Սիլվա Կապուտիկյանը 2004-ին Ռոբերտ Քոչարյանին վերադարձրել է «Սբ. Մեսրոպ Մաշտոց» մեդալը

20 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՀԱՅԱՍՏԱՆ:

 
Հայաստանում և Սփյուռքում մեդալներից հրաժարվելու կամ ստանալուց հետո այն երկրի նախագահին վերադարձնելու հրապարակային երկու դեպք է արձանագրվել։

2004 թվականի ապրիլին, այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի հրամանով՝ բիրտ ուժով, բռնությամբ ու ծեծուջարդով ցրվեց ընդդիմության հանրահավաքը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը՝ ի նշան բողոքի, վերադարձրեց ավելի վաղ Քոչարյանի ձեռքից ստացած «Սբ. Մեսրոպ Մաշտոց» մեդալը։

2013-ին Սերժ Սարգսյանի հրամանգրով տաղանդավոր հայ գրող Լևոն Խեչոյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվեց ստանալ մեդալը՝ բացատրելով.

«Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:

Լուսանկարում՝ Սիլվա Կապուտիկյանի գիրը Հայկական ժամանակ թերթում

aniarc.am/2019/01/20/silva-kaputikyan-robert-kocharyan-medal/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail