Ո՞Վ Է ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՅՍ ԴՐԱԽՏԻՑ – Սա Մռավ լեռն է, հակառակ կողմից` Շահումյանից, ասել է թե Գարդման աշխարհից

Սա Մռավ լեռն է, հակառակ կողմից` Շահումյանից, ասել է թե Գարդման աշխարհից

23 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Ո՞Վ Է ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՅՍ ԴՐԱԽՏԻՑ

Սա Մռավ լեռն է, հակառակ կողմից` Շահումյանից, ասել է թե Գարդման աշխարհից: Այն այժմ գտնվում է Ադրբեջանի կազմում ինչպես Նախիջևանը` Գողթան աշխարհը: Չգիտեմ ինչ քաղաքականություն ենք վարում և ինչ ակտիվ բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի հետ, բայց երբ փոխզիջումներից են խոսում, ես դրանք ընկալում եմ այսպես.

-Վերադարձնել մեզ մեր պատմական հայրենիքը, որի դիմաց կստանան, որպես պետություն գոյություն ունենալու իրավունք:

Հիմա կասեք, Բաքվում թեյ խմելու շարքից է, հեքիաթներ են և այլն, բայց եկեք նայենք պատմությանը`

-1918-ի տարեվերջին, Վրաստանը հարձակվեց Լոռին գրավելու, Դրոյի գլխավորությամբ զորքը հաղթանակ տարավ, դուրս շպրտեց նրանց Լոռուց և մտավ Ջավախք: Զիջեցինք Ջավախքը, որ խաղաղ ապրենք: Այսօր Ջավախքահայերին չեն թողնում հայերեն նորմալ սովորել դպրոցում, թուրքերին էլ լցնում են Ջավախք:

Մենք ետ ենք նայում, և դավաճան համարում Դաշնակներին, այդ քայլի համար:

-1994-ին մենք զինադադար կնքեցինք Ադրբեջանի հետ, երբ որ կարող էինք ծնկի բերած թշնամուց, վերցնել նույն Շահումյանն ու Նախիջևանը: Թե բա Ռուսը չթողեց, սուտ է, Ռուսը Արցախն էլ չէր թողնում, այս հեղափոխությունն էլ չէր թողնում, բայց որ ուզում ենք, կարծես թե ստացվում է:

Եվ ահա այսօր, նույն 1994-ի ծնկի եկած թշնամին հզորացել է, և հոխորտում է, որ Երևանն էլ է իրենը, Զանգեզուրն էլ է իրենը: Ի՞նչ ենք անում մենք, ընկնում ենք իր քարոզների տակ և պատրա՞ստ ենք ինչ-որ բան զիջել:

Ուրեմն լսեք, Հայրենիքը զիջողը, պատմության ցանկացած ակնթարթում, դաջվում է որպես դավաճան: Իմ սերունդը պատրաստ չէ, պատմության մեջ իր կուշտ փորի ու տաք անկողնու համար, վերածվել դավաճանի:

Եթե պատրաստ չենք այսօր պատերազմելու ու հաղթելու, ուրեմն ժամանակ ձգենք ու պատրաստվենք դրան, այլ ոչ թե, համակերպվենք թշնամու հզորության հետ: Թշնամին միշտ հզոր է, երբ դու տկար ես:

Տեր կանգնիր սրբազան լեռներիդ, որոնք անդավաճան պահել են քո գոյությունը և երբ տաս հոգի զենքը ձեռքին բարձրացել է նրանց վրա, ուժը նրանց բազմապատկվել է հարյուրապատիկ: Զանգեզուրն ու Նժդեհը վկա…

Հ.Գ.
Թող ինձ ներեն, բոլոր խաղաղության սիրահարները, այս մոտեցումն է միայն, մեր խաղաղության երաշխիքը: Մենք պետք սկսենք ակտիվորեն խոսել ու տարածել, թշնամու մոտ մնացած մեր հայրենիքի մի հատվածի մասին: Ես մեկնարկում եմ…

Գեղամ Օհանյան’s post-www.facebook.com/photo.php?fbid=2180887461974096&set=a.141396102589919&type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail