Հայրենապատում – Մելիքաշենը հայկական հին և մեծ պատմություն ունեցող գյուղերից է
04 ՄԱՐՏ 2022 – ԱՐՑԱԽ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
Հայրենապատում / Hayrenapatum – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մելիքաշենը հայկական հին և մեծ պատմություն ունեցող գյուղերից է:
Գյուղում և գյուղի շրջակայքում պահպանվել էին մի շարք հայկական հուշարձաններ, որոնց թվում է 18-րդ դարով թվագրվող սուրբ Ստեփանոս (ըստ այլ աղբյուրների` սուրբ Աստվածածին) եկեղեցին, հին գերեզանատուն և գյուղատեղի:
Հայտնի է, որ Մելիքաշենի բնակիչները 1828-1829 թթ.-ին գաղթել են այս շրջան Պարսկահայաստանից:
Միջնադարյան շրջանում գյուղը եղել է խոշոր իջևանատուն Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին:
1895 թ. գյուղն ուներ 32 տուն (187 հայ բնակիչ), իսկ 1907 թ․ գյուղում ապրում էին 290 հայեր:
Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Մելիքաշենը գտնվում էր ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանի կազմում։
1974 թ. գյուղում ապրում էր 144 հայ բնակիչ: Մելիքաշենն ուներ 8-ամյա դպրոց, ակումբ-գրադարան, բուժկետ և կինո:
Արցախյան շարժման սկզբում Մելիքաշենը պարբերաբար ռմբակոծվել է հարևան Վարանդայի շրջանում տեղակայված ռազմական հենակետերից:
1992 թ. օգոստոսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը զրահամեքենաներով և հետևակով ներխուժել են Մելիքաշեն, հրդեհել տներ, ավերել գերեզմանոցը; Նույն օրը կեսօրից հետո հայ ազատամարտիկները դուրս են մղել գյուղից ադրբեջանական բանակը՝ պատճառելով նրանց նաև նյութական կորուստներ:
Գյուղի ազատամարտիկները տարբեր զորամիավորումների կազմում մասնակցել են Հադրութի և այլ շրջանների ազատագրական մարտերին:
2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Մելիքաշենը օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։
Հայրենապատում / Hayrenapatum