Մովսէս Նաճարեան – Վահագն, Բագարան, Բագին, եւ Բագրատունի

Մովսէս Նաճարեան Գեղարդավանքի մուտքի բարձրաքանդակ վագրեր

01 ՓԵՏՐՈՒԱՐ 2017 –

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:

16.Վահագն, Բագարան, Բագին, եւ Բագրատունի

Վահագն անունից են առաջացել Բագինը, Բագարանն ու Բագրատունին: Որովհետեւ «Վահ+ագն»-ի «վահ»-«մտաւոր ալիք»116 իմաստն ու «Բ+ագն»-ի «Բ»-«Բան»-ը համազօր են117:

«Բագր»-ի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ նրանից է առաջացել «Վագր»-ը: Քանզի բառամիջի «բ»-ն բարբառներում տառադարձուել է «ւ»-ի, իսկ բառասկզբում՝ «հ»-ի կամ «վ»-ի, ինչպէս «Վան»-«Բան» (Բիայնա) զուգորդման մէջ:

Իսկ հ>բ անցման բարբառային օրինակ է սումէրական արքայացանկի «Բուզուր Սուէն» ընթերցուած արքայանուան առաջին բաղաղրիչը, որ հայերէնի «Հզօր» բառն է: Նոյնիմաստ է թաթարական իշխանաւոր Խաքանների ածական «Վըզըրկ»-ը՝ «հզօր ակ» բովանդակութեամբ: Նոյնպիսի ծագում ունի պարսկերէնի «Բզուրգթըր» կամ «Բուզուրգթար»-ը՝ «մեծագոյն» իմաստով, որ համապատասխանում է հայերէնի «Հզօր կատար» խօսքին` այլապէս «հզօր գագաթ»-ին: Նոյն արմատ բառը արաբերէնում վերածուել է «վեզիր»-ի:

Այսպիսով բացայայտւում է Բագրատունեաց զինանշանում «Վագր»-ի գոյութեան պատճառը:

Մեր վերլուծումները մտացածին չեն: Կարդանք Սեբէոսից.

«Եւ որդիքն Բագարատայ ժառանգեցին զժառանգութիւնս իւրեանց ի կողմանս արեւմտից, այս ինքն Անգեղ տուն. վասն զի կոչեցաւ Բագարատ եւ Անգեղ, զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչեցին»118:

Թարգմ. «Եւ Բագարատի որդիները ժառանգեցին արեւմտեան կողմերի իրենց ժառանգութիւնը՝ այսինքն Անգեղ տունը. որովհետեւ Բագարատ եւ Անգեղ կոչուեց նա՝ որին աստուած կոչեցին այդ ժամանակների բարբարոս ազգերը»:

Ահա թէ ինչո՞ւ Հայոց նախարարական Ա. գահին նստել են նախ Անգեղ տան շառաւիղները, ապա Վիշապազուն-Մարերը, եւ վերջ ի վերջոյ Բագրատունիները:

Բացայայտւում է նաեւ թէ ինչո՞ւ Խորենացու «Հայոց Պատմութիւն» գրքի պատուիրատու Սահակ Բագրատունին ստիպել է պատմահօրը՝ որ նա մանրամասնօրէն գրի առնէր Աժդահակի եւ վիշապազունների առասպելները:

Վերոնշեալ իմաստաբանութիւնից էլ բխում են «Բագին», «Բագարան» բառերի բովանդակութիւնը:

«Բագին»-ը ո՛չ թէ «զոհասեղան» է եղել՝ ինչպէս ցարդ ընդունուած է ընկալել, այլ եղել է Բանը – միտքը բորբոքելու, այսինքն գիտութեամբ զբաղուելու եւ գիւտեր անելու տեղ, ակադեմիայ:

«Բագարան»-ը ո՛չ թէ սովորական քաղաք կամ կուռքերի հաւաքատեղի է եղել՝ այլ քուրմ-գիտնականներ պատրաստելու ուսումնարան:

[1]«Վահ»-ը համապատասխանում է անգլ. «Wave=ալիք» բառին:

[1]Հնդկական Վեդաներում «Վահագն»-ը ներկայանում է «Բհագ»՝ երբ «Բհագաւատ»-ն էլ
կարող է նշանակել 1.«Վահագնի հաւատք», կամ 2.«Վահագնի աւետածը»:

[1] «Սեբէոսի եպիսկոպոսի Պատմութիւն», Երեւան, 1939, էջ 7:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/42169

Facebooktwitterredditpinterestlinkedinmail