31 ՅՈՒՆՈՒԱՐ 2019
Հայ ազատագրության գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի անդամ Վարուժան Կարապետյանին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարապետյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական կարգով:
Վարուժան Կարապետյանը մահացել է հունվարի 29-ին Հայաստանում՝ 65 տարեկանում։
Նա 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարությամբ դատապարտվել ցմահ ազատազրկման: Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, պաշտոնական Փարիզը 2011թ. ազատ է արձակել նրան և արտաքսել Հայաստան:
yerkirmedia.am/social/varujan-karapetyan-erablur-asala/?