Ալեն Սիմոնյանի արձագանքը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան

17 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, որ հաջորդ ընտրություններին տուն են ուղարկելու այս իշխանությանն ու ստանձնելու են երկրի ամբողջական ղեկավարման գործը:

«Կարծում եմ՝ խնդիրները իրենք պետք է փնտրեն իրենց մեջ, և ես ողջունում եմ այն փաստը, որ ինքը հայտարարել է, որ հեռանում է, որովհետև ամենևին չեմ ուզում նույնացնել անձերին Դաշնակցության պես հին և շատ կարևոր կուսակցության հետ»:

«Ես չեմ կարծում, որ այդ խնդիրների գնահատականները Դաշնակցությունը պետք է տա: Այդ խնդրի գնահատականը և ընդհանրապես գնահատական այսուհետ ընտրողն է տալիս և ընտրողն իրավասու է այդ գնահատականը բացասական և դրական տալ»,- նշեց փոխնախագահը՝ նաև անդրադառնալով Հրանտ Մարգարյանի այն խոսքին, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը:

galatv.am/hy/news/270193/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail