23 հոկտեմբեր 2015
Բաւ է անտեղի եւ անշնորհք ապատեղեկութիւն տարածէք, բաւ է ձեր անխելք մտածելակերպով թիրախ դարձնէք արտգործ նախարարութիւնը, իրաւաբանները եւ Ազգային Անվտանգութեան Ծարայութիւնը, դուք թղթակցութենէ աւելի օտար գաղտնի գործակալութիւններու վարձկան խամաճիկներն էք:
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/122178
Համացանցում հայտնվել է Հայաստանում տեղի ունեցած ուշագրավ եւ ինչ որ առումով տագնապալի պատմություն, կապված Իսրայելի քաղաքացի մի զինծառայողի հետ: Իսրայելական 9-րդ ալիք հեռուստաընկերության կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Իսրայելի ուժերը հոկտեմբերի 22-ի գիշերը Հայաստանից էվակուացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերի զինծառայող Արիկ Մարտոյանին: Ըստ տեղեկության, Մարտոյանը այցելել է Հայաստան, որտեղից ընտանիքի հետ Իսրայել է արտագաղթել հինգ տարեկան հասակում: Հայաստանից հետդարձ, սակայն, իսրայելական լրատվամիջոցի տեղեկացմամբ, նրան թույլ չեն տվել, ասելով, որ զինապարտ է եւ պետք է ծառայություն անցնի Հայաստանում:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Մարտոյանի խոսքով ինքը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է վաղուց: Սակայն, ըստ հրապարակման, Հայաստանում նրան թույլ չեն տվել հետ վերադառնալ Իսրայել: Տեղեկատվության համաձայն, չի օգնել նաեւ գործին Իսրայելի հյուպատոսի միջամտությունը: Հայտնվում է, որ դրանից հետո գործին միջամտել է ԱԳՆ-ն, ու իսրայելական զինված ուժերը, մշակվել է երիտասարդին տուն վերադարձնելու հատուկ օպերացիա, որը իրականացվել է հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը:
Իսրայելական հեռուստաընկերության կայքը գրում է, որ օպերացիայի մանրամասները դեռեւս հայտնի չեն, հայտնի է միայն, որ այն եղել է բարդ եւ դրամատիկ:
Նշվում է, որ Մարտոյանի խնդրի վերաբերյալ մի քանի օր առաջ բավական աղմուկ է բարձրացվել նաեւ նրա ընկերների միջոցով, սոցցանցերում:
Facebook սոցցանցում առկա է Իսրայելի բանակի զինծառայող ոմն Էրիկ Մարտոյանի պրոֆայլ, որի էջում տեղադրված է նաեւ հոկտեմբերի 8-ի թվագրմամբ մի տեղեկություն, Իսրայելի օնլայն լրատվամիջոցներից մեկից, որտեղ հայտնվում է Հայաստանում նրա խնդրի մասին:
Ամենայն հավանականությամբ, Արիկ Մարտոյանը Facebook-ում գրանցված Էրիկ Մարտոյանն է: Դատելով օգտատիրոջ լուսանկարներից, նա Իսրայելի ռազմաօդային ուժերի զինծառայող է:
Այդպիսով, ըստ ամենայնի, Հայաստանում անցնող օրերին ծավալվել է բավական դրամատիկ մի պատմություն, եւ դատելով իսրայելական մամուլի հրապարակումներից, Իսրայելը հատուկ օպերացիա է իրականացրել Հայաստանից Մարտոյանին դուրս բերելու համար:
Արդյոք այդ պատմության կապակցությամբ որեւէ բացատրություն ունեն Հայաստանի արտգործնախարարությունը, Հայաստանի իրավապահները, Ազգային անվտանգության ծառայությունը:
Մի քանի օր առաջ Հայաստանի օդային սահմանը խախտել էին թուրքական ուղղաթիռները, պաշտոնական Երեւանը առ այսօր լուռ է եւ որեւէ բացատրություն չի պահանջել, ու նաեւ չի տվել իր հասարակությանը:
Փաստորեն ստացվում է, որ ցամաքում էլ գործել են իսրայելական հատուկ ծառայությունները, համենայն դեպս ըստ իսրայելական մամուլի: Ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանը պետք է արձագանքի այդ հրապարակումներին եւ ներկայացնի պարզաբանումներ, քանի որ այստեղ խոսքը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման մասին է: Ինչպե՞ս է դուրս բերվել Մարտոյանը Հայաստանից, ո՞ր սահմանով՝ այն, որ հսկում են ռուս սահմանապահնե՞րը, թե՞ հայ-վրացական սահմանով, որը Հայաստանի սահմանապահների ենթակայության տակ է:
Կարճ ժամանակահատվածում Հայաստանի ազգային անվտանգության հարթության հետ կապված փաստորեն արձանագրվում է երկու միջադեպ եւ պաշտոնական բացատրությունների բացակայությունը տագնապալի հարցեր է առաջացնում Հայաստանի ազգային անվտանգության ապահովության մասին:
– See more at: http://www.lragir.am/index/arm/0/politics/view/122178#sthash.sZGA5oIP.dpuf