Nov 4, 2018 –
Թեև Աստոյան Անդրանիկի ընտանիքը 1988-ի երկրաշարժին կորցրել է երկսենյականոց բնակարան, սակայն մինչև օրս պետության կողմից բնակարան չեն ստացել և ահա 30 տարի շարունակ բնակվում են Գյումրու մերձակա դաշտերից մեկում տեղադրված մի խարխուլ տնակում:
Իսկ անօթևան ընտանիքներին պետության կողմից բնակարաների տրամադրման ծրագրի ավարտից հետո, այլ հարյուրավոր ընտանիքների նման, նրանք ևս կորցրել են երբևէ բնակարան ունենալու հույսը:
Անդրանիկը, կնոջ հեռանալուց հետո, 3-րդ տարին է ինչ միայնակ խնամում և դաստիարակում է իր 5 տարեկան աղջնակին՝ Անահիտին: Փոքրիկ Անահիտին երբեմն էլ 86-ամյա տատն է խնամում:
Այսօր, Radio YAN – «Ռատիօ Եան»-ի աշխատակազմի, միակողմանի ծնողազուրկ փոքրիկ Անահիտի ընտանիքին բնակարան նվիրելու նպատակով դրամահավաք կազմակերպելու որոշումից հետո, նոր հույս արթնացավ, որ այնուամենայնիվ բարեգութ մարդկանց օգնությամբ նրանք շատ շուտով բնակարան կունենան և վերջապես դուրս կգան կենցաղային տարրական պայմաններից զուրկ խրճիթից : «Ռատիօ Եան»-ը բարեգործական այս նախաձեռնությունը http://www.radioyan.com/donate4gyumri/? իրականացնում է համագործակցությամբ «Շիրակ կենտրոն»-ի և նվիրված է 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին:
Published on Nov 4, 2018 – “Shirak Centre” NGO :