Դանիելյանների ընտանիքին Ասպետը տուն նվիրեց

17 ՕԳՈՍՏՈՍ 2011 – Դանիելյանների ընտանիք:

Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Դանիելյանների 10 հոգանոց ընտանիքի խնդիրներին անդրադարձա մեկ ու կես տարի առաջ, որոնցից ամենակարեւորը սեփական ծածկ չունենալն էր:

Օգնելու ցանկություն հայտնողներ շատ եղան, կարեկցողներ`ավելի շատ, սակայն նրանցից մեկը` լիբանանահայ 20-ամյա երիտասարդ` Ասպետ Հարմանդայան անունով, իր բարեգթությամբ գերազանցեց բոլորին:
https://youtu.be/9Q7dTkk8ZYc
Նրա նախաձեռնությամբ հաշվեհամար բացվեց, որտեղ սկսեցին Դանիելյանների համար տուն գնելու նպատակով գումար հավաքել:

Անհրաժեշտ գումարը հավաքվելուց հետո բարեգործ երիտասարդը մոտ մեկ շաբաթ առաջ եկավ Հայաստան:

Արդյունքը եղավ այն,որ Դանիելյաններն արդեն տուն ունեն:

Hayacq.am Production
Published on Oct 17, 2011

Facebooktwitterredditpinterestlinkedinmail