ՈՉ ԹԵ ՍՓՅՈՒՌՔԻ, ԱՅԼ՝ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Գարեգին Չուգասզյան

25 Դեկտեմբեր 2018 – Թագուհի Հակոբյան:

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանից հետաքրքրվեցինք, թե ինչ արդյունք կարող է տալ օպտիմալացումը, որքանո՞վ է նպատակահարմար 17 նախարարություններ միավորելու միջոցով դրանք վերածել 12-ի։

«Օպտիմալացումը նախ եւ առաջ պետք է սկսել տեսլականների հստակեցումից, թե ինչ խնդիրներ են դրված այս կամ այն պետական մարմնի առջեւ եւ այդ տեսլականի համապատասխան այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեն այդ մարմինները։ Ցավոք սրտի, մենք առայժմ չենք լսել այդ տեսլականի մասին, թե ինչպես է գործող իշխանությունը պատկերացնում այդ գործառույթները։ Եվ այդ հստակությունից հետո կարելի է պատկերացնել միայն, թե այս կամ այն օպտիմալացումը կծառայի՞ նպատակին, թե՞ ոչ։

Բոլոր դեպքերում կա սոցիալական խնդիր, որ համակարգից դուրս մնացած մարդկանց վերապատրաստեն։ Կարծես թե ոչ ոք չի խոսում այդ մասին։ Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարությանը, ապա ես կարծում եմ, որ այն ոչ թե պետք է վերացնել, այլ վերակազմավորել որպես հայրենադարձության սուպերնախարարություն։ Նկատի ունենալով մեր երկրի դեմոգրաֆիան՝ հայրենադարձությունը պետք է լինի ամենակարեւոր խնդիրներից մեկը։ Ես կողմնակից կլինեի, եթե սփյուռքի նախարարությունը վերածվի հայրենադարձության նախարարության»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։

hraparak.am/post/1847522731

Facebooktwitterredditpinterestlinkedinmail