Լեզուի Կոմիտէի Նոր Յորդորակը Գործածէք Օտար Բառերի Հայերէն Համարժէքները

28 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ԷՐԿԻՐ – ՍՓԻՒՌՔ – ՀԱՅԱՍՏԱՆ:

1227language

Լեզուի կոմիտէն հաղորդագրութիւն է հրապարակել, որն ամբողջութեամբ ներկայացնում ենք.

«Յայտնի իրողութիւն է, որ լեզուներն առանց փոխառութիւնների չեն լինում: Դրանք  եղել են, կը լինեն եւ մերժելի չեն, եթէ անհրաժեշտաբար են փոխառուել: Իրողութիւն է նաեւ, որ ամէն լեզու փորձում է հնարաւորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժէքները: Երբ տուեալ լեզւում ստեղծւում է համապատասխան բառը, որը հասարակութիւնն ընդունում է, փոխառութիւնը դառնում է օտարաբանութիւն:

 

Ի տարբերութիւն փոխառութեան՝ օտարաբանութիւնը մերժելի է, որովհետեւ նախընտրելով օտարաբանութիւնը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը:

Հայերէն շատ բառեր, ցաւօք, երբեմն անտեսւում են:

Նկատի ունենալով վերը ասուածը՝

ՅՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

ստորեւ  բերուած օտար բառերի փոխարէն գործածել հայերէն համարժէքները.

աբոնեմենտ – բաժանորդագիր

աբստրակտ – վերացական

աբսուրդ – անհեթեթութիւն, անհեթեթ

ամբիցիոզ – յաւակնոտ

աւտոռեֆերատ – սեղմագիր

ատեստատ – վկայական

բալանս – հաշուեկշիռ

դեֆիցիտ – պակասուրդ

դիւիդենտ – շահաբաժին

դիսերտացիա – ատենախօսութիւն

դիսպետչեր – կարգավար

էմոցիա – յոյզ

իմիջ – կերպար

ինվալիդ – հաշմանդամ

ինվեստիցիա – ներդրում

լեգիտիմ – օրինական, օրինակարգ

լոգիկա – տրամաբանութիւն

կոլեգիա – վարչանի

կոմպետենտ – 1. իրազեկ, 2. իրաւասու

կոմպրոմիս – փոխզիջում

կոնցեպցիա – հայեցակարգ

կրէատիւ – ստեղծագործ

մաքսիմում – առաւելագոյն

մենեջմենտ / մենեջմենթ – կառավարում

մոնոպոլիա – 1. մենաշնորհ, 2. մենատիրութիւն

մոնոպոլիստ – 1. մենաշնորհեալ, 2. մենաշնորհատէր

մենտալիտետ / մենթալիտետ – մտածելակերպ

մինիմում – նուազագոյն

նեգատիւ – բացասական

շանս – հնարաւորութիւն

չէկ / չէք– վճարագիր, անդորրագիր

պոզիտիւ – դրական

պոպուլիզմ – ամբոխահաճութիւն

պոպուլիստ – ամբոխահաճ

պրակտիկ – գործնական

պրինտեր – տպիչ

ռէալ – իրական

ռեյտինգ – վարկանիշ

սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)

սիմվոլ – խորհրդանիշ

սիմվոլիկ – խորհրդանշական

սիստեմ – համակարգ

սիտուացիա – իրադրութիւն, իրավիճակ

ստատիստիկա – վիճակագրութիւն

տրենաժոր – մարզասարք

քսերոքս – պատճէնահան

քրոնիկոն – ժամանակագրութիւն

օպոնենտ – ընդդիմախօս

ֆէյք – կեղծ

ֆորում – համաժողով»:

asbarez.com/arm/333520/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail