ՝ Արցախի «հոգեւոր գլխաւոր կենտրոն»-ի վերածուած լինելու հանգամանքը:

Խոյ կենդանակերպի անուան հնագոյն տարբերակներից է՝ Հռովմէական «Ovis Aurea» կամ «Ovis Auratus» (4):

Մեկնաբանութիւն.-

1.«Ovis Aurea» արտայայտութեան «Ovis»-ը ի հարկէ լատիներէնում «Խոյ» է նշանակում: Նրան կցուած «Aurea» բառը այսօր միջազգայնօրէն ծանօթ «Աուրա»-ն է՝ որ հայ մատենագրութեան մէջ յայտնւում է «Ահուր» ձեւով, եւ նշանակում է «լուսապսակ»:

Մենք արդէն գիտենք որ որեւէ համաստեղութեան կամ կենդանակերպի գլխաւոր աստղը աւանդաբար կրել է տուեալ աստղահոյլի անունը, ուստի այս պարագայում էլ Խոյ կենդանակերպը ներկայացնող Հայկական Պարի բարձրագոյն «Արարատ» լեռը պիտի կոչուած լինէր «Ovis aurea»:

Հետեւաբար այս առաջին ձեւում բացայայտւում է «Արարատ» լեռան եւ անուան կապը՝ «Աստուածային հուր»-«Աուրա»-ի հետ:

2.«Ovis Auratus» խօսքում «tus»-ի հիմքը հայերէնի «տու»-«տալ» բայն է, երբ յոգնակերտ «s»-ը ցոյց է տալիս թէ խօսքը «մի աուրա»-ի մասին չէ, այլ մի քանի աուրաների՝ որոնք տրուել են Սասնայ Ծուռ Դաութ-Նօյի անդրանիկ որդի Զրուան/Սէմի կողմից յետջրհեղեղեան նոր արարուած երեք տարբեր գոյնի մարդկային տեսակներին:

«Auratus» բառը յուշում է թէ «Արարատ» լեռնանունը ծագած պիտի լինի՝

1.Սկզբնական «Ահուրատուք» ձեւից՝ որպէս «Լուսապսակներ տալու տեղ»,

2.«Auratus»-ը («Աուրատուս») առանց յոգնակերտ «s»-ի կարող էր արտայատուել «Աուրա+աուրա+տու» ձեւով՝ որից էլ բխում է «Աուրարատու»> «Արարատ»-ը՝ այս անգամ որպէս «արարչութեան լեռ», ապա սկզբի «Ա»-ի անկումով առաջացել է «Ուրարատու», կրճատ «Ուրարտու»՝ որպէս «Աստուածային մասնիկը» (Ար-ը) «տալու «տեղ» (ուր)»:

3.«Auratus»-ի մի այլ տառադարձութիւնն է «Այրատուք» («Au»-«աւ» > «այ» անցումով), եւ քանի որ «s»-ը վերաբերւում է «Այր»-ին՝ ուստի լեռնանունը առանց յոգնակերտ այդ մասնիկին կարող էր ունենալ «Այրա+այրա+տու» ձեւը՝ որից էլ «Այր+Ար-ա+տ»-ը, որ տառացիօրէն բովանդակում է «Ար-ի տուած Աստուածային լուսապսակը» իմաստը (երբ առաջին «Ար»-«Արարիչ»-ը «Արամազդ»-ն է, իսկ Արարատի վրայ արարող Զրուանը՝ նրան յաջորդող երկրորդ «Ար»-ն է):

Հասկացողին շատ ջերմ բարեւներ։

———

(1) Յոգնակերտ «ք»-ն հոլովման ժամանակ դառնում է «ս»՝ ինչպէս «արք» > «ընդ արս»:

(2) Արաբերէն Hamal նշանակում է «Խոյ կենդանակերպ», նաեւ՝ «կրել», «կրող», որի մէջ կայ «յղի լինելու» իմաստային երանգը, եւ ակնարկում է արարչութեան վայր լինելուն: Նոյն բառի «Գամալ»
տարբերակը արաբերէնում «ուղտ» է նշանակում, որի սապատն էլ առնմանութեամբ՝ խորհրդանշում է «Մեծ Մասիս»-ը:

(3) Տես՝ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ը:

(4)Տես՝ Ռոբըրտ Տեմպլ, «Սիրիուսի առեղծուածը», ռուս. լեզուով, Մոսկուա 2005թ., էջ 215:

———–

Քարտէս “1” – Բիւրակնեան/Սերմանց լեռներ
Քարտէս “2”- Արարադ/Ջուդի լեռը
Քարտէս “3” – Խոյ կենդանակերպի երկրային առաջին տարածքը

– – – – – – – – –

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail