
21 ՓԵՏՐՈՒԱՐ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
«Փաստ» թերթը գրում է. «2018–ի ապրիլին ՄԱԿ–ը զեկույց է հրապարակել, ըստ որի` Մերձավոր Արեւելքի հիդրոռեսուրսների շուրջ գուցե լուրջ գործընթացներ լինեն: Ըստ այդմ, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ:
Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում: Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկատվությունը համընկել է 2018–ին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ, եւ «հեղափոխության» թոհուբոհում ուղղակի դուրս է մնացել տեղեկատվական հարթակներից:
«Փաստ» թերթի տեղեկություններով` ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանություններն առանձնապես ուշադրություն չեն դարձրել այս փաստին՝ ուղղակի «ավելորդ գլխացավանքից» խուսափելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
news.am/arm/news/497515.html
akunq.net/am/?p=64839





