29 ՄԱՐՏ 2019 – Օտար բառերու հայերէն համարժէքներ:
Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և
ՀՈՐԴՈՐՈՒՄ
խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.
- ամբիցիոզ – հավակնոտ
- ասոցացնել – զուգորդել
- արգումենտ – փաստարկ
- բլոկադա – շրջափակում, պաշարում
- դեդլայն – վերջնաժամկետ
- դեստրուկտիվ – ապակառուցողական
- դիսկրիմինացիա – խտրականություն
- էքսպերիմենտալ – փորձառական
- էքսպերտ – փորձագետ
- էքստրեմիստ – ծայրահեղական
- ինթերն – փորձնակ, փորձալրող
- ինթերնշիփ – փորձաշրջան
- ինֆրաստրուկտուրա – ենթակառուցվածք
- կոմպոնենտ – բաղադրիչ, բաղկացուցիչ
- կոմունիկացիա – հաղորդակցություն
- կոնսոլիդացիա – համախմբում
- կոնտենտ – բովանդակություն
- նեյտրալ – չեզոք
- նոն-ստոպ – անդադար, անընդմեջ, անընդհատ
- պարամետր – չափանիշ
- պերմանենտ – ած․ մշտական, մշտատև, մկբ․ մշտապես
- պոստուլատ – կանխադրույթ
- պրոցես – գործընթաց, ընթացք
- ռեգլամենտ – աշխատակարգ
- սատելիտ – արբանյակ
- սեսիա – 1․ քննաշրջան, 2․ նստաշրջան
- ստատուս – կարգավիճակ
- ստրատեգիա – ռազմավարություն
- տակտիկա – մարտավարություն
- փասվորդ – գաղտնաբառ Լեզվի կոմիտե
hayernaysor.am/archives/307025?f