Հայաստանի դերակատարությունը Իրանի համար ստանում է նկատելի տարողունակություն. Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան

1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան պաշտոնական այցը  տեղավորվում է ՀՀ արտաքին բազմավեկտոր քաղաքականության իրականացման շրջանակներում : «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Ազդակ»թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ Երևանը և Թեհրանը փոխլրացուցիչ պայմանավորվածություններով ճեղքումնային գործընթացներ են առաջադրում, և չի բացառվում, որ Արեւմուտքը վերսկսի խոսել այլընտրանքային ճանապարհների եւ, հետևաբար, փակ սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին։

«Եթե մինչ այժմ վերլուծաբանությունը առաւելաբար շեշտում էր շրջափակման ենթակա Հայաստանի համար իրանյան ելքի ռազմավարական նշանակությունըապա ներկապայմաններում Հայաստանի Հանրապետության դերակատարությունը Իրանի համար զգալիորեն ստանում է նկատելի տարողունակություն։

Հայկական կողմի բարձրացրած խնդիրները քաղաքականորեն ընկալելի եւ հիմնավորյալ են։Կարծում եմ այցը տեղավորվում է ՀՀ արտաքին բազմավեկտոր քաղաքականության իրականացման շրջանակներում»,- նշեց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի 2018թ. հոկտեմբերին կայացած այցը տարածաշրջան քաղաքական վերլուծաբանների համար առաջին հերթին կապվում էր Իրանի մեկուսացման ամերիկյան քաղաքականությանը։ «Երեւանը, փաստորեն, ինքնուրույն դրսեւորումի փաստ էարձանագրում»,- նկատեց Շահան Գնատահարյանը։

Նա անդրադարձավ հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերի դերակատարությանը տարածաշրջանում՝ ընդգծելով.

«Մի կողմից շրջափակված Երևանըմյուս կողմից՝ մեկուսացմանեւ տնտեսական պատժամիջոցային  քաղաքականության ենթակա Թեհրանը փոխլրացուցիչ պայմանավորվածություններով ճեղքումնային գործընթացներ են առաջադրում։ Դավերաբերվում է թե՛ Հյուսիսհարավ ճանապարհինթե՛ էներգետիկ խնդիրների նոր ծավալների ապահովման եւ թե՛ ընդհանրապես հեռակա կարգով երկաթգծինՊարսից ծաոցի և Կասպիցծովերի ցամաքային կամրջումինինչու չէ՝ նաեւ ուրվագծային տեսք ունեցող Մետաքսի ճանապարհին։

Այս բոլորի նկատումով՝ չի բացառվումոր Արեւմուտքը վերսկսի խոսել այլընտրանքային ճանապարհների եւ, հետևաբար, փակ սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին»։

armenpress.am/arm/news/966122.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail