02 ՓԵՏՐՈՒԱՐ 2019 – ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Վերջերս մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ՀՀ դպրոցներից մեկում վիճաբանել է քահանայի հետ, անտարբեր չի թողել ակտիվ քաղաքացիներին: Մասնավորապես իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս առիթով ասել է.
<<5-րդ դարում չենք ապրում, այլ 21-րդ դարում: Կրթության և գիտության նախարարը շատ ճիշտ է հարց տվել՝ թե քահանան ինչ է անում դպրոցում: Որպես ծնո՞ղ է այցելել, թե՞ որպես քահանա: Եթե ծնող, դա այլ է, եթե քահանա, ապա ի՞նչ գործ ունի քահանան դպրոցի հետ: Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, որում եկեղեցին անջատ է դպրոցից և պետք է անջատ լինի պետությունից: Իսկ երեխաներին կամ քաղաքացուն օրհնելու տեղը ոչ թե դպրոցն է, այլ եկեղեցին: Ավելին, քաղաքացուն քահահան կարող է օրհնել ոչ թե ըստ իր ցանկության, այլ միմիայն քաղաքացու ցանկությամբ, և ոչ թե պարտադրանքով>>:
Ինչ վերաբերվում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի առաքելական եկեղեցու քահանա լինելուն, Սաքունցը կարծում է, որ հենց Մաշտոցի կենսագրությունից է երևում, որ հայոց այբուբենի ստեղծման գործը Մաշտոցը կարող էր նախաձեռնել միմիայն այդ ժամանակ Հայոց պետության ինստիտուտ հանդիսացող Եկեղեցու աջակցությամբ, և այդ պատճառով է նաև Մաշտոցը դարձել կրոնավոր: Իսկ հիմա Հայկական պետության ինստիտուտ է հանդիսանում կառավարությունը, Ազգային ժողովը, դատարանը, պետական այլ մարմինները, և ամենևին ոչ եկեղեցին կամ եկեղեցիները:
<<5-րդ դարում չենք ապրում, այլ 21-րդ դարում>>,- կրկնում է Սաքունցը,-<<մեզ պետք չի անընդհատ պահել պատմության մեջ, այլ մեր նոր ժամանակակից, քաղաքակիրթ պատմությունը պետք է ստեղծենք…>>:
Արաքսյա Սնխչյան
newinfo.am/%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8/newinfoaraxya/?