1.8 Միլիոն Տոլար Պիտի Տրամադրուի Տիգրանակերտի Ս. Կիրակոս Եկեղեցւոյ Նորոգութեան

22 ՓԵՏՐՈՒԱՐ 2019 –

ՊՈԼԻՍ, «Մարմարա».- Թրքական «Սապահ» թերթը կը յայտնէ, որ Տիգրանակերտի Ս. Կիրակոս եկեղեցին, որ կը գտնուի քաղաքին պատմական Սուր շրջանին մէջ եւ որ մեծապէս վնասուեցաւ Քիւրտիստանի բանուորական կուսակցութեան դէմ մղուած ռազմական գործողութիւններուն հետեւանքով, պիտի վերանորոգուի պետական միջոցներով։

Կը նշուի, որ կենսոլորտի եւ քաղաքաշինութեան նախարարութիւնը խոստացած է վերանորոգել պատմական այս եկեղեցին։ Ըստ Սուր շրջանի քաղաքապետ Ապտուլլահ Չիֆթճիի՝ ծախսերը պիտի կազմեն մօտաւորապէս 10 միլիոն թրքական լիրա ¤1.8 միլիոն տոլար), իսկ նորոգութիւնները պիտի սկսին մօտիկ ապագային։

Յիշեցնենք որ Ս. Կիրակոսը հայկական ամենամեծ եկեղեցին է Միջին Արեւելքի մէջ։ Մեծ դժուարութիւններով վերանորոգութեան աշխատանքներ տեղի ունեցած էին մօտաւորապէս տասը տարի առաջ եւ եկեղեցին պաշտամունքի վերաբացուած էր 2011ին։

Նոյեմբեր 2012ին, 32 տարուան ընդմիջումէ ետք այս եկեղեցւոյ մէջ մատուցուած էր առաջին Ս. պատարագը, եւ նոյն օրը տեղի ունեցած էր նաեւ առաջին պսակադրութիւնը։ Եկեղեցւոյ վերանորոգութեան աշխատանքները իրականացած էին Պոլսոյ Հայոց պատրիարքարանի աջակցութեամբ։ Աշխատանքներուն զօրակցած էր նաեւ Տիգրանակերտի քաղաքապետարանը։ Վերակառուցուած էր եկեղեցւոյ զանգակատունը, որ վնասուած էր 1915ին, ռմբակոծութենէ ետք։ Թէեւ Ս. Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980 գործած էր, սակայն անոր զանգակները միայն 4 Նոյեմբեր 2012ին կրկին ղօղանջելու սկսած էին։ 2015ին այն թաղին մէջ, ուր կը գտնուէր եկեղեցին, բախումներ սկսած էին եւ կռիւները յատկապէս սաստկացած էին 2016ի զինուորական հարուածի փորձէն ետք։

asbarez.com/arm/338240/1-8-Միլիոն-Տոլար-Պիտի-Տրամադրուի-Տիգրանա/

21 ՓԵՏՐՈՒԱՐ 2019 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը խոստանումէ վերանորոգել Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոսեկեղեցինորը վերջին տարիներին մեծապես վնասվել է Քրդական բանվորականկուսակցության դեմ թուրքական ուժայինների գործողությունների հետևանքովԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ըթուրքական Daily Sabah պարբերականը նշում էոր հայկական եկեղեցուինչպես նաև տեղի քաղդեական եկեղեցու վերանորոգմանծախսերը կառավարությունը վերցրել է իր վրա:

Սուրի ղեկավար Աբդուլլահ Չիֆթչին հայտնել է՝ ակնկալում են, որ վերանորոգման աշխատանքները, որոնք ամենայն հավանականությամբ կկազմեն 10 մլն թուրքական լիրա (1.8 մլն ԱՄՆ դոլար), կսկսվեն շատ շուտ:

Ուշագրավ է, որ նա Սուրբ Կիրակոս եկեղեցու՝ անմխիթար վիճակում հայտնվելու պատասխանատու է հայտարարել քրդերին, մինչդեռ այն մեծապես տուժել է հենց թուրքական ուժայինների գործողություններից:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: Մեծ դժվարությամբ իրականացված վերանորոգման աշխատանքներից հետո 2011 թ. այն վերաբացել էր դռները հավատացյալների առաջ:

2012 թվականի նոյեմբերին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել էին Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն:

Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980 թ. գործել է, սակայն նրա զանգերը միայն 2012 թ. նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց: 2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև: Դրանք հատկապես սաստկացել էին 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո:

https://armenpress.am/arm/news/964972.html 

akunq.net/am/?p=64852

Facebooktwitterredditpinterestlinkedinmail