15 ՄԱՐՏ 2019 – ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Իսրայելն օգտագործում է հայ ժողովրդի նման ողբերգությունը՝ ցեղասպանությունը, քաղաքական շահերի համար․ արաբագետը՝ Նեթանյահուի որդու գրառման մասին
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող սրացումը հերթականն է և ունի մեկ ամսյա տևողություն, քանի որ պայմանավորված է երկու երկրներում տեղի ունեցող զարգացումներով:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքներին: «Երկու երկրներն էլ այսօր գտնվում են նախընտրական շրջանում, և երկու երկրների ղեկավարներն էլ ունեն արտաքին հակառակորդի թիրախավորման խնդիր: Սա կարելի է նմանեցնել մեկ ֆիլմի կամ սերիալի մեկ սերիայի»,- ասաց նա:
Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով Իսրայելի վարչապետի որդու գրառմանը, նկատեց, որ Իսրայելում ավանդույթ է դարձել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Հայոց ցեղասպանության մասին խոսելը:
«Փաստացի կարող ենք արձանագրել, որ արդյունքում որևէ դրական արդյունք չենք արձանագրել: Արձանագրել ենք այն ամոթալի իրողությունը, որ ցեղասպանություն ապրած ժողովրդի կողմից օգտագործվում է մեկ այլ ժողովրդի նման ողբերգությունը սեփական քաղաքական շահերը իրացնելու համար»,- ասաց նա:
https://www.tert.am/am/news/2019/03/14/Armen-Petrosyan/2948279
akunq.net/am/?p=65265