Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
14.01.2019 թ
Մեծահարգ պարոն Փաշինյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շնորհավորում է Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերին հայտնեցինք այն կարծիքը, որ «Եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը»: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններն ու դրանց արդյունքները, ապա եւ Ձեր ընտրվելը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ու նոր կառավարության ձեւավորումը նշանակում են, որ հայության ու Հայաստանի ազատագրման գործընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է:
Կրկին շնորհավորում եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ազգային – պետական նշանակության Ձեր բոլոր ձեռնարկումներին այդ կարեւոր գործում:
Լիահույս ենք, որ Ձեզ հետ միասին նախանձախնդիր կլինենք համայն հայության մի կարեւոր հատվածի՝ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ լիիրավ անդամ դիտարկելու գործում, որով, վստահ ենք, ամենամոտ ապագայում Հայաստան–Արցախ-Սփյուռք եռամիասնությանը կմիանա նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն իր ազգային-պետական կառույցներով՝ ճանապարհ բացելով Միացյալ Հայաստանի կերտման համար։
Ձեր եռանդն ու կամքը թող աննվազ լինի Հայկական Հարցի արդարացի ու վերջնական լուծման դժվարին ճանապարհին։
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
14.01.2019 թ.
Viber +374 98 554054 E-mail: gov-westernarmenia@mail.ru