Վահան Բադասյանը Արցախում հիմնադրել է Միացյալ Հայաստան անունով կուսակցություն

07 ՄԱՐՏ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՑԱԽ:

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Վահան Բադասյանը համախոսհների հետ Միացյալ Հայաստան անունով կուսակցություն է հիմնադրել, որն արդեն ԼՂՀ Արդարադատության նախարարությունում գրանցում է ստացել։

Իր ուղերձում Վահան Բադասյանը գրել է․

Մեր առաքելությունն է իրագործելու հայ ժողովրդի իղձն ու ցանկությունները իր հավաքական ազգային կամքով։ Մենք համագործակցելու ենք մեր ազգային բոլոր ուժերի հետ, յուրաքանչյուր քաղաքացու հետ, ովքեր կիսում են այն Վեհ գաղափարը, որ պիտի իրականանա Մեր Միացյալ և Հզոր Հայաստանը։

Հայկական 2 պետությունը մոտ ժամանակներում խաղաղ և անցնցում պետք է միավորվեն ու դառնան մեկ Հզոր Հայրենիք`Միացյալ Հայրենիք։ Եվ շարունակենք մեր հաղթարշավը ու որպես ցեղասպանված ժողովուրդ, պարտավոր ենք վերականգնելու Հայ Ազգային արժանապատվությունը այն հայկական տարածքների վրա,որտեղ տեղի ունեցել համաշխարհային ոճրագործությունը հայ ժողովրդի հանդեպ։

Միավորվելով և մեկ կենտրոնաձիգ ուժեղ պետություն ստեղծելով, հզոր բանակ կերտելով կապահովենք մեր ինքնիշխանությունն ու խաղաղությունը մեր երկրում և նրա շուրջը։ Այս ամենի համար մենք պիտի ստեղծենք ուժեղ տնտեսություն, թեթև և ծանր արդյունաբերություն, ազգային կերտվածքին հարիր կրթություն,պահպանենք մեր մշակույթն ու զարգացնենք այն, ընդունենք Ազգային Անվտանգության Հայեցակարգ։

Ժողովրդին վերադարձնենք մեր երկրի ընդերքը, բնական ռեսուրսներն ու տնտեսական կարևոր լծակները։ Հայրենիք վերադարնալու հնարավորություն ստեղծենք մեր գիտնականներին, արհեստավորներին, բժիշկ ու մտավորականներին, հայ մշակին ու աշխատավորին, մեր բոլոր հայրենակիցներին։ Գիտությամբ, կրթությամբ ու մշակույթով Աշխատանքով, հողի մշակումով, արդար վաստակով շենացնենք մեր Հայաստանը։

aniarc.am/2019/03/07/vahan-badasyan-new-party-united-armenia/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail