17 ՄԱՐՏ 2019 – ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ:
Շուկաները գրաված չինականին ու թուրքականին կփոխարինի հայկականը. «Made in Armenia» ջինսեր՝ Գյումրիից (տեսանյութ)
Շուկաները գրաված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: Մեկ ամսից հայկական ջինսերը արդեն վաճառքում կլինեն: «Made in Armenia» գրառումով ջինսերն արտադրվում են Գյումրիում:
Զաքարյան ընտանիքը այստեղ ջինսերի արտադրությունը հիմնելու համար 2 միլիոն դոլար է ներդրել: Որակյալ արտադրանք ապահովելու համար արտադրական սարքավորումները բերել են դրսից, որի համար ՀՀ կառավարության աջակցությունն են ստացել:
3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Նշում են, որ դա հնարավորություն տվեց խնայել գումարներ, որոնք ներդրեցին այլ սարքավորումներ գնելու մեջ:
Հայ մասնագետներին իրենց փորձը փոխանցելու եւ հմտություններ սովորեցնելու համար Հայաստան են ժամանել իտալացի մասնագետները:
Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության ներկայացրած տեսանյութում:
Տեղեկացրեք Ձեր մտերիմներին
arm-life.ru/2019/03/17/շուկաները-գրաված-չինականին-ու-թուրքա/?