Հալէպի Շուրջ 80 Տոկոսը Սուրիական Բանակը Ազատագրած է

22 հոկտեմբեր 2015

Ռուսական օդուժի եւ սուրիական բանակի գործողութիւններուն իբրեւ արդիւնք՝ Հալէպի շուրջ 80 տոկոսը արդէն ազատագրուած է ահաբեկիչներէն: Ըստ Armenpress.am-ի՝ Հոկտեմբեր 22-ին լրագրողներու հետ հանդիպման ժամանակ, այս մասին ըսած է ՍԴՀԿ հայաստանեան վարչութեան փոխատենապետ, հալէպահայ Վազգէն Մեսրոպեանը:

«Յոյս ունենք, որ առաջիկայ օրերին հնարաւոր կը լինի ազատագրել ողջ Հալէպը: Հալէպում կան թաղամասեր բարձունքների վրայ, որոնք գտնւում են սհաբեկիչների վերահսկողութեան ներքոյ: Շատ յաճախ այդ բարձունքներից ռմբակոծւում են հայկական թաղամասերը, ինչի արդիւնքում վերջերս նաեւ երկու զոհ ունեցանք»,- ըսած է Մեսրոպեանը:

Ան կարեւոր համարած է այն հանգամանքը, որ Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատը դիմած է Ռուսաստանի Դաշնութեան` իրեն ահաբեկիչներու դէմ պայքարին օգնելու համար:

«Ողջունելի է, որ Ռուսաստանն արագ արձագանգեց եւ հիմա նպատակային հարուածներ է հասցնում «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դիրքերին: Մինչ այդ ԱՄՆ-ն եւ Եւրոպան էլ էին աւիահարուածներ հասցնում, սակայն մենք տեսանք, որ դրանք այնքան էլ արդիւնաւէտ չէին, եւ ահաբեկիչների դիրքերն աւելի էին ամրապնդւում: Այնպէս որ, Ռուսաստանի միջամտութիւնը շատ կարեւոր է»,- ընդգծած է Մեսրոպեանը: Վազգէն Մեսրոպեանի խօսքով՝ ռուսական օդուժի եւ սուրիական բանակի գործողութիւններուն իբրեւ արդիւնք շատ ահաբեկիչներ փախած են Թուրքիա:

«Թուրքիան նրանց գրկաբաց ընդունել է եւ փախստականների անուան տակ նրանց Եւրոպա ուղարկել: Հիմա շատ ահաբեկիչներ փասխտականների անուան տակ ներխուժել են եւրոպական տարբեր երկրներ»,- աւելցուցած է ան:

http://www.yerakouyn.com/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail