Եթե Հայաստանում կա մեկ երկու քաղաքական կառույց որոնք իրավունք ունեն կոչվելու կուսակցություն

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ

22 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:

Եթե Հայաստանում կա մեկ երկու քաղաքական կառույց որոնք իրավունք ունեն կոչվելու կուսակցություն, ապա իմ կարծիքով առաջինը դա Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է:

Ինքս երբեք կուսակցական չլինելով և ընդհանրապես կուսակցականությանը դեմ լինելով միևնույնն է չեմ կարող ուրանալ 100 տարվա ընթացքում այդ կուսակցության կատարած հայանպաստ գործերը:

Շատ հարցերում ինքս էլ քննադատել եմ այս կամ այն ուժի հետ կոալիցիա կազմելը, կամ վճռորոշություն չցուցաբերելը և այլն, մանավանդ վերջին տարիներին, բայց դա իրավունք չի տալիս որոշ անգրագետ ազգադավ ճիճուների նույնիսկ խոսել պատմությունով ու կատարած ազգանվեր գործերով հարուստ ողջ կառույցի մասին էլ ուր մնաց վիրավորել կամ ծաղրել կուսակցության ողջ գործունեությունը:

Անգրագետ անպետքների մի հոծ բանակ իրենց էջում կարող է տեղադրեն Սողոմոն Թեհլերյանի նկարը (որովհետև, լսել են դա լավ է, ու մոդայիկ) ու միևնույն ժամանակ գրել, թե ՀՅԴ-ն իր կյանքում ինչ է արե՞լ որ…

Եվ ընդհանրապես անգրագետ, պատմությունից 0 գիտելիք ունեցողները գնալով ավելի ընդունելի են դառնում նույն գիտելիքների տեր ամբոխի կողմից քան ազգային հարցերով մտահոգ գրագետ անհատներն ու կառույցները…

Սա ազգային դաշտի Սոդոմ-Գոմորն է…

Զաքաեյան արշակ

www.facebook.com/arshak.zakaryan.98- January 22 at 4:34 PM

Facebooktwitterredditpinterestlinkedinmail