Սումգայիթյան ցեղասպանություն. դավ հայության դեմ որից սակայն փլուզվեց ԽՍՀՄ-ը:
1988-ին Սումգայիթում ԽՍՀՄ կենտրոնական իշխանութունները եւ հատուկ ծառայությունները կովկասյան թուրքերի ձեռքով փորձեցին արյան մեջ խեղդել սաղմնավորվող հայկական ազգային ազատագրական շարժումը։
Սակայն արդյունքում Արցախյան շարժումը ծավալվեց եւ սկսեց հաղթանակներ տանել։
Այնինչ ԽՍՀՄ-ը փլուզվեց, որպես ժառանգորդ թողնելով ներկայիս Ռուսաստանը, որը ցավոք շարունակում է հայության հանդեպ 300 տարի վարված սնանկ եւ ձախողման դատապարտված իր «Հայաստանը առանց հայերի քաղաքականությունը», դրանով իսկ հանդիսանալով ցեղասպան թուրքիայի բնական դաշնակիցը, ասում է ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական մեկնաբան, գնդապետ Մնացական Խաչատրյանը։
Published on Mar 1, 2019