
Հայրենապատում – Նոր Վերինշեն գյուղի հին հայկական անունը չունի մեզ հասած մատենագրական վկայություն
17 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ԱՐՑԱԽ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
Հայրենապատում / Hayrenapatum – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Նոր Վերինշեն գյուղի հին հայկական անունը չունի մեզ հասած մատենագրական վկայություն։ Գյուղում հաստատված օտարները ջանադրաբար վերացրել են գյուղում եղած հայկական պատմական հետքը։
Սակայն հուշարձանագետ Ս․ Կարապետյանը հիշատակում է գյուղում պահպանված հայկական գերեզմանոցի և եկեղեցու հետքերի մասին։
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հայկական գերեզմանատան կոտրատված տապանաքարեր ու եկեղեցու խաչազարդ քարեր հայտնաբերվել են բնակելի տների ու հացի փռի շենքի պատերի մեջ։ Դատելով ոճային ու գեղարվեստական մի շարք յուրահատկություններից՝ դրանք կարելի է թվագրել 12-14-րդ դարերով։
Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Ադրբեջանի իշխանությունները Նոր Վերինշենը դուրս են թողել ԼՂԻՄ – ի կազմից:
Նոր Վերինշենն ազատագրվել է 1991-1994 թթ․ Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թ․։
Գյուղի վերաբնակեցվել է 1998 թ․-ից։ Արդեն 2005 թ․ Նոր Վերինշենում ապրում էր 200 մարդ։
2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Նոր Վերինշենը օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։





Հայրենապատում / Hayrenapatum





