Հայրենապատում – Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վազգենաշեն գյուղից շուրջ 1,5 կմ հյուսիս արևմուտք, Արախիշի սարահարթի հարավային հատվածում
16 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ԱՐՑԱԽ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
Հայրենապատում / Hayrenapatum – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վազգենաշեն գյուղից շուրջ 1,5 կմ հյուսիս արեւմուտք, Արախիշի սարահարթի հարավային հատվածում գտնվում է 12-13-րդ դդ․ կառուցված հայտնի միանավ բազիլիկ տիպի եկեղեցու ավերակը (պայթեցրել են ադրբեջանցի ճանապարհաշինարարները) շրջակա ընդարձակ հանգստարանով, որտեղ ավերակների մեջ մասամբ պահպանվել են 13-17-րդ դդ․ մի քանի արձանագիր, անարձանագիր խաչքարեր և տապանաքարեր (ընդհանուր մոտ 13 խաչքար)։
Հրվանդանի եզրին, ավերակված եկեղեցու և տակնուվրա արված գերեզմանոցի մեջ է գտնվում 14-րդ դարի արվեստի գլուխգործոց համարվող խաչքարը։ Այն ի սկզբանե որմնափակ հուշարձանի մաս է կազմել, բուն խաչքարը բավականին մեծ չափեր ունի (235x105x35 սմ․)։
Խաչքարն արձանագիր է, արձանագրությունը փորագրված է ձախ ստորին անյունից ողջ եզրագծով մինչև ներքևի աջ անկյունը։
Արձանագրությունը հետևյալն է՝ {Յանուն Ա[ստուծո]յ, Ես՝ Գերգ, Կանկնեցի Զխէչս Ի Բարէխաւսութիւն Ինձ Եւ Ամուսնոյ Իմոյ Մինային Եւ Աղբերացն ․․․}Ներքևի աջ անկյունը ջարդված է և արձանագրության մնացյալ հատվածը չի պահպանվել ։
2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Քաշաթաղի շրջանը հայաթափվել և օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։
Շրջանի հայկական հոգևոր և պատմամշակութային հուշարձաններն այսօր կանգնած են վանդալիզմի և ամբողջական ոչնչացման վտանգի առաջ։
Հայրենապատում / Hayrenapatum