Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի 2019 թվականի Ամանորյա շնորհավորական ուղերձը

01 ՅՈՒՆՈՒԱՐ 2019

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի 2019 թվականի Ամանորյա շնորհավորական ուղերձը

2018 թվականի ընթացքում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում մեր իրականացրած ամենակարեւոր աշխատանքներից ցանկանում եմ նշել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները, որտեղ ձեռք են բերվել աննախադեպ արդյունքներ: Այդ ցուցանիշները խիստ պարտավորեցնող են:

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության եւ իրականացման հարցերի տեսակետից շատ կարեւոր են հետեւյալ երկու շեշտադրումները.

ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում օրենքի ու օրինականության գերակայությունը պահպանելու ու ամրապնդելու հարցը:

բ) Միջազգային հարթակներում եւ միջպետական հարաբերություններում հայության իրավունքների պաշտպանությունը իրավաչափության ամուր հիմքերից հետապնդելու եւ իրականացնելու հարցը:

Առաջինը կարեւոր է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին կայունությունը պահպանելու եւ ամրացնելու, երկրորդը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը արդյունավետ եւ անվրեպ հիմքերից իրականացնելու համար:

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ վստահեցնում եմ, որ ջանք չեմ խնայելու օրենքի եւ իրավունքի ոգուն ու տառին հավատարիմ առաջնորդելու Սահմանադրության ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի օրենսդրական ամուր հիմքն ու անժխտելի իրավաչափությունը:

Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արեւելքի խնդիրների լուծման բանալին Հայկական Հարցի ամբողջական եւ արդարացի լուծումն է:

Դա իրականացնելու համար միայն ցանկություն ունենալը բավարար չէ:

Այստեղ եւ հայ ժողովրդի, եւ հայության ազգային — պետական համակարգերի վերանորոգման անհրաժեշտություն կա, այդ թվում եւ ազգային — պետական նշանակության ծրագրերի ու ռազմավարության:

Ահա թե ինչու, մենք ողջունեցինք Հայաստանի Հանրապետությունում իրականացված Թավշյա հեղափոխությունը, որն ընդգրկեց հայության բոլոր շերտերը, աշխարհի բոլոր ծայրերում:

Ակնհայտ է, որ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ մեզ համար նոր օր է եւ նոր փուլ:

Ուրեմն եւ նոր վճռականությամբ ու ոգեւորությամբ, միասին ու միասնական, գնանք առաջ:

Կրկին շնորհավորում եմ հայ ժողովրդի եւ Հայաստանի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթում անենայն բարիք ու նորանոր հաջողություններ:

Համոզված ենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր փուլի գործունեությունը նույնպես հաջողությամբ է պսակվելու, ինչպես նախորդները:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

01.01.2019 թ.

citizenship-western-armenia.info/archives/1149

Facebooktwitterredditpinterestlinkedinmail