«Եթե տալիս ենք ինչ-որ դիրք Ադրբեջանին, որ մեզ վրա ավելի լավ կրակի, ո՞րն է այդտեղ տրամաբանությունը»

14 ՄԱՐՏ 2019 – / aravot.am /

Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը տարածքների վերադարձման մասին հարցին ի պատասխան՝ ասաց. «Հող զիջելու մասին չենք խոսում, որովհետեւ եթե մենք տալիս ենք ինչ-որ դիրք Ադրբեջանին, որ մեզ վրա ավելի լավ կրակի, ո՞րն է այդտեղ տրամաբանությունը: Դիմացի կողմը թշնամաբար է տրամադրված, թշնամուն լավ դի՞րք ենք տալիս: Այդ կոնտեքստում ո՞վ պետք է խոսի տարածքների զիջման մասին, եթե Ադրբեջանը չի խոսում կարգավիճակի ճանաչման մասին: Այն, որ խաղաղ լուծում ենթադրում է որոշակի փոխզիջումային լուծում՝ դա էլ է փաստ, բայց քանի դեռ Ադրբեջանը փոխզիջումներից չի խոսում, ինչո՞ւ պետք է մենք դրանից խոսենք, քննարկում ծավալենք: Տարիներով նախկինում ծավալվել է ու որեւէ արդյունք չի տվել, արդյունքը 2016-ի ապրիլն էր… Հասկանալի է, Ադրբեջանը չի ուզում Ղարաբաղի վերադարձ բանակցային սեղան, բայց այդ դեպքում Ադրբեջանը ի՞նչ է ուզում մեզ հետ խոսել, ինչի՞ մասին, ի՞նչ է ուզում մեզանից, եթե անգամ ունակ չէ Արցախի հետ նստել մի սեղանի շուրջ, ինչի՞ մասին է խոսքը»:

Կարդացեք նաեւ

«Առավոտ» օրաթերթ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail