Ազգային Ինքնություն. Ունե՞նք, թե՞ փնտրենք…

«Լուսանցք» 2008թ. hayary.org/wph/?p=676:

Հեղինակ` ՀԱՄ

Որպես նախաբան

Ազգային գաղափարախոսության եւ ինքնության շուրջ փնտրտուքը սկսվել է արդեն իսկ դրանք կորցնելու (ավելի ստույգ՝ դրանք չկարեւորելու) պահից: Կորցնելով (միտումնավոր, թե անմիտ)՝ փորձել են նորը ձեւակերպել, ինչը չի ստացվել, իսկ հինն էլ ոչնչացված էր այլեւս, կամ էլ պահել եւ վախենում էին վեր հանել: Իսկ չի ստացվել, որովհետեւ այլ աշխարհայացքի վրա նորի կառուցումը երբեք հիմնավոր ու հաստատուն չէր կարող լինել, իսկ նորն էլ մերը չէր: Ու հիմա հենց այդ անհաստատ ու հեղհեղուկ վիճակում ենք: Բա հազարամյակներ ապրած ազգը նոր պիտի խոսե՞ր իր ինքնությունից ու դեռ որոներ… ու դեռ սխալ ուղղություններով…

Շատերը զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն (նույնն է թե՝ ինքնություն), կամ եթե կա ազգ, որն ունի պետականություն, ապա ի՞նչ իմաստ կա (վերա)ստեղծելու ազգային գաղափարախոսությունը, քանզի պետական ծրագրերն արդեն ազգային գաղափարներ եւ ծրագրեր են: Այս խնդրին մանրամասն չանդրադառնալու համար նշենք, որ անհարկի խառնում են ազգ եւ ժողովուրդ բնական եզրերը, հայրենիք, պետություն, նույնիսկ իշխանություն հասկացությունները: Սակայն, բացարձակապես տարբեր են ազգային եւ ժողովրդական հիմնախնդիրները եւ հայրենիքի ու պետության գործառույթները, իսկ ինչ մնում է ազգային եւ պետական նպատակներին, ապա դրանք կարող են եւ չհամընկնել, նույնիսկ՝ հակադրվել, եթե պետությունն առաջնորդվում է ոչ ազգային նպատակներով, բնույթով ազգային չէ եւ վարչակառավարման համակարգով օտարահպատակ է ու օտարից սնուցվող: Այնպես որ, հնարավոր է, որ սեփական պետությունում բնիկ ազգը ապրի ապազգային միջավայրում: Դա հիմա էլ հեռու չէ մեզանից…

Բայց դառնանք բուն թեմային եւ նշենք այն պատճառները, որոնք, մեր կարծիքով, կպարզաբանեն, թե ինչու մեզանում չկա հստակ եւ համընդհանուր ընդունելի ձեւակերպված սահմանում հայի ազգային ինքնության վերաբերյալ: Դրանք են՝

  1. Հազարարամյակների գրավոր պատմության եւ հոգեւոր-մշակութային շինությունների ոչնչացումը:
  2. Արժեքային համակարգի աղճատումը:
  3. Ազգային պետականության երկարամյա կորուստը:
  4. Հայի առաքելության չգիտակցումը:

Իհարկե, կարելի է թվարկել էլի պատճառներ, բայց վստահ եմ, դրանք բոլորն էլ կարող են դիտարկվել նաեւ որպես հետեւանքներ ու կտեղավորվեն նշածս պատճառներում: Թվարկածս բոլոր պատճառները ինչ-որ ձեւով նույնպես շաղկապված են պատճառա-հետեւանքային կապով, ինչն էլ կփորձենք ներկայացնել: Որից էլ կբխեցնենք ազգային ինքնության մեր պատկերացումները:

Մտորումներ ազգային ինքնության մասին

Իմ ուսումնասիրություններում հանգել եմ այն համոզմունքին, որ ազգային գաղափարախոսությունն ու ազգային ինքնությունը նույն երեւույթի զուգահեռ եզրերն են՝ առաջինն աշխարհիկ ոլորտում է պահպանում հայի ինքնատիպությունը, երկրորդը՝ հոգեւոր ոլորտում: Անկախ դրանց համապարփակ կամ բոլորի կողմից ընդունելի ձեւակերպումների բացակայությունից, դրանք կան եւ շարունակում են ապրել ու գործել մեր ծինաբանական-գենետիկական համակարգում՝ գիտակցության եւ ենթագիտակցության մեջ, նույնիսկ՝ զգացական ներաշխարհում: Եվ ազգային գաղափարախոսության (մարմին) եւ ազգային ինքնության (հոգի) համադրումը հանգեցնում է ազգային էության գիտակցմանը: Ինչը անչափ կարեւոր է ազգային առաքելության ընկալման համար: Մեզանում բացակայում է նաեւ ազգ-ի սահմանումը, բայց դրանից ազգը չի վերանում կամ նրա գոյությանը ոչ ոք չի կասկածում (նույնիսկ ՀՀ Սահմանադրությունն ու Ազգային անվտանգության հայեցակարգը չունեն նման սահմանում, բայց ազգային են համարվում): Իսկ եթե կա ազգ, ապա անհերքելիորեն կան նաեւ ազգային գաղափարներ (իմա՝ նպատակներ, առաքելություն) եւ ազգային ինքնություն (իմա՝ կերպար, ինքնատիպություն): Եվ այս ամենը կա, գոյատեւում է մեր կամքից անկախ, ուզում ենք դա մենք, թե՝ ոչ:

Բնական օրինաչափություններն ունեն նաեւ բնական ինքնամաքրման եւ ինքնապահպանման գործառույթներ, եւ դրանց չգործելը պայմանավորված չէ մարդու ցանկությամբ կամ իմացության մակարդակով, այլ պայմանավորված է միայն մեկ բանով՝ եթե չկա այլեւս այդ ազգը (նույնն է՝ որեւէ բնական այլ ծնունդի, այդ թվում՝ մարդու պարագայում)՝ նա մեռած է մարմնապես:

Սակայն, սա էլ հարաբերական է, քանզի ինքնությունը միայն մարդկային տեսակով, առավել եւս՝ հասկացողությամբ չի պայմանավորված: Տիեզերածին որեւէ ազգատեսակի ոչնչացումը, խոսքը բնական-հիմնական ազգերի մասին է, որոնց կարելի է ձեռքերի մատների վրա հաշվել (եւ ոչ նրանցից հեռացած շառավիղների կամ խառնածին ու արհեստական ազգերի), ինչպես վերը նշեցի, միայն մարմնական ինքնության ոչնչացումն է արձանագրում (այսինքն՝ այլեւս այդ տեսակի երկրային կերպարը, ազգային գաղափարները չեն արծարծվի ու երկրային առաքելության խնդիր չի դրվի): Բայց այդ ազգա(ցեղա)տեսակի Աստվածների ու Տիեզերքի Երկինքներում (Համակարգերում) հանգրվանած հոգի-ոգիների ու այլ էակների ինքնությունը կմնա եւ երբեք չի ոչնչանա մարդու կամ մարդկային հանրության՝ ազգի կործանմամբ կամ ինքնակործանմամբ…

Այսինքն՝ որեւէ բնածին ազգի կործանմամբ նրա Աստվածային Համակարգը չի ոչնչանում ինքնաբերաբար, իսկ հոգի-ոգիներն էլ (նախնյաց եւ ոչ միայն նրանց) իրենց Երկինքներում չեն պայթում գեղարվեստական շարժանկարների տրամաբանությամբ… Սա բացառապես այն ոլորտն է, ինչն անտեսանելի է մարմնական աչքի համար եւ առավելապես հոգու աչքի գործառույթ է, ուստի քննարկման այլ նյութ է:

Հիմա դառնանք մեր վերը նշած պատճառներին:

  1. Հազարամյակների գրավոր պատմության եւ փաստացի հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացումը հային կանգնեցրել է դաժան իրականության առջեւ, երբ նախաքրիստոնեական մեր անցյալը հաճախ փնտրում ենք այլոց պատմական արձանագրություններում: Եթե այդ անցյալից գոնե պատառիկներ (վերգետնյա, թե ստորգետնյա) գտնվում են նաեւ ներկայիս Հայաստանում, ապա նախահեթանոսական անցյալի պատմական արձանագրությունները (հայ արիների (Հայի ու Հայարի) ժամանակների) կորսված են այլեւս: Եվ միայն երջանիկ պատահականությամբ դրանք կարող են հայտնվել այս կամ այն՝ մեր երկիրն ասպատակողի՝ իր հետ տարած եւ հիմա այլ երկրների պահոցներում պահվող փաստաթղթերում: Բայց դրանք մեզ կամավոր չեն վերադարձնի, քանզի հասկացողը հասկանում է, որ հայն իր առաքելության գիտակցումով այլեւս անկասելի է… Այստեղից է նաեւ, որ օտարները մեզ (մեր հնարավորությունները) ավելի լավ են ճանաչում, քան՝ մենք:
  2. Պատմական բազմահազարամյա իրողության ոչնչացումը հեռացրեց հային իր արմատներից, ծագումից ու արժեքային կուռ համակարգից՝ հավատամքային, բարոյա-հոգեբանական, մշակութային, կեցական եւ մնացյալ բնագավառներում: Այդ շեղումը սկսվեց դեռ այն ժամանակներից, երբ հայ արիական արարչական-տիեզերահաս հավատը մասնատվեց եւ տեղայնացվեց տարբեր արիական ազգերի կողմից: Սա ազգային հավատների առաջացման պատճառ դարձավ, որոնց շեղումը մայր-ուսմունքից (ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ից) հետզհետե հանգեցրեց, այսպես կոչված, հեթանոսական կռապաշտության: Բուն հեթանոսությունը (հեթանոս-էթնոս-ազգ) ազգային հավատն է (հեթանոսը քրիստոնյաների մոգոնած«պիտակն»է) եւ կառուցված է Տիեզերաուսմունքի հիմքով, սակայն կռապաշտական (երկրակենտրոն) դրսեւորումները նպաստեցին նաեւ մեր ազգային հավատի ճգնաժամին՝ աղճատմանը: Ահա, այս իրավիճակն էլ ճանապարհ հարթեց քրիստոնեության համար (իհարկե՝ ոչ առանց սրի ու ավերի), որն էլ իր հերթին աղճատեց հայկական մտածողությունն ու հոգեբանությունը, ներազգային էությունը՝ ինքն էլ ժամանակի ընթացքում վերածվելով կռապաշտության: Ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական կռապաշտություններն անտեսեցին (նույնն է թե՝ մերժեցին) Տիեզերքի Արարչի գոյությունը, եւ եթե առաջինները պաշտեցին իրենց Աստվածներին «մարմնական» ինքնությամբ՝ քարե աստվածներ երկրպագելով, ապա երկրորդները պաշտեցին, այսպես կոչված, միակ Աստծո՝ Եհովայի միածին որդուն՝ Հիսուս Քրիստոսին: «Առաջընթացը» թերեւս մեկ բանում էր՝ քարե աստվածների պաշտամունքին եկավ փոխարինելու երկրային մարդու պաշտամունքը (թեկուզեւ Աստծո որդի հորջորջյալ)… Եվ հատկապես կրոնափոխությամբ մեզ վերագրվեցին մեկ այլ ազգի մեղքերը (իբր մերը մեզ քիչ էր), ինչպես նաեւ այդ ազգին՝ որպես Աստծո ընտրյալ տեսակ ապավինելու, նրա առաքելությամբ առաջնորդվելու հինկտակարանային ուղեցույցներն ու մեզ չվերաբերող պատմությունները…

Միարարչական Համակարգին փոխարինեց Միաստվածային Համակարգը՝ Տիեզերքի Արարչին փոխարինեց Եհովա Աստվածը (այնուհետ՝ նրա որդի համարվող Քրիստոսը), Հայ Աստվածներին փոխարինեցին հրեա առաքյալներն ու մարգարեները, եւ Հայոց արժեքային համակարգը աղավաղվեց հիմնովին՝ մարմնական եւ հոգեւոր առումներով: Հայի ինքնությունն այլեւս հրեական էր (տիեզերածին՝ հրահողածին էությունը այլեւս բացառապես հողածին-սեմական-ադամական է)… ու հիմա էլ մեծամասամբ այդպես է (հավելյալ՝ այսօրվա քաղաքակրթական համարվող ինքնությունը): Եվ հիմա այդ ո՞ր հոգեւոր հիմքի վրա են ուզում կառուցել մեր ինքնությունը: Պարզ չէ՞, որ քրիստոնեական եկեղեցին 1700 տարի այլի ինքնությունն է քարոզել, չնայած վստահ եմ, որ առաջին կաթողիկոսից մինչեւ ներկայինս գիտեն, թե ինչ սխալ բան են անում… եւ ինչպես կարելի է այդ սխալն ուղղել, բայց շարունակում են: Եվ եթե թույլ տանք մեզ ու խորանանք ներկայիս հոգեւոր ոլորտում, ապա կտեսնենք, որ մեր հոգեւորականներն այնքան էլ Աստծո գառներ չեն… եւ աշխարհիկ կյանքն էլ նրանց խորթ չէ (իրենց ասած՝ հեթանոսական բարքերն էլ) եւ դա լավ է, դա հուսադրող է, որ մի օր մի համարձակ կաթողիկոս կասի ճշմարտությունը, եւ հայն այդուհետ իր հավատով ու առաքելությամբ կառաջնորդվի, իր արժեքային համակարգով կապրի:

  1. Հաճախ ենք կարդում, լսում, թե ահա, հայը դարեր շարունակ պետականություն չի ունեցել եւ եկեղեցին է հային հայ պահել: Մեկ այլ առիթով կնշենք, թե նախքան ամենուր եկեղեցիներ կառուցելը, հայը Հայոց երկրում էլ, սփյուռքում էլ ինչպես է միշտ հայ մնացել… Գուցեեւ՝ ավելի հայ: Հիմա, այստեղ չեմ ցանկանում ծավալվել սույն թեմայի շուրջ, բայց բազում վերլուծություններ կան (ինքս էլ ունեմ գրած), որ հատկապես հենց եկեղեցու հզորացումից հետո մենք այլեւս հայկական պետություն չենք ունեցել Արարատյան լեռնաշխարհում: Եվ դա հստակ պատճառաբանություն ունի եւ արժե հետագայում նաեւ այս թեմային անդրադառնալ:

Ու հիմա էլ, երբ եկեղեցին մտել աշխարհիկ կյանք եւ փորձում է «փայ» ունենալ այդտեղ եւ նույնիսկ ուղղորդել ՀՀ աշխարհիկ ղեկավարներին, մի չարագուշակ ուրվական է վերստին երեւակվում Հայաստանում: Քանզի երբ մարմնական եւ հոգեւոր ինքնությունները նույն եզրույթում չեն, ապա կորուստն անխուսափելի է: Հայը, որպես ինքնատիպ ազգ, ունի իր ազգային ինքնությունը (որը գուցե ոչ թե չեն գտնում, այլ հավանական է՝ չեն ուզում գտնել) եւ նրա շաղախումը ոչ ազգային կրոնին (ոչ մեկը չի կարող հիմնավորել, որ քրիստոնեությունը ազգային կրոն է, այն էլ՝ հայկական) ողբերգական նոր իրողություններ է ստեղծելու:

  1. Այս ամենի պատճառը, գուցեեւ՝ գերպատճառը, ազգային առաքելության չգիտակցումն է: Այն ազգը, որը չգիտի կամ չի գիտակցում իր առաքելությունը, նման է հիշողությունից զուրկ մարդու, ում գլուխն ինչով ասես կարելի է լցնել եւ ուղղորդել՝ դա ներկայացնելով որպես միակ ճշմարտություն: Օտար երկրներում ապրող հրեաների համար վաղուց կա հրահանգների մի փաստաթուղթ (ինչպես քրիստոնյաների համար կա մեկ գիրք՝ Բիբլիա-Աստվածաշունչը, որը հավատացյալների ճնշող մեծամասնությունը մինչեւ վերջ չի էլ կարդացել, առավելեւս՝ հասկացել), որում մասնավորապես ասվում է՝«…Ժողովուրդն առանց պատմության նույնն է, ինչ երեխան առանց ծնողների: Նա ամեն ինչ պետք է սկսի սկզբից եւ այդ խմորից կարելի է թխել ինչ որ անհրաժեշտ է: Այդ երեխային կարելի է ներկայացնել մեր աշխարհընկալումը, մեր մտածելակերպը: Զրկե՛ք նրանց անցյալից, ազգային ոգուց: Բացահայտորեն մի՛ քանդեք նրանց պատմական հուշարձանները, բայցեւ՝ մի՛ վերանորոգեք, թողե՛ք, որ ժամանակը քանդի դրանք… Այսպես կարելի է դիմազրկել ամբողջ ժողովուրդների: Սկզբում նրանք զրկվում են իրենց պատմությունից, ապա մենք դրանք ձեւավորում ենք մեր ցանկացածով, մեզ ձեռնտու կերպով…»:

Գերազանց է ասված… եւ ցավոք՝ նաեւ արված: Չկա պատմություն (պատմական հիշողություն), չկա եւ ազգային ինքնությանը, էությանը, առաքելությանը վերադառնալու ուղի, նպատակ: Այսպես էլ մեր պատմությունն ու հավատը կործանեցին… եւ տեղն իրենցը խցկեցին (հիմա էլ վերը նշված երեխայի պես խաբում եւ իրենց նպատակներին են ծառայեցնում Նոյի տապանի (ու սերունդների)՝ իրենց հարմար պատմությամբ, նաեւ՝ էկումենիստական հրեապաշտական ծրագրով):

Բայց մի բանում սխալվել են «ընտրյալները». այս հրահանգային թեզը երկարաժամկետ կիրառելի է միայն արհեստական ու խառնածին ազգերի դեպքում: Բնական-բնածին ազգերը, բացի պատմական հիշողությունից, ունեն նաեւ գենետիկ հիշողություն, ինչը դեռ շատերին հասու ու հասկանալի չէ… բայց արդեն իսկ երեւակվում է:

Ուրեմն՝ ազգը, ազգային գաղափարախոսությունն ու ինքնությունը մեկտեղված են, եւ եթե սահմանում տանք ազգ երեւույթին, ապա ինքնության պարզաբանումը կստանանք ազգային սահմանման բնորոշիչներում եւ բաղադրիչներում:

ԱԶԳ

Բնական եւ արհեստական ազգեր

Քանի որ ազգային ինքնության որոնումները մեզ ուղղորդում են դեպի ազգաստեղծման, ազգի ծնման-ծագման ժամանակները, ապա կփորձենք հայի ինքնությանն առնչվել հենց մեր ծագումնաբանության ծիրում:

Իսկ մինչ այդ անդրադառնանք ազգաստեղծման խնդրին: Ազգաստեղծում ասելով ի նկատի չունենք «հին» եւ «նոր» հայերի ազգակերտման քաղաքականությունը, առավել եւս՝ 1700-ամյա ազգ կոչվելու սին, անպտուղ ու դավադրական իրողությունների մեկնաբանմամբ չենք զբաղվելու: Ազգաստեղծ (իմա՝ մարդաստեղծ) առաքելություն բացառիկորեն միայն Տիեզերքի Արարիչն ունի: Նա ունի նաեւ միակ հակառակ առաքելությունը եւս՝ որեւէ Աստվածային կամ Ազգային Համակարգի ոչնչացման առումով: Եվ մութ երկրային ուժերի համապարփակեցման քաղաքականությունը (աշխարհում միայն մեկ պետության եւ մեկ «ազգ»-ի կերտումը) հակաբնական, հակազգային ու հակամարդկային դրսեւորում է, ինչը վաղ թե ուշ պատժվելու է ՏԻԵԶԵՐՔ-ի կողմից…

Ուստի՝ արարչական իրականությունից դուրս, որեւէ իրավիճակային «ազգ»-ի ի հայտ գալը ապօրինի ու անօրեն է…

Արհեստական ազգերի առաջացումը որեւէ արարչականության տարր չի պարունակում (այնպես՝ ինչպես կլոնավորմամբ արհեստածին մարդու առաջացումը, որը զերծ է արարչական հոգելույսից) եւ սրան զուգահեռաբար, Երկրից վեր, այս «ազգ»-ի համար աստվածաստեղծ գործողություն եւս չի իրականանում: Սա նշանակում է՝ արհեստական անհատը կամ ազգը դեպի Արարիչ չունեն ոչ մի աստվածահաղորդ հոգեճանապարհ եւ դատապարտված են (դատապարտելով նաեւ այլոց, այդ թվում՝ բնածին արարածներին): Այսինքն, դիցուկ՝ իսպանական եւ պորտուգալական ներխուժումներից ստեղծված պետությունները, եւ պետության հետ նույնանուն անվանմամբ առաջացած «ազգեր»-ը՝ իսպանախոս արգենտինացիները, ուրուգվայցիները, մեքսիկացիները կամ պորտուգալախոս բրազիլացիները, անգոլացիներն ու մոզամբիկցիները… եւ այլք, բնածին ազգեր չեն: Նրանք կամ կիսաիսպանացիներ են կամ կիսապորտուգալացիներ եւ բացարձակապես ազգ կոչվելու որեւէ բնական կամ բարոյական իրավունք չունեն: Այդ տարածքների բնածին ազգերը՝ հարավամերիկյան կամ աֆրիկյան ցեղատեսակներին պատկանող (կարմրամաշկ եւ սեւամաշկ), կամ ոչնչացել են, կամ էլ իրենց պատմական տարածքներում ապրում են ձուլված, մասամբ՝ մեկուսացված: Նույնն է նաեւ ամերիկացի կամ կանադացի «ազգ»-երի պարագայում, դրանք առաջացել են անգլիական եւ ֆրանսիական ներխուժումների հետեւանքով եւ արարչական ազգաստեղծ երեւույթների հետ նույնպես ոչ մի կապ չունեն:

Այս իրավիճակում են նաեւ մեր հարեւաններից ոմանք՝ թուրքերն ու ադրբեջանցիները, նաեւ՝ վրացիները: Այս «ազգեր»-ից առաջին երկուսը ստեղծվել են ասիական շեղաչք դեղնամաշկ սելջուկատիպ ցեղախմբերի՝ մեր պատմական տարածքներ ներխուժումների ու հաստատման հետեւանքով: Հայտնի է, որ «թուրք» արտահայտությունը մինչաթաթուրքական բազմազգ Թուրքիայում հնչում էր որպես վիրավորանք, սակայն, հետո՝ «ազգային» համախմբման նպատակով, թուրք լինելը պետականորեն դարձրեցին շահութաբեր գործ ու առաջխաղացման սանդղակ… Ադրբեջան պետությունն էլ ստեղծվեց ջհուդա-բոլշեւիկյան նպատակների համար (հետագայում՝ Իրանից տարածքներ վերցնելու նպատակով), եւ կովկասյան թուրք-թաթարները դարձան ադրբեջանցիներ: Ինչ մնում է վրացիներին, ապա միշտ էլ այդ «ազգ»-ի տարածքը բազմազգ է եղել, եւ առ այսօր էլ ներէթնիկական լուրջ խնդիրներ կան այդ «ազգ»-ի ներսում…

Այսպես ծավալվելով հեռուն կգնանք, ուստի՝ այստեղ կանգ առնենք ու նշենք, որ ի վերջո կա համաշխարհային պատմություն (թե որ ազգերն են եղել ու որոնք են նոր առաջացել, կան քարտեզներ, որ պարզաբանումն են, թե որ երկրներն են եղել ու որոնք են նոր առաջացել այլերի հաշվին…) եւ ցանկացողները կարող են իրենք կարդալ, տեսնել այդ ամենը:

Իսկ մենք այս ամենն ասացինք, որպեսզի բնականոնության տեսակետից հիմնավորենք, թե ինչու՞ այսպիսի արհեստածին ազգերը բնազդական առումներով տկար են ու չունեն գենետիկական առաքելություն (դա բնական ազգերից են վերցնում, դրա համար էլ կարեւորում ու «հիմնավորում» են խառնամուսնությունները), չունեն Աստվածներ եւ Տիեզերական հովանավորություն (այլոց Աստվածներին են պաշտում ու ծառայում), չունեն Բնական Հայրենիք, որ այնտեղ ապրելով երկրահաղորդ ու տիեզերահաղորդ լինեն (այլոց հայրենիքներն են զավթել ու փորձում են տիրանալ Երկիր-Երկինք տիեզերակապերի տարածքային կենտրոններին (սա թաքնագետները լավ կհասկանան)) եւ այլն: Իսկ ամենավտանգավորն այն է, որ սրանք փորձում են «ջնջել» հին ու բնական ազգերի հիշողությունը, նրանց անցյալը՝ ամեն կերպ բռնանալով այդ ազգերի հոգեմարմնական արարչական, ինքնապահպանական դրսեւորումներին:

Սա արհեստածիններին անհրաժեշտ է իրենց թերի լինելը կոծկելու (դաժան բարդույթ է, երբ տկարի, թերիի, թույլի ձեռքն իշխանություն է ընկնում՝ նա անողոք է դառնում) եւ համահարթեցում, համահավասարեցում անվան տակ իրենց «ես»-ը պահպանելու եւ անորակությունները անտեսանելի դարձնելու համար: Բնական եւ արհեստական ազգերի պայքարը վաղուց է սկսվել, իսկ մեր ժամանակներում այն հասել է կործանարար սահմանագծին: Որոշ բնական ազգեր, փոխանակ կասեցնելու այս սաստկացող իրավիճակը, որն, իհարկե, համընդհանուր ջանքեր է պահանջում, ընտրեցին իբր հեշտ ճանապարհը, փորձեցին իրենց ձեռքն առնել արհեստածինների կառավարման գործը եւ ուղղորդել նրանց: Սա նրանց որոշ ժամանակ, իհարկե, հաջողվեց, սակայն հետագայում իրենք էլ թաթախվեցին արդեն անկասելի համաձուլման մեջ՝ աղավաղելով Երկրային ու Երկնային Արժեհամակարգերը:

Հասկանալի է, որ այս աղճատման հորձանուտը չէր կարող չհեղեղել նաեւ հայության հոգեմարմնական երկնային ներաշխարհն ու երկրային կեցակարգը:

Բայց մի մեծ տարբերություն կա բնական եւ արհեստական ազգերի մեջ: Դա ինքնամաքրման Բնական Համակարգից օգտվելն է: Եթե բնական ազգին պատկանող անձը կարողանում է 3, 7 եւ 9 սերունդ մաքուր պահպանել ինքնատիպ գենը, ապա այդ սերունդների մեջ վերականգնվում են նախկին Երկրային ու Երկնային Արժեհամակարգերը: Արհեստական ազգերի մոտ նման բան բացառվում է, քանզի այն անձը կամ անհատը, ով անցնում է ինքնամաքրման շղթայով, վերադառնում է իր նախնական ազգի արմատներին եւ մաքրվում է արհեստական անորակություններից:

3 սերունդ ինքնամաքրումը (ներկայիս մարդու միջին տարիքով հաշված՝ 3X70= 210 տարի) վերականգնում է անձնական ու ազգային բարձր որակները, 7 սերունդ (7X 70=490 տարի) ինքնամաքրումը վերականգնում է ցեղային-գենետիկ (նաեւ՝ հիշողության) որակները՝ մոտեցնելով Երկրային ու Երկնային Արժեհամակարգերին, իսկ 9 սերունդ ինքնամաքրումը (9X70=630 տարի) վերականգնում է աստվածահաղորդ ու տիեզերահաս լինելու ի սկզբանե զորությունն ու ունակությունները: Իհարկե, սրանք բացարձակապես վերականգնելու համար անձն ու ազգը պիտի նաեւ համարժեք միջավայր ստեղծեն ու այդպես ապրեն: Եվ եթե այս հաշվարկին հետեւենք, ապա կտեսնենք, թե ինչ տխուր իրավիճակում ենք հայտնվել բոլորս (շատ քչերն ունեն իրեն տոհմածառը) եւ մեր ցանկությունից անկախ՝ մեկ խառնարյունության (մեկ սերունդի արյունապղծման) դեպքում իսկ, ամեն բան պետք է նորից սկսել… Իսկ այդ խառնակչությանն ականատես ենք լինում ամեն օր: Ահա այստեղից է, որ արհեստական ազգերը երկրային «ծաղկունքի» մեջ են ու ամեն բան անում ու անելու են բնական ազգերին ձուլելու, իրենց օրենքները եւ հոգեւոր-մշակութային արժեքները պարտադրելու ուղղությամբ (պիտի գլոբալիզացնեն, էկումենիզացնեն, դեգրադացնեն…): Որպեսզի ի վիճակի լինեն ապրել ու գոյատեւել որպես «մարդ» կամ «ազգ» տեսակ: Իսկ մինչ ազգ երեւույթի սահմանումը (որում կանդրադառնանք նաեւ ազգային ինքնությանը), անհրաժեշտաբար պիտի ներկայացնենք մարդկային ու ազգային ինքնամաքրման խնդիրը:

ԻՆՔՆԱՄԱՔՐՈՒՄ

Մարդու ինքնամաքրման մասին

Ազգային ինքնամաքրումը սկսվում է մարդու ինքնամաքրման միջոցով: Այստեղից էլ՝ ազգային եւ մարդկային իրավունքների նույնականացումն է ամրագրվում: Եվ նրանք, ովքեր պնդում են, թե ազգային իրավունքները ոտնահարում կամ անտեսում են մարդկային իրավունքները, կամ շատ հեռու են բնական կարգի պատկերացումներից, կամ՝ կեղծում են, կամ էլ՝ ապատեղեկացնում: Ազգային արժեհամակարգում մարդը ինքնուրույն (իր իրավունքներով ու պարտականություններով) առանցք է, իսկ նրա ինքնապաշտպանությունը պարուրված է տեսակի պաշտպանական թաղանթով՝ ազգային իրավունքներով:

Այսինքն, մարդու համար իր՝ մարդկային իրավունքները, մարմնական գործառույթների համար են, իսկ ազգային իրավունքները՝ առավելապես հոգեւոր (իհարկե մասամբ՝ նաեւ մարմնական, քանզի ազգը նաեւ երկրային երեւույթ է, մարդկային տեսակի համախումբ է): Մարդը նաեւ արարչական շղթայի կարեւոր օղակ է եւ տիեզերական բանականության հանգրվանային արժեքներից… Այնքան հանգրվանային, որ կարող է ու իրավունք ունի շփվել նաեւ աստվածայինի ու արարչական այլ երեւույթների ու արժեքների հետ՝ ըստ իր ներքին կարողությունների եւ ունակության:

Բնական ազգ ներկայացնող, իրապես ազգային որակ ունեցող մարդը (մարդիկ) կարող է ինքնամաքրվել երկու ճանապարհով՝

  1. Հոգեւորից՝ մարմնական:
  2. Մարմնականից՝ հոգեւոր:

Սա պատկերացնելու համար պետք է հասկանանք մարդ էակի կազմաբանությունը:

Իմ ուսումնասիրությունների արդյունքը հետեւյալն է: Մարդը բոլոր արարչական ԾԻՆ-երի պես երրորդություն է, ուստի՝ ապրում է գիտակցական, ենթագիտակցական եւ զգացական աշխարհներում, յուրաքանչյուրում դրսեւորելով որոշակի կարողություններ, իմացություն եւ կեցվածք: Հաճախ՝ գիտակցական կյանքում մարդը այլ խնդիրների է հանդիպում կամ դրանք լուծում, ենթագիտակցականում՝ բոլորովին այլ, իսկ զգացականում՝ անում է այս երկուսին հակառակ բան: Սա այսօրվա մարդու մասին է: Արարչական Ծնունդ Մարդը երրորդության մեջ անխզելի է ու համադրելի: Մարդը ինքնության ինքնամաքրման երկու ճանապարհներին, այնուամենայնիվ, առնչվում է նույն տիեզերաերեւույթներին:

  1. Հոգեւորից մարմնական ինքնամաքրման տարբերակում մարդը գիտակցում է Արարչի գոյությունը, արարչականության առանցքը եւ, Աստվածների հետ հարաբերվելով, իր հոգու ժամանակավոր հանգրվան մարմինն«օգտագործում»է բնախոսական մաքուր արժեքների համար: Այս առանցքով մարդը զարթնեցնելով աստվածածին ազգային որակներն իր մեջ՝ ավարտում է հոգու եւ մարմնի լիարժեք լուսեղեն կապը:
  2. Մարմնականից հոգեւոր ինքնամաքրման տարբերակում մարդը սեփական խոկումների արդյունքում,«մաքուր մարմնում՝ մաքուր հոգի»ունենալու կեցակարգին ապավինած, իր մեջ զարգացնում է ազգային որակներն ու զորությունները եւ աստվածայինի ընկալմամբ մոտենում է Տիեզերքի Արարչին:

Մյուս բոլոր տարբերակներում երբ, ասենք, մարդը սեփական «ես»-ով է փորձում միանգամից հասնել Արարչին, կամ անտեսում է վերից, թե վարից գալու-բարձրանալու ճանապարհի պարտադիր ճանաչողություններն ու ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի պայմանները, ինչպես նաեւ՝ Տիեզերական Արարածների փոխճանաչողությունը, մարդը պարզապես շփումներ է ունենում տիեզերական երեւույթների, հոգե-ոգեղեն աշխարհների հետ: Իսկ սա ոչ բոլոր դեպքերում է մարդուն լուսավորություն տալիս, քանզի բարի հոգիների անվան տակ հաճախ հանդես են գալիս չարիները…

ԻՆՔՆԱՄԱՔՐՈՒՄ

Ազգի ինքնամաքրման մասին

Ազգը՝ որակ, եւ ոչ՝ քանակ

Շատերն են կարծում, թե ազգի ինքնամաքրումը անձերի անհատական քանակական ինքնամաքրմանն է առնչվում, ինչն էլ հանգեցնում է ինքնամաքրված հավաքական հանրույթի՝ ազգի ինքնամաքրմանը: Սակայն, ներքոշարադրյալ տեսակետով պիտի զարմացնենք մեր ազգակիցներից ոմանց, նույնիսկ տարակուսանք կառաջացնենք նրանց մոտ, իսկ օտարների, հատկապես՝ թշնամիների շրջանում, խորը հիասթափություն կլինի, եթե, իհարկե, հասկանան երեւույթի բուն էությունը:

Եվ այսպես, պիտի նշենք, որ ԱԶԳ-ի ԳԵՆԵՏԻԿ ինքնամաքրման համար բնավ պարտադիր չէ քանակական ինքնամաքրման խնդիր լուծելը, բավական է գեթ մեկ գենետիկորեն ինքնամաքրված զույգ, որպեսզի ԱԶԳ-ի բնածին որակները շղթայական պարուրաձեւ տիեզերակարգով պահպանեն ԱԶԳ-ի (ազգային ինքնության) եւ Տիեզերական Երկինքների միջեւ հոգեւոր կապը, ինչպես՝ հոգե-ոգեղեն աշխարհների, այնպես էլ՝ Աստվածների եւ Արարչի միջեւ…

Եթե մեկ զույգ ինքնամաքրված ԳԵՆ-ի առկայությունը պարտադիր պայման է ԱԶԳ-ի ինքնության պահպանման համար, ապա ԱԶԳԱՅԻՆ որակների համապարփակ դրսեւորման համար արդեն անհրաժեշտ է անհատների քանակական ինքնամաքրման խնդիր լուծելը (ազգային գաղափարախոսությամբ ապրելը): Օրինակ՝ մեր դեպքում ՀԱՅ ԱԶԳ-ը կգոյատեւի, եթե նույնիսկ մեկ ՀԱՅ ԶՈւՅԳ (տղամարդ եւ կին) ապրում ու բարձրանում է գենետիկական մաքուր «սանդղակով»: Բայց, ահա, ԱԶԳ-ի որակների, գաղափարների դրսեւորման համար որոշակի քանակություն է անհրաժեշտ (ինչքան շատ՝ այնքան լավ), որպեսզի ԱԶԳ-ի հնարավորությունները զանգվածաբար դրսեւորվեն ու նպատակները հեշտորեն հաստատվեն հանրային կյանքում:

Այստեղից է նաեւ այն իրողությունը, որ ներկա քաղաքակրթական ապազգային արժեքների պայմաններում ԱԶԳ-ի ներսում ազգայնականները (ցեղակրոնները), քանակով քիչ լինելով հանդերձ, կարողանում են ազգային բնածին որակների պահպանման խնդիրը կարգավորել, նաեւ՝ արտաքին ապազգային ներխուժումներին որոշակիորեն դիմակայել:

Եթե պետության ներսում ԱԶԳ-ը հայտնվում է ապազգային միջավայրում, ապա շնորհիվ այդ ԶՈւՅԳ-ի պահպանում է իր արարչաստեղծ ԾԻՆ-ը (շատ ժողովրդավարական երկրներ պահպանելով թագավորական հարստությունները՝ փորձում են իրենց իսկ աղտոտած, այլասերած հանրությունում գոնե մեկուսի պահպանել ազգային գենոֆոնդը՝ ի դեմս թագավորական ընտանիքների արյան ու գենետիկ մաքրության):

Մարդու ինքնամաքրման մասին խոսելով՝ նշեցինք սերունդների ինքնամաքրման բնական հնարավորությունները, եւ արդեն պարզ է, որ բնածին ազգերն ունեն իրական հնարավորություն՝ իսպառ կործանումից խուսափելու համար, քանզի նպատակայնորեն կարող են իրենց մեկ զույգին միշտ էլ պահել-պահպանել, էլ չենք ասում՝ պետական ներքին քաղաքականությամբ այդ որակները քանակապես զարգացնել-հզորացնել:

Երբ ԱԶԳ-ի ներսում պահպանված է մեկ զույգ աստվածահաս եւ արարչահաղորդ բջիջ, ապա այդ բջիջով ԱԶԳ-ը կարող է կապվել ու տեղեկանալ ամենաբարձր տիեզերաաշխարհների հետ, նաեւ՝ առնչվել:

Իսկ ինչու՞ մեկ զույգ եւ ոչ թե մեկ անհատ:

Խոսքն այստեղ պարզ մարդկային բազմանալուն չի վերաբերում, որ զույգի առկայությունն իսկապես պարտադիր լինի, մենք դիտարկում ենք ԱԶԳԱՅԻՆ որակների (իմա՝ ինքնության) պահպանման հարցը: Իսկ այս դեպքում մեկ զույգն անհրաժեշտ է մեկ ամբողջի պարտադիր կարգը պաշտպանելու համար: Իսկ մեկ ամբողջը տիեզերական առաքելությունների ծիրում խիստ անհրաժեշտ պայմանն է……

Տիեզերքի Արարիչը երկսեռ է, եւ Տիեզերքը ինքնաբեղմնավորման (Արարչի դեպքում՝ Մտքի եւ Հոգու համադրման արգասիք է, քանզի Տիեզերքն իսկ Նրա Մարմինն է) արդյունք է, ուստի՝ բնածին բոլոր արարածները ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ով երկսեռ են՝ արու եւ էգ: Ամեն բանական էակ, կենդանի կամ բույս ունի իր հակասեռ կեսը, այլ խնդիր է՝ նա իրապե՞ս գտնում է իր կեսին, թե՞ թվացյալ ամբողջանում է սեր ու շարունակելիություն վայելելու եւ պահպանելու բնազդով միայն: Կասեմ մի տարօրինակ բան եւս, ինչը ոմանց քմծիծաղը գուցե շարժի: Շատ հնարավոր է, որ որեւէ մարդու հակասեռ կեսը մեր մոլորակում չլինի եւ նա իր կեսին հանդիպի միայն երկրային կյանքից հետո… Եվ հետո ամբողջանա ու բարձրանա ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի սանդղակով:

Գենը՝ Կենաց Սկզբունքի արգասիք

Ինչեւէ, ԱԶԳ-ի վերոնշյալ մեկ զույգը կարող է իր երկրային ազգային որակները շաղկապել վերերկրային ազգային որակների հետ եւ այդպիսով «աշխատեցնել» Մարդ-Ազգ-(Հոգիներ-Ոգիներ-…)-Աստվածներ-(…)-Արարիչ տիեզերակապը՝ մարդուն հնարավորություն ընձեռելով կատարելագործվելով զորացնել ազգը (իսկ քանակական զարգացմամբ՝ նաեւ ազգային որակները): ԱԶԳ-ը առավելապես հոգու մեջ է ապրում ու զարգանում, քան՝ հողի-մարմնի, եւ այս պարագայում մեկ զույգը դառնում է որպես տիեզերակապի «ալեհավաք-ալեցիր կայան», որում արական սկիզբը ծառայում է որպես «ընդունիչ-հավաքիչ կայան»՝ աստվածայինի եւ արարչականի ընկալման համար, իսկ իգական սկիզբը ծառայում է որպես «առաքիչ-ցրիչ կայան»՝ աստվածայինի ու արարչականի հետ հարաբերությունների համար… Այո՛, մայրանալու հիմքով աստվածայինի հետ առնչվող իգական սկիզբը միայն կարող է պարզորոշ հարաբերվել Աստվածների ու Արարչի հետ (նույնիսկ՝ տեսնել ու խոսել Նրանց հետ երկրային կյանքում), իսկ արական սկիզբը դրա համար չունի մարմնական (ծնում) հիմք եւ հարաբերվում է բացառապես հոգեւոր (արարում) ոլորտում (եզակի բացառությունները միայն Արարչի կամոք են հնարավոր): Խոսքը հոգին մարմնից զատելու իմացության մասին չէ, որին տիրապետում են թե՛ արական, թե՛ իգական սկիզբները, այլ Աստվածներին տեսնելու, Նրանց հետ խոսելու անմիջական հարաբերությունների մասին է: Այս շղթան «աշխատում» է շատ հետաքրքիր գործառույթով, եւ այր ու կին, որպես մեկ ամբողջ (Փոքր (երկսեռ) Արարիչ) միանում են Համատիեզերական Բանականությանը……

Երկրային Գենը Տիեզերական Կենաց Սկզբունքի ծնունդ է, եւ հայ-արիական իմաստությունն ասում է՝ «Ինչպես մոմը լույս չի տալիս առանց այրվելու, այնպես էլ մարմինն անշարժ է առանց Կենաց Սկզբունքի: Մարմնում եղած Կենաց Սկզբունքը ոչ մի ձեւով ենթակա չէ ոչնչացման»: Սա նշանակում է՝ գենն «այրվելով»-ինքնամաքրվելով միշտ իր գործառույթում է… նաեւ այլ աշխարհներում……

Զույգի հոգեւոր դրսեւորման հրաշալի օրինակ է քուրմ-քրմուհի ամբողջի համադրումը: Մեզանում հիմնականում տարանջատում են քուրմ եւ քրմուհի հասկացությունները: Քրմերը դիտարկվում են որպես ազգի (հին հավատի) հոգեւոր կյանքը կարգավորող, Աստվածների կամքը մարդկանց փոխանցող անհատներ, իսկ քրմուհիները սխալմամբ (ըստ երեւույթին հունա-հռոմեական տաճարական այլասերվածությունները հաշվի առնելով, ինչը հելլենիզմի ներխուժմամբ որոշ ժամանակ նաեւ Հայաստանում կիրառություն գտավ) դիտարկվում են որպես Հավատի Տաճարների սպասավորներ, հատկապես՝ սեռական բավարարմունքի առումով: Մինչդեռ, դա իրապես այդպես չէ: Ինչպես քրմերը, այնպես էլ քրմուհիները ծառայել են մեկ նպատակի՝ Քուրմ-Քրմուհի «ալեհավաք-ալեցիր կայանը» ճիշտ «աշխատեցնելու» գործին: Մնացյալ պղծումները կռապաշտական դրսեւորումների հետեւանք եղան, ինչն էլ հեթանոսությանը՝ ազգային հավատը հասցրեց մեզ հայտնի ճգնաժամի (մենք բազմիցս նշել ենք, որ պետք չէ շփոթել նախահեթանոսական ու նախաքրիստոնեական անցյալը)… Իսկ ազգային հավատի աղավաղումն աղճատեց նաեւ ազգային ինքնությունը, եւ ազգային առաքինությունները (չափորոշիչները), էությունը, առաքելությունը դարձան անկարեւոր:

Ազգային որակը՝ մտավոր կարողության խթան

Իսկ ինչպե՞ս է ազգային որակներով մարդը անձնապես շփվում վերերկրային արարածների ու երեւույթների հետ: Այդ միջոցը մարդ-երրորդության հաջորդ տարրն է՝ միտքը: Արդեն նշել ենք մարմնի եւ հոգու գործառույթների որոշ հիմնական բաղադրիչներ, սակայն մտքի մասին այստեղ կխոսենք: Միտքը մարդու (ԱԶԳ-ի) մարմինն ու հոգին կապող օղակն է, որով մարմինն ու հոգին գիտակցում են իրենց փոխադարձ կապը: Միտքը նաեւ տիեզերակապի հիմնական բաղադրիչն է, որի հետ պիտի շատ զգույշ վերաբերվել՝ «Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է տիեզերքով մեկ: Տիրապետի՛ր մտքիդ», «Հետեւի՛ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ դա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին» (հայ-արիական իմաստնություն):

Այսօր մարդը ինքնաթիռներ է սարքել՝ գերձայնային արագությամբ ընթացող, ու երազում է լույսի արագությամբ տեղաշարժվելու մասին, ինչը նրան թույլ կտա գրեթե մեկ վայրկյանում հասնել Լուսին: Սակայն, եթե փորձենք չափել մտքի արագությունը, ապա եւս մեկ աներեւակայելի իրողության հետ կառնչվենք: Միտքը կարող է զարգացնել տարբեր արագություններ՝ կապված Տիեզերական Էակի հոգեւոր (ազգային ու աստվածային որակների) զարգացման հետ: Հոգեւոր բարձր աստիճանի հասած մարդու միտքը նույնպես կարող է մեծ արագություն զարգացնել: Իսկ դա շատ էական է, քանզի միտքն է հոգուն տեղաշարժում Տիեզերքում (տարածության եւ ժամանակի մեջ) ու նաեւ որոշակի արագությամբ: Անմիտ մարդը Տիեզերքում նույնիսկ իր տեղը չի գտնում, ուր մնաց՝ տեղաշարժվի դեպի անհունները……

Եվ այսպես, եթե մարդը հոգեպես պատրաստ է (ով գոնե որոշակիորեն «տեսնում» է անծայրածիր Տիեզերքը, ապա սարսափելի է անգամ այդ հանդիպումները պատկերացնելը (չափերի իմաստով)) տեսնել Աստվածներին ու Արարչին, ապա նրա միտքը կարող է անգամ հաշված վայրկյաններում հասնել Աստվածներին կամ Արարչին (ինչը լույսի արագությամբ սլանալու դեպքում էլ նույնիսկ հարյուրավոր տարիներ կտեւի)… Մտքի արագությունը զորավոր է այնքան, որ կարող է Տիեզերական «սեւ խոռոչներն» անցնել, որտեղ լույսն անգամ իր արագությամբ ծռմռվում ու կանգ է առնում…

Այս ամենն ասացինք, որպեսզի ազգային ինքնության փնտրտուքներում երբեք չհենվենք իրավիճակային չափորոշիչների եւ ժողովրդի (չշփոթել ազգի հետ, նույնիսկ՝ մեկ զույգի) ներկա անորոշ վիճակի վրա:

Միտքը՝ բարիք ու նաեւ չարիք

Հիմա մտքի մի կարեւոր գործառույթի անդրադառնանք: Վերը նշեցինք, որ միտքը կարող է եւ՛ ի բարին ծառայել, եւ՛ ի չարս: Սա առկա է եւ՛ անհատական եւ՛ ազգային դրսեւորումներում: Երբ մարդը սկսում է լավ կամ վատ բաների մասին մտածել (խոսել կամ գրել), ապա «Միտքը Տիեզերքինն է» գործառույթով այն պարուրաձեւ շղթայով հասնում է Տիեզերքի մի Վայր, որտեղ Արարչին, Աստվածներին կամ Հոգի-Ոգիներին ու «Աստծո որդիներին» ուղղված խոսքերը «արձանագրվում» եւ, համարժեք պատասխանի արժանանալով, նույն պարուրաձեւ շղթայով իջնում են ներքեւ: Պատասխանը լինում է ոչ թե ըստ պահանջի, այլ՝ ըստ մարդկային արժանիքի, հոգեւոր ընկալունակության: Վերերկրային պատասխանները հաստատ «կոռումպացված» չեն, բայց դրանց ազդեցությունը երկրային (մարդկային) զգացողությանը հասանելի է լինում: Հաճախ՝ անեծքներն ու վատ ցանկություններն անցնելով Չարիների տիեզերատարածքով, նրանց կողմից գործի են դրվում վերադարձող մտքերի ուժով մարդկանց վնաս հասցնելու համար, եւ այդ միտքը որոշակիորեն ունենու՛մ է չար ազդեցություն: Սակայն, նույն միտքն անցնելով արդեն ավելի բարձր ու Բարի ուժերի տիեզերատարածքով՝ վերադարձի ճանապարհին պատիժներ է «ուղարկում» հենց նույն չարակամին……

Իսկ երբ «ազգովի» ենք մի բան ցանկանում, ապա դրա զորությունն առավել ազդեցիկ է լինում (լավ, թե վատ առումներով): Իզուր չէ, որ Հին Հռոմի բնակիչները Կարթագենի հետ պատերազմի ժամանակ ամեն առավոտյան բարձրաձայնում էին՝ «Կարթագենը պիտի կործանվի»: Հավաքական այս կամքն իր համարժեք արձագանքն է հետ ստանում Տիեզերքից՝ ըստ ճշմարտության եւ արդարության աստիճանասանդղակի: Մի օրինակ բերենք վերջին իրադարձություններից: Երբ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ Արագած լեռան շուրջ շուրջպարի գաղափարն էր իրականացվում (ի դեպ՝ այդ մասին զլմ-ներում բազմիցս գրել ենք, որ շուրջպարի գաղափարը տարիներ շարունակ Հայ Արիական Միաբանությունն էր առաջարկում), հանդիպեցինք կազմակերպչին եւ առաջարկեցինք, որ շուրջպարի գաղափարի մեր երդման արարողությունն էլ իրականացվի, որում նշված էր, թե ազգովի երդվում ենք համահայկական միասնության եւ հաղթանակների հասնելու համար, եւ որ հաջորդ շուրջպարը պետք է Մասիսների շուրջն անենք: Հիմա չասենք, թե ինչ պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազը, բայց երդումը չեղավ, իսկ 400-500 հզ. հայի (այն էլ աշխարհի տարբեր ծայրերից եկած) տիեզերականչը հսկայական դրական լիցքեր կբերեր Տիեզերքից…

Հիմա, եթե պարզապես մի պահ պատկերացնենք, որ հայության մեծամասնության բոլոր կրոնական աղոթքներն այլի Աստծուն են ուղղված եւ այլոց են զորացնում ու հակադարձ Տիեզերական պարույրով ՀԱՅ ԱԶԳ-ը (նաեւ՝ աղոթող անհատը) ոչինչ չի ստանում, ապա մտածել է պետք… Իսկ ում դիմելու եւ ինչպես հզորանալու ուղի հայն իսկապես ունի…

Ազգային մարդը անելիք ունի նաեւ վերերկրային կյանքում

Եթե մեր արդի իրականության բութ ու հաստավիզ թիկնապահներին, նրանց տերերին ու «բեսպրեդել» զավակներին բացատրենք, որ «ինչ ցանես՝ այն էլ կհնձես»-ը գռփել-լափելու անտակ «ցանքսին» չի վերաբերում, այլ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ համեստ, բայց լիառատ կեցակարգին (երկրային կյանքը պիտի վայելել, ոչ թե վայելքներին տրվել) եւ հոգեւոր համոզմունքի հետ է առնչվում, ուստի՝ եկեղեցի կառուցելով կամ ժամը մեկ խաչակնքելով նրանք հաստատ դրախտ չեն ընկնելու… գուցե թե քմծիծաղ տան: Բայց պիտի հիասթափեցնենք այդպիսիններին, քանզի «ինչ ցանես՝ այն էլ կհնձես»-ը մարդ-երրորդության կյանքի ցանած-հնձած-հավաքած այն մարմնա-մտա-հոգեւոր պաշարներն են, որոնք նա կօգտագործի նաեւ վերերկրային կյանքում: Իսկ այնտեղ նա վստահաբար այլոց քրտինքի ու արյան վրա դիզած փողերը չի օգտագործի, քանզի նման բան չկա ԱՅՆՏԵՂ: Հայ-արիական իմաստությունը մարդ-երրորդության դեպքում ասում է՝ «Հոգուդ զարգացումը ներդաշնակի՛ր Ցեղիդ (իմա՝ Ազգիդ) հավիտենության ապահովման հետ եւ կհասնես Բացարձակին ու Հավերժին, կմերձենաս Արարչին. դա է մեր Ցեղի Առաքելությունը», «Բացի Բնօրրան-Հայրենիքից ունեցիր քո Հոգեւոր-Հայրենիքը»: Այս վերջինը շատ կարեւոր է վերերկրային կյանքում սեփական տեղը գտնելու համար, սեփական ու ազգային ինքնության շարունակելիության համար: Քանզի տարբեր կրոնական ուսմունքներում դրախտ-դժոխքի «առկայությունը» եւ «քավարանի» ճանապարհին ընդամենը մեղա գալու սին տրամաբանությունը էապես ձեւախեղել են ճշմարիտ՝ մարդկայնորեն ու ազգայնորեն ապրելու կարեւորությունը: Ըստ հայ-արիական իմաստասիրության՝ «դժոխքը մարդու նյութական եւ պատրանքային սահմանազանց վայելքների այլաբանական մարմնավորումն է, որը հոգու-ոգու տառապանքի արտացոլումն է», իսկ «դրախտը մարդու ճանաչողության եւ արդարադատության այլաբանական մարմնավորումն է, որը հոգու-ոգու կատարելության արտացոլանքն է»… Ոչ թե ծաղիկներով մի դաշտ՝ թռչունների ծլվլոցով լեցուն…

Երբ անմիտ (կամ անիմաստ ապրած) մարդու հոգին անջատվում է մարմնից, ապա նա բառի բուն իմաստով՝ անջատված, առանց մարդկային ու ազգային ինքնության հայտնվում է երկնքում-երկնոլորտում եւ միառժամանակ չի կտրվում Երկրից, քանզի չգիտի իր անելիքը: Լավագույն դեպքում նա հայտնվում է Տիեզերական Երկինքներից որեւէ մեկում, իսկ վատագույն դեպքում՝ դառնում է թափառական հոգի՝ չկտրվելով մոլորակից, ապրելով անորոշության ու անհանգստության մեջ: Իսկ հոգու՝ որեւէ Տիեզերական Երկնքում հայտնվելը մեծապես կախված է նրա՝ նախկինում ազգային որակներից, ներաշխարհի իմացության (ինքնության ճանաչողության) մակարդակից: Եվ նրա նախկին «մարմնական» վայելքներն ու երկրային «տալիք-առնելիքները» ոչ մի բարենպաստ պայման կամ նոր ծանոթության շրջանակներ չեն ստեղծում, իսկ փող հասկացությունը արդեն անհեթեթ է հնչում… Ծախու հոգեւորականներն ու նրանց ալելուաները, բութ-հաստավզերն ու նրանց ժառանգները (իրենց «պապաներով» ու քավորներով հանդերձ) երկրից դուրս անօգնական, անզոր եւ անանելիք են դառնում: Սա հոգու մեռնելուց (լինում է, երբ անպետք հոգին նաեւ իսպառ ոչնչանում է) ավելի դաժան է, սա էլ հենց դժոխքն է՝ առանց սարսափեցնող եռացող կաթսաների… Որտեղ շատերը նույնիսկ իրենց երկրային կյանքն ու հարազատներին չեն հիշում եւ բորոտների պես լքված քարշ են գալիս… Սրանից էլ մեծ պատի՞ժ: …

Ուստի՝ ազգային ինքնամաքրման խնդիրը ազգային որակ ունեցող մարդկանց համար նաեւ անհրաժեշտություն է՝ հոգու աշխարհներում մտավոր ունակություններով ապրելու (նախնյաց ոգիների հետ առնչվելու), «ներքեւում» իր ԱԶԳ-ին ու ԱԶԳԱՅԻՆ խնդիրներին (առաքելությանը) աջակցելու, ուրեմնեւ՝ հարատեւելու եւ հարատեւեցնելու համար:

Ազգը՝ միջանկյալ տիեզերական օղակ

Ազգն ի վերջո որպես նյութա-հոգեւոր-որակական երեւույթ, ունի որոշակի բնորոշիչներ (չափորոշիչներ, բաղադրիչներ), որոնք պարտադիր պայման են նրա հետագա գոյության եւ հարատեւության համար:

Եթե չկան այդ որակական տարբերակումները, ապա արդեն գործ ունենք ժողովրդի հետ: Այն հիմնականում մարդկանց խումբ է՝ ժողով-ուրդ՝ (մեծածավալ) մարդկանց հանրաժողով-համախումբ, որի կեցակարգը եւ արժեքային համակարգը առավելապես իրավիճակային է ու հիմնականում սպառողական: Ժողովուրդն առավելապես ապրում է ներկայով, ավելին՝ ամեն օր իր այսօրով, երբ յուրաքանչյուր օրվա հետ պատրաստ է փոփոխվել՝ իբր ցուցադրելով իր ժամանակակից լինելը: Այս տեսակը պատրաստ է թեկուզ սեփական ժամանակավոր բարեկեցության համար հանդուրժել օտարի իշխանությունը եւ նույն հեշտությամբ էլ պատրաստ է լքել հայրենիքը՝ այլ տեղերում այդ բարեկեցությունը գտնելու համար: Սրանց կողմից հորջորջվելիք իրավունքները (այդ թվում՝ մարդկային) բացարձակապես կապ չունեն ՄԱՐԴ բնածին երեւույթի հետ եւ պարզապես անդրադարձ են ներկայիս մարդանման (շուտով նաեւ չիփավորված կամ կլոնավորված) ինչ-որ տեսակի սանձարձակությունների ու անասնական դրսեւորումների բավարարման պաշտպանությանը: Եվ այս տեսակի ստեղծած ժողովրդական կամ հասարակական կարգն ու օրենքներն էլ բխում են այդ մտածողությունից: Այստեղ մարդն իր օրենքներով Արարչից վեր է, ուստիեւ՝ աստվածամերժ է, իսկ դա նմանին ինքնակործանման տանող հիմնական պատճառն է: Այս մեծածավալ ու բազմադեմ ամբոխը հեշտ ուղղորդելի է եւ կարող է ծառայել բոլորին, ով ամենաշատը վճարի ու հաճոյանա (հռոմեական կայսրերն ասում էին՝ «Ժողովրդին հաց եւ հանդեսներ են պետք»): Մեր ժողովուրդն էլ այսօր որոշակիորեն ստանում է հաց ու հանդեսներ: Եթե հացը քիչ է, ապա հանդեսները լի ու բոլ են, իսկ հեռուստա«շոուներ»ից ու «սերիալ»ներից գոհ ու կուշտ է… ու նույնիսկ չի գիտակցում, որ մղձավանջում է հայտնվել, եթե, օրինակ, մի քանի օր էլեներգիա չունենա, մնա առանց կուշտ «փոր» հացի ու «շոուների», կսթափվի ու կհասկանա, որ անդունդում է… բայց հո չե՞ն թողնի գործը դրան հասնի:

Այս ամենից զատ. ժողովուրդը իր «միջազգային» կարգը ցուցադրելու ծիծաղելի մոլուցք է դրսեւորում, առհասարակ ցուցադրականությունն ու նորաձեւությունների հետեւից ընկնելը այս զանգվածի մտածողությունը ազատել է որեւէ հիմքային պարտականությունից (նրանք միայն իրավունքներից են խոսում ու պահանջում), հոգ չէ, թե իրենց իրավունքները ոտնահարում են մյուսների (թեկուզ իրենց նմանների) իրավունքները, հանրային ու ազգային իրավունքները: Ժողովուրդն անդեմ է, եւ իր իսկ սեփական տզրուկները կամ օտար կեղեքիչները միշտ ու հաջողությամբ հենվում են հենց ա՛յդ զանգվածի վրա, առաջինները՝ երկիրը սեփականացնելու համար, երկրորդները՝ որեւէ երկիր ներթափանցելու ու նվաճելու համար:

Հնում երբ գործում էին ժողովրդական ժողովները կամ աշխարհաժողովները, զուգահեռ գործում էին նաեւ ավագների ու իշխանաց ժողովները, քանզի ազգային ու պետական ընտրությունները միայն անդեմ եւ ազգայինից հեռու զանգվածին վստահել չէր կարելի……

ՑԵՂ-ը տեսակի գենետիկ արտաքին-մարմնական դրսեւորումն է (ցեղակրոն մարդը՝ աստվածամարդը), ԱԶԳ-ը՝ տեսակի գենի որակական արտաքին-մարմնական դրսեւորումը (ազգային մարդը), իսկ ԺՈՂՈՎՈւՐԴ-ը տեսակի գենի ինքնամաքրման արտաքին-մարմնական դրսեւորումն է, որն ինքնամաքրմանը (ազգային որակները վերականգնելուն) զուգընթաց կարող է եւ խոտան տալ (Նժդեհի բնորոշմամբ՝ ազգի տականքը)… …

Ցեղամարդու մասին դեռ վաղ է խոսելը, նա բացառիկ երեւույթ է, որին դեռ պիտի ձգտել ու հասնել: Ուղղակի մեկ նախադասությամբ անդրադառնանք այդ հարցին, քանզի հաճախ շփոթում են Նժդեհի ցեղամարդուն եւ Նիցշեի գերմարդուն, ինչպես շփոթում են հայկական ցեղակրոնությունը եւ իտալական ֆաշիզմը կամ գերմանական նացիզմը*: Եթե գերմարդը եսակենտրոնությանը հիմնված հզոր մարդու կերպն է ներկայացնում (ինչը վարակ է դարձել ժողովրդավարական հորջորջվող արեւմտյան քաղաքակրթությունում, «սուպեր մարդու» կամ «սուպեր զինվորի» իբր բարի փրկչի տեսքով), ով պատրաստ է հրել ու ոչնչացնել թույլին, նաեւ՝ իր ցեղակցին (իբր՝ ավելորդ բեռ), ապա ցեղամարդը հեռու է եսակենտրոնությունից (իսկ սեփական արժանիքների գնահատմամբ՝ արժանապատվությամբ գուցեեւ գերազանցում է գերմարդուն) եւ էությամբ ցեղակենտրոն է ու պարտավորություն ունի օգնել, պաշտպանել ու վեր բարձրացնել իր ցեղակցին… Տարբերություններն ակնհայտ են: Գերմարդն իր կերպարով չի կարող Աստվածամարդ լինել:

Ժողովրդական որակների մասին այստեղ նույնիսկ չարժե խոսել, քանզի այժմ այդ զանգվածի ապազգային դրսեւորումների ու իշխանության ներքո ենք ապրում, եւ ամեն ինչ առավել քան հստակ է: Այսօր նույնիսկ ոչ թե ժողովրդաիշխանություն է կամ ժողովրդավարություն (ինչը հակաբնական պետական վարչաձեւ է), այլ կատարյալ ամբոխավարություն է:

Իսկ ահա, ազգային որակների, ազգ երեւույթի մասին պետք է մտածել ու գործել, քանզի միայն այդպես կվերականգնվի նաեւ յուրաքանչյուր անհատի ինքնությունը, որ ազգին էլ նա պատկանի: Արարչադիր Օրենքներով ապրող մարդիկ, կենդանական կամ բուսական աշխարհները տեսակավորված են ու բազմազան եւ դրանից հրաժարումը առաջին ծանր հարվածն է ԻՆՔՆՈւԹՅԱՆ-ը:

Անդրադառնալով ՀԱՅ ԱԶԳ-ի ծագմանը (իր ԲՆՕՐՐԱՆՈւՄ)՝ փորձենք որպես ազգի սահմանում ներկայացնել նրա հիմնական բնորոշիչները: Նախորդ բաժիններում խոսել ենք Արարչական Առանցքի մասին, ինչի գիտակցումը անհրաժեշտ պայման է ազգի կամ մարդու ինքնությունը հասկանալու համար:

Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝

  1. Ծագում (Ծին-Գեն):
  2. Բնօրրան (Հայրենիք):
  3. Լեզու:
  4. Առաքինություն:
  5. Հավատ:
  6. Մշակույթ:
  7. Ինքնություն:
  8. Էություն:
  9. Առաքելություն:

Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու համար:

Սկիզբը եւ վերջը…

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ Արիածին ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը կամ Արմենը:

ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է (Աստվածամարդ)…

Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ր) Աստծո անունով…

Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայ(ըր)երի(բարձրյալների)-Հայերի Երկիր՝ Հայր-ենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են՝ մարդկության Հայրերը՝ Նախնիները…

Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Մեծ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն…

…Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է, վաղուց հիմնավորված…

Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերն էլ այնտեղ էին): Այստեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրեւ Սրբազան Վայր, Սրբազան Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը…

Հայկական լեռնաշխարհը կրում է Անմահության Խորհուրդը (Կենաց ծառ եւ Անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու (Մասիսներ) լեռներում, քերովբեները եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, Կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Արատտա-Արարա(դ)տ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ բիբլիական եւ ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:

Մեր նախնիներից, որպես ազգային հոգեւոր-մշակութային համակարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի ու էության մեջ: Հավատքի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատքի հիմքում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Իսկ ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը բուն Արիական Առաքինությունն է:

Պետությունը՝ ինքնությունը վերականգնելու միջոց

Բոլոր բնական ազգերն էլ ունեն Բնօրրան, Ինքնություն եւ Առաքելություն ու դրանց պաշտպանության եւ անվտանգության ապահովումը նրանց առաջնային գործն է: Ինքնատիպ ազգայինը, օրինակելի մարդկայինը միշտ էլ համադրելի են, եւ այդպես են ստեղծվում համազգային ու համամարդկային արժեքները: Այսպես ձեւավորվում է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, եւ եթե ազգերը հրաժարվեն իրենց ինքնատիպությունից, ինքնուրույնությունից ու շարժվեն փոփոխական համամարդկայինով, ապա այն, հետզհետե սպառվելով, կոչնչանա, քանզի կզրկվի իրեն սնող ազգերի յուրօրինակ եւ մշտադալար արմատներից: Եթե համամարդկայինը սեփականացվի որեւէ ազգի կողմից, ապա տվյալ ազգը ստիպված է լինելու փոփոխել իր դիմակը, քանզի քաղաքակրթությունը զարգացող շարունակական երեւույթ է, իսկ ինքնությունն անփոփոխ է: Այս պարագայում ճիշտը սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները, կենսաձեւը ժամանակին համահունչ դարձնելն է (ոչ թե օտարինը կամ ընդհանուր «հիբրիդայինը» ընդօրինակելը), որը, սակայն, չի ակնկալում որեւէ էական, սկզբունքային շեղում բուն ազգային-ներցեղային օրենքներից ու բարոյականությունից, եւ սա է Տեսակի գոյատեւման, զարգացման ու հարատեւման գրավականը…

Մի կարեւոր հանգամանք եւս. պետություն կարող է ստեղծվել ինչպես բազմազգ հանրության, այնպես էլ մեկ ազգի կողմից, յուրաքանչյուր դեպքում այդ անկախ պետությունը ազգերի համար ինքնապաշտպանության, բարգավաճման ու հարատեւման միջոց է, սակայն, ոչ երբեք՝ գրավական: Հանրահայտ է, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են դառնալ հետեւորդ տարբեր դավանանքների, բայց կլինեն միմիայն մեկ Գենի կրող: Այս առումով անկախ պետականության գաղափարը նշված միջոցից գրավականի վերածելու համար կարեւորվում է ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈւԹՅԱՆ (նույնն է, թե ազգային գաղափարախոսությամբ-ինքնությամբ առաջնորդվող անկախ պետության) գոյությունը:

Փոքրաթիվ ազգերը, բնականաբար, նաեւ առավել հայրենասեր պետք է լինեն, քան բազմաքանակները. համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում նման պետությունները կործանվում են ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈւ չգոյությունից կամ անբավարարությունից: Այստեղ տեղին է նշել, որ ազգի սոցիալ-տնտեսական բարգավաճումն ու պետության հզորացումը նույնպես կախված են տվյալ իշխանությունների ԱԶԳԱՅԻՆ՝ մեր դեպքում՝ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԲՆՈւՅԹԻՑ, եւ ահա թե ինչու են ազգայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձեւ համարում ազգ-պետությունները (այստեղ պետությունն էլ ունի ինքնություն), երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ, իր Բնօրրան-Հայրենիքում: Պետությունը պետք է լինի միատարր (մեկ ազգ, մեկ պետություն), որպեսզի ծառայի մեկ ազգի, այլապես բախումներն անխուսափելի են, վկա աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը: Մարդկային տեսակները տարբերվում են էությամբ ու ապրելակերպով, մեկ պետության ներսում հնարավոր չէ գործադրել օրենքներ, որոնք բավարարեն բոլոր տեսակներին:

Հայաստանը ՀԱՅ-ի Հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով միմիայն հայության շահերին: Նման պետությունում ազգային կեցակարգով հնարավոր է վերականգնել ազգային բոլոր բնորոշիչների անաղարտությունը, այդ թվում՝ ԻՆՔՆՈւԹՅԱՆ՝ մարդկային, թե ազգային:

* Ֆաշիզմը (Բ. Մուսոլինի) իտալական ազգայնական գաղափարախոսություն է, որի առանցքում հետեւյալ ձեւակերպումն է՝ «ամեն ինչ պիտի ծառայի պետությանը, այդ թվում՝ ազգը»: Նացիզմը գերմանական ազգայնական գաղափարախոսություն է, որի առանցքում մեկ այլ ձեւակերպում է՝ «ամեն ինչ պիտի ծառայի ազգին, այդ թվում՝ պետությունը»: Իսկ Ցեղակրոնությունը (Գ. Նժդեհ) հայկական ազգայնական գաղափարախոսություն է, որի առանցքում ձեւակերպված է բոլորովին այլ բան՝ «ազգը հոգի է, իսկ հայրենիքը՝ մարմին, հոգու առաքելության իրականացման համար»: Եվ հավասարապես կարեւորվում է ինչպես ազգ, այնպես էլ հայրենիք-բնօրրան հասկացությունները: Իսկ պետությունը լուրջ միջոց է ազգային նպատակներին առավել կազմակերպված հասնելու համար:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Աշխատանքային գծագրերը՝

հեղինակի

«Լուսանցք» թիվ 38-39-40-41 (77, 78, 79, 80), 2008թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail