«Նոյյան Տապան». Վահան Շիրխանյանը համախմբում է հայ սպաներին

22-01-2019 13:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Հունվարի 22-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի անդամների ասուլիսը։

Թեման՝ «Ստեղծվել է «Սպաների Համահայկական Միություն» -ը։ Կազմակերպության նպատակը և առաքելությունը, կազմակերպիչներն ու անդամները, ծրագրերը, գործառույթների շրջանակները, նորընտիր կառավարության հետ համագործակցության հնարավոր ուղիները»։

Բանախոսներն են՝

Վահան Շիրխանյան – «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի ղեկավար

Լևոն Ստեփանյան – Գեներալ – մայոր , «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի անդամ

Էդուարդ Փոլատով – «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ, «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի անդամ

Հրաչյա Արզումանյան – Արցախի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար – Ստեփանակերտ (տեսակապով)

Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ – Մոսկվա (տեսակապով)

Նարեկ Աբրահամյան – գեներալ – Բեյրութ (տեսակապով)

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

Նոյյան տապան – Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Facebooktwitterredditpinterestlinkedinmail