Փաշինյանին դիմավորեցին ամենաբարձր արարողակարգով. Իրանը համոզվեց

27.02.2019 | Հարցազրույց | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող:

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրանական կողմը պատրաստակամությունէ հայտնել մասնակցել Հյուսիսհարավ մայրուղու շինարարական աշխատանքներին: Սա ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար:

Նախ ուզում եմ ողջունել Նիկոլ Փաշինյանի՝ երկար սպասված այցը Իրան, և հուսանք, որ այս այցը բոլոր կողմերից ճիշտ կգնահատվի: Իսկ բոլոր կողմեր ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն Հայաստանն ու Իրանը, այլ նաև համաշխարհային խաղացողներին՝ Ռուսաստան, ԱՄՆ և Եվրամիություն: Իհարկե, լավ կլինի, որ Իրանը որոշակի ներդրում ունենա Հյուսիս-Հարավի ճանապարհի աշխատանքներին, որովհետև այդ երկիրը ևս հույս ունի օգտվել այդ ճանապարհից, հատկապես այս նեղ վիճակում: Բայց այստեղ ուզում եմ միջանկյալ հիշեցնել, որ մենք ժամանակին 1 մլրդ դոլար պարտք ենք վերցրել ու կերել ենք, ինչի համար մարդիկ պետք է պատասխան տան: Եթե նայեք իմ նախկին ասածները, կտեսնեք, որ երբ ոգևորված քննարկում էին Զանգեզուրի վրայով երկաթգծի կառուցումը, ես միշտ ասել եմ, որ դա անիրականանալի ծրագիր է: Դրա փոխարեն պետք է ընդլայնել ավտոճանապարհը, որովհետև դա հնարավոր ու իրականանալի է: Բացի դա, այդ ճանապարհի ընդլայնումն ուրիշ խնդիր է մեզ համար լուծում՝ Արցախի հարցը՝ մինչև Գորիս ճանապարհահատվածի հարցը:

Նաև ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ Հայաստանը պատրաստ է իրանական գազի համար տարանցիկ երկիր լինել: Դա միգուցե Արևմուտքում ոմանց դուրը չգա, բայց Փաշինյանը ճիշտ է արել, որովհետև ի վերջո Իրանը մեր հարևանն է, իսկ հարևանների հետ պետք է սերտ հարաբերություններ ունենալ: Ցավոք սրտի, այդ տարանցիկ գազից, եթե ծրագիրն իրականանա էլ, չենք կարող օգտվել, որովհետև գազի ամբողջ ցանցը պատկանում է Գազպրոմին, իսկ Գազպրոմը չի թողնի, որ իր շուկա այլ գազ մտնի, եթե մինչև իսկ դա էժան լինի մեզ համար:

Բայց Նիկոլ Փաշինյանը կարծես չի բացառում այդ տարբերակըասում է՝«Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանինմատակարարվող գազի ծավալներըԱյստեղիհարկեկարևոր էոր հետագաքննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուրհայտարարի գալ գնի վերաբերյալՍա սկզբունքային կարևոր հարց էգործարքի գրավչության իմաստով»:

Գազի բաշխիչ ցանցը պատկանում է Գազպրոմին: Եթե մինչև իսկ Հայաստանն ասի՝ գինը լավ է, Գազպրոմը կարող է ասել՝ չեմ ուզում ձեր գազը ծախել: Ուրիշ բան, որ կարելի է Գազպրոմին առաջարկել, որ այդ գնի տարբերությունն իրեն տանք: Այսինքն՝ նստած տեղը կարող են փող աշխատել: Բայց դա քննարկելիք հարց է: Հիմա, եթե խոսքը գնում է գազի տարանցման մասին, պետք է երկրորդ գիծ կառուցվի, որովհետև նախկին կառուցածը ժամանակին մեր հերոսական իշխանությունները դարձյալ տվել են ռուսներին: Այսինքն՝ ստացվում է մենք մեր այս հարաբերությունները զրոյից, ավելին՝ մինուսային կետից պետք է կառուցենք: Իրանը մեծ ընտրություն չունի համաշխարհային շուկա դուրս գալու հարցում, այնպես որ, կարծում եմ ինքը բավականի ջանասիրաբար կլծվի այդ հարցին: Այստեղ խնդիրն  այն է, որ մերոնք կարողանան հատկապես ԱՄՆ-ին ճիշտ բացատրել հարցի կարևորությունը: Իսկ այստեղ, կարծում եմ, հիմնական փաստարկը հետևյալը պետք է լինի՝ եթե դուք ուզում եք, որ ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա թուլանա, դա պետք է լինի այլընտրանքների միջոցով, այդ թվում՝ գազա-էներգետիկ այլընտրանքը: Եվ այդ այլընտրանքը, ԱՄՆ, դուք չեք, Իրանն է, այնպես որ, այսօր ստացվում է, որ Իրանի և ԱՄՆ շահերը համընկնում են: Ի վերջո, հաճախ լինում է այնպես, որ պետությունները բազմաթիվ հարցերով իրար դեմ են, բայց որոշ հարցերով էլ իրար հետ են: Հիմա մենք պետք է փորձենք այդ որոշ հարցերը մեջտեղ բերել:

Կարո՞ղ ենք ասելոր ՀայաստանԻրան հարաբերություններում Ռուսաստանիդերը նվազում է: Իրանի նախագահը շեշտեցոր նպատակն էաշխատանքները համատեղ իրականացնել և թույլ չտալորպեսզի որևէերրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը:

Բնակարանաբար կարող ենք ասել: Մեր կախվածությունը Ռուսաստանից առաջին հերթին վառելիքա-էներգետիկ ոլորտին է վերաբերում: Հիմա, եթե այն բոլոր ծրագրերը, որոնց մասին տասնամյակներ շարունակ խոսվում է, այն է՝ նավթի զտարանի կառուցում և այլն, լուծվեն, քննարկումներ լինեն… Եթե Հայաստանը ռուսական այլընտրանք է ստեղծում, բնականաբար, ռուսական ազդեցության թուլացում կա: Բայց մեզ այդ այլընտրանքը պետք է անկախ ամեն ինչից, որովհետև Ռուսաստանը անկանախատեսելի է, Վրաստանն էլ իր հերթին որոշակի դժվարություններ ունեցող երկիր է: Այսինքն՝ այն պահին, երբ Ռուսաստանը հերթական անգամ կներքաշվի իր ներքին հարցերը լուծելու մեջ, եթե դա անգամ ամսիներ էլ տևի, ոչ թե տարիներ, մենք կհայտնվեքն ծանր կացության մեջ:

Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը դրական ազդակնե՞ր ունի:

Այո, կարող ենք այդպես ձևակերպել: Ես պետք է ուշադրություն հրավիրեմ արարողակարգի վրա՝ Նիկոլ Փաշինյանին դիմավորելը, ձիերով տանելը և այլն: Ամենաբարձր արարողակարգով ընդունեցին, իսկ Արևելուքում նման բաների վրա շատ են ուշադրություն դարձնում: Այսինքն՝ դա պատահական չէ, Իրանը հստակ ուզում է ընդգծել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Այստեղ Նիկոլ Փաշինյանի անձը չէ, այստեղ Հայաստանն է: Հեղափոխական Նիկոլ Փաշինյանի անձը Իրանի տեսնակյունից դրական չէ, բացասական է, որովհետև մարդը փողոցում քայլելով եկավ ու իշխանություն վերցրեց, իրենք այդ նախադեպը չեն ուզում: Բայց դրանով հանդերձ, Իրանը բարձր է գնահատում Հայաստանի դիրքորոշումը բոլոր հարցերում: Կարծես ինքը հետևում էր, որովհետև այս այցը նախատեսված էր դեռևս նախորդ տարվա ամռանը: Իրանն ուզում էր հետևել ու հասկանալ՝ արդյոք Հայաստանի նոր իշխանություններն Արևմուտքի պրոյե՞կտն են, թե՞ ինքնուրույն խաղացող են: Ես կարծում եմ՝ համոզվեց, որ ինքնուրույն են, հետևաբար դրա համար էլ ընդգծված նման դրսևորում են ցուցաբերում:

lragir.am/2019/02/27/421464/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail