25 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ ամիսներ առաջ Նախիջեւանի միջդիրքային տարածությունում հակառակորդի դիրքային առաջխաղացումը նոր գործընթացի սկիզբ է: «Արցախյան ճակատում սողոսկող մարտավարության շնորհիվ հակառակորդը տարիներ շարունակ դիրքերը մոտեցրել է:
Նույն գործընթացը, դժբախտաբար, սկսվել է նախիջեւանյան ճակատում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա համոզմամբ, թե մայիսին, եւ թե այսօր ՀՀ ռազմական ղեկավարությունն այդ խնդրին համարժեք չի արձագանքել:
«Համոզված եմ, որ հակառակորդի կողմից նշյալ գործընթացը շարունակվելու է, ուստի մերոնք պետք է ուշադիր լինեն, նաեւ՝ համարձակ: Պետք է կանխարգելիչ գործողություններով զսպել հակառակորդին՝ հատկապես այն հատվածներում, որտեղ նա ճանապարհներ վերահսկելու հնարավորություն ունի»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը:
Ապա նա կոչ արեց Նախիջեւանի հատվածքում տեղի ունեցածից ողբերգություն չսարքել. «Արագ եւ առանց զոհերի կարելի է «ուղղումներ» անել: Պարզապես քաղաքական կամքի դրսեւորում պետք է լինի: Հուսանք՝ նոր իշխանությունը կդրսեւորի այն»:
www.aravot.am/2018/12/25/1004710/?