Ջավախքում բնակվող հայության եւ Ռուսաստանի ջավախահայերի բողոք-կոչը Վրաստանի իշխանությանը

01.03.2019 – ՔԱՂԱՔԱԿԱՆ – / iravunk /

Ձերդ գերազանցություն, տիկին Զուրաբիշվիլի և մեծարգո վարչապետ, պարոն Բախտաձե

Ջավախահայությունը դիմում է իր երկրի գերագույն իշխանությանը մեծագույն խնդրանքով: Մենք լինելով մեր Վրաստան երկրի որդեգիր զավակ, դարեր ի վեր նվիրվածությամբ ու հավատարմությամբ ենք ծառայել մեր երկրին: Մեր դարավոր պատմությունը մեզ հավերժ իրար է կապել Հայոս-Քարթլոս եղբայրական կապով. Նույն հավատքով ու միևնույն բնույթով: Ջավախքը լինելով հայաշատ տարածք, բարձրադիր գոտում, միշտ պատվով է դուրս եկել իր դեմ ծառացած բյուր խնդիրներից, համբերելով ու դիմագրավելով բնության տարերքներին։

Բայց մի բան է դիմանալ բնության արհավիրքներին, այլ բան՝ զգալ խտրականության ճնշումը։

Արդյո՞ք երբ ևէ այցելել եք բարձրադիր Ջավախքի բարձրաբերձ գյուղերը, որտեղ սարերի ու քարերի մեջ փորձում ենք քաղաքակիրթ ապրել. Որտեղ ձմեռը 8 ամիս է տևում, ճանապարհները քարքարոտ են, պայմաններն անմարդկային։ Երբ գյուղերում խանութ, ու բուժկետ չկա, երբ մի քանի անասուն պահողը, որը փորձում է պահպանել իր գոյությունը, իր երեխաներին փոքր ի շատ նորմալ կյանք է ապահովել, ուր առավոտը սկսվում է անձրևի, կարկուտի հետ։ Կայծակի տակ անասունների հետ դաժան աշխատանքով է ավարտվում անարդյունք ,որտեղ ձմռան վառելիքը դեռ քարեդարի ժամանակի անասնա աղբն է։

Դուք այս պայմաններում մեզանից եկել ու պահանջում եք համապատասխանել ձեր Եվրոպային խոստացված ստանդարտներին։ Միթե՞ մենք գյուղաբնակ աղքատներս՝ պիտի օդից ապահովենք ձեր ստանդարտները…միթե այդ դուք, գերագույն իշխանություններդ չպիտի երկիրը հասցնեիք եվրոպական զարգացվածության կիզակետին ու ապա միայն նոր պահանջներ նեկայացնեիք….

Եթե ուզում եք Եվրոպային ապացուցել, որ ձեր օրենքները իրենց համապատասխան են. ապա, դրանից առաջ եկեք ձեր մեզ ժառանգություն թողած ճանապարհները տեսեք, որոնք անանցանելի են նույնիսկ քայլելու համար, իսկ դուք եկել ու տեխզննում եք պահանջում։

Եկեք ու գոնե մեկ օր ապրեք այն գյուղացու կյանքով, ով անասուն է պահում այս ծերպերի մեջ,կպած ժայռին ու քարին, ով անարատ կաթից պանիր է արտադրում, մինչդեռ դուք մեզ արգելում եք վաճառել մեր մաքուր կաթնամթերքը, բայց մեր վաճառքի շուկան գրավել են ձեր իշխանավորները, որոնք թունաքիմիկատ փոշի կաթերով արագ սպառման պանիր են արտադրում (պանիր, որը մի շաբաթից հետո քայքայվում, թափվում է, հոտում) թունավորելով ժողովրդին բյուր հիվանդություններով։ Իսկ դուք մեզ այստեղից ճզմելու համար մեզ դրել եք աքցանի տակ, մեզանից պահանջում եք հողի հարկ, խոտի հարկ, կովի հարկ, կաթի հարկ, պանրի հարկ,պանրի վաճառքի թանկարժեք թույլտվություն. Ամեն ապրանքի ու կենդանու համար հարկ ու բժշկի թուղթ… թուղ,որ անասունները սնվել են կոնկրետ այս կամ այն վիտամինով,եթե ոչ, իրավունք չունենք վաճառելու մաքուր, բնական հումքով սնված անասունի միսը։ Միթե դա չի նշանակում, որ կոնկրետ մի իշխանավորի ներկրած վիտամիններն եք վաճառում, հարսատցնելով մեկին՝ թունավորում եք ձեր ժողովրդին,իսկ մեզ հնարավոր բոլոր ձևերով մղում հուսալքության ու արտագաղթի մեր հայրենի տներից, մեր երկրից։

Անարդյունք աշխատանքը, խելքից դուրս հարկերը, մեր ու վրացիների մեջ դրված բացահայտ խտրականությունը, որը արվում է չգրված օրենքով աշխատանքային բոլոր ոլորտներում… լինի դպրոց, հիվանդանոց, ոստիկանություն, որտեղ նախապատվությունը տալիս եք ազգությամբ վրացիների, նրանց աշխատավարձը ավելի բարձր վարձատրելով և բազում ատամների արանքից արված ակնարկներով…

Վալանտյոռների միջոցով մեր հայկական դպրոցներին նախապատրաստական զգուշացումները, որ պիտի փակեք հայկական դպրոցները ու փոխարենը բացեք վրացական, պիտի մինիմալ կրճատեք մեր մայրենի լեզվի դասաժամերը, չնայած, մեր բարդ լեզուն ուսումնասիրելու համար 5 դասաժամը արդեն մինիմալից մինիմալ է։

Հայոց լեզվի ուսուցիչների հանդեպ անտարբեր խտրականութնունը ուսուցչական որակավորման դասընթացներին չգրանցելով…. դասագրքերի ներկրումը Հայաստանից արգելելով և էլի բյուր ու բյուրավոր կուլ տված մեծ խնդիրներ, որոնք արդեն լցրել են մեր համբերության բաժակը։

Մեր երկրի ու մեր ժողովրդի պատասխանատու իշխանություն

Ձեզ ենք ներկայացնում ջավախահայության խնդիրներից ծանրագույնները, որոնց տակից դուրս չենք կարող գալ։

Խնդրում ենք վերանայել ձեր օրենքները և դրանք տեղաբաշխել ըստ տարածքի բարելավվածության ու ըստ պայմանների առկայության։

Խնդրում ենք նաև արգելել ազգայնամոլական ու անջատողական հայտարարություններ անել, որոնք իրար դեմ են հրահրում իրար կողք կողքի հաշտ ու համերաշխ ապրող տոլեռանտ ազգերի, որոնք վաղուց բարեկամացել են։

Ջավախահայության բողոքն ու կոչը ընդունեք ի գիտություն ու վերանայեք ձեր ընդորինած օրենքները։

Ի վերջո ժողովուրդը ձեզ է տվել իր քվեն, որ օրենքները՝ ի շահ ժողովրդի ընդունեք և ոչ թե հարստահարելով ժողովրդին դուք հարստանաք։

Օրենքները միշտ էլ ենթակա են փոփոխությունների, եթե այդ օրենքից տուժվում է ժողովուրդն ու մարդը։

Նյութը ստացված է Ռուսաստանում Ջավախքահայերի միության նսխագահ Աղասի Արաբյանի կողմից

www.iravunk.com/news/78731

Facebooktwitterredditpinterestlinkedinmail