24 հոկտեմբեր 2015
Թուրքիայում կա մի օրենք, որով արգելված է խոսել այն մասին, ինչ երեկ Երևանում, «Նարեկացի» արվեստի միությունում հանրությանը ներկայացրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը: Վերջինիս տեղեկացմամբ, եթե այդ մասին մարդիկ Թուրքիայում բարձրաձայնում են, նրանց սպառնում է 1-3, 3-5, 5-7 տարվա ազատազրկում` կախված այն բանից, թե մեղադրանքը Թուրքիայի քրեական օրենսգրքի որ հոդվածով կամ հոդվածի որ մասով կառաջադրվի:
Անդրադառնալով Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի կենսագրությանը, բանախոսը նախ նշեց, որ եթե ամբողջը ներկայացնելու լինի, ապա երևի թե երեք անգամ ավելի շատ ժամանակ կպահանջվի: Սարգիս Հացպանյանն իր «Մուստաֆա Քեմալ» թեմայով դասախոսությունը նվիրեց Այնթապի հայկական որբանոցից Մուստաֆա Քեմալի կողմից վերցված, որդեգրված, հազիվ 5 տարեկան լինելու պատճառով իր ազգային ինքնությունը, այսինքն` հայությունն ապրելու հնարավորությունից ցկյանս զրկված, ուստի և ցեղասպանության զոհ Խաթուն Սեբիլջյանի հիշատակին, որին Թուրքիայի Հանրապետությունում կոչում են Սաբինա Գյոկչեն: Կոստանդնուպոլիսի (Ստամբուլի) երկու օդանավակայաններից մեկը` Անատոլիական հատվածում գտնվողը, կոչվում է «Սաբինա Գյոկչեն», այն Թուրքիայի Հանրապետության ամենամեծ օդանավակայանն է:
Թուրքիայում արգելված է Սաբինա Գյոկչենի մասին տվյալներ հաղորդել, այդ պետությունում մի առանձին օրենք էլ կա այդ կապակցությամբ, Թուրքիայում, երբ յուրաքանչյուր անգամ խորհրդարանի ընտրություններ են լինում, երեք օրենք խորհրդարանի միջոցով անպայման թարմացվում է, դրանցից մեկով, որի թարմացմանը, ընդունմանը հետամուտ է լինում «Ազգային անվտանգության խորհուրդ» կոչված մարմինը (կիսազինվորական համակարգը)` Թուրքիայի Հանրապետության իրական ղեկավարը, արգելվում է Սաբինա Գյոկչենի մասին ընդհանրապես որևէ տվյալ հաղորդել զանգվածային լրատվամիջոցներին, պատմաբաններին և այլն:
– Մուստաֆա Քեմալի ամբողջ կենսագրությունը ծայրից ծայր կեղծված է, կեղծված է ի սկզբանե, այսինքն` գրեթե չկա մի բան, չկա մի տարի, չկա մի ամիս, որը ճշգրիտ ներկայացված լինի,- ասաց Սարգիս Հացպանյանը և քիչ հետո հավելեց, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից` 1923 թվականի հոկտեմբերի 29-ից սկսած, նրա կենսագրության երևի 80 տոկոսը կեղծված է:
Իբրև թուրքերի հայր` Աթաթուրք ազգանունով հայտնի այս մարդն իր ամբողջ կենսագրությունը կեղծել է, և հիմա, վերջին 1-2 տարում բացահայտվել է, որ կեղծ են
նրա նույնիսկ այն լուսանկարները, որոնք արվել են իբրև թե Դարդանելում, Սաքարիայի ճակատամարտի ժամանակ կամ Ադանայում, Կամ Լիբիայում: Ինքը և նրանից հետո նախագահ դարձած Իսմաթ Ինոնուն, ցավոք, ծագումով հայ, իրենց հետ նկարահանողներին վերցնելով, գնացել, մայրաքաղաք Անկարային շատ մոտ, Տիկմեն անունով թաղամասում նկարվել են: Տարբեր հագուստներ են հագել, պառկել են գետնին խրամատի մոտ և այլն, այդ ամբողջը հիմա արդեն փաստվել է, ու խայտառակություն է:
Եթե չլինի այդ օրենքը` Թուրքիայում Մուստաֆա Քեմալի մասին ճշմարտությունը գրելով, նրա հիշատակը չհարգելն արգելող, շատ-շատ բաներ կբացահայտվեն, ասպարեզ կգան:
Մուստաֆա Քեմալը ծնվել է 1880 կամ 1881 թվականին, այն ժամանակ Օսմանյան Կայսրության տարածքում գտնված Սալոնիկ քաղաքի կրոնանափոխ հրեաների թաղամասում։ Իրականում ճիշտը, ինչպես բանախոսը փաստեց, 1880 թվականն է: Մայրը` Զուբեյդեն, Զուբեյդե Խանըմը, Սալոնիկի հասարակաց տան սպասարկուներից, այսինքն` մարմնավաճառներից է եղել, և Մուստաֆա Քեմալը մինչև 2-2,5 տարեկան հասակն ապրել է հասարակաց տանը, մոր հետ միասին:
«Դրա մասին կա փաստ, որը մինչ այսօր քեմալիստները չեն կարողանում ոչ մի կերպ հերքել»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Քանի որ Մուստաֆա Քեմալի մայրը մարմնավաճառ է եղել, նա ծնվել է մոր հետ ինչ-որ մեկի հարաբերությունից, ուստի Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահի հայրն անհայտ է: Մուստաֆա Քեմալի ազգության կապակցությամբ կա երեք տվյալ. նրա ամենամոտ ընկերներից մեկն ասել է, որ նա սերբ է, ըստ մեկ այլ աղբյուրի, ալբանացի է, երրորդն էլ ասել է, թե մակեդոնացի է:
«Բայց երեքից ոչ մեկը,- շարունակեց բանախոսը,- չի ասել, որ թուրք է, պատկերացնո՞ւմ եք… Նույնիսկ զանգվածային լրատվամիջոցներում, տարբեր գրքերում ոչ մի աղբյուր չի նշում, որ նա թուրք է»:
Սարգիս Հացպանյանի տեղեկացմամբ, Սալոնիկ քաղաքում վերոնշյալ հասարակաց տունը գտնվել է այն թաղամասում, որտեղ ապրում էին սաբետայիստ դյոնմենները` կրոնափոխ եղած, ձևականորեն իսլամ ընդունած հրեաները, որոնք իրականում հրեական կաբբալիստական աղանդի հետևորդներն էին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբանի հավաստմամբ, այն թաղամասում, որտեղ սաբետայիստ դյոնմենների համայնքն էր, չէին կարող թուրքեր, այլ իսլամադավաններ, մուսուլմաններ բնակվել:
«Մուստաֆա Քեմալի կենսագրականում իբրև նրա հայր ներկայացված Ալի Ռիզա էֆենդին (նրանից ընդամենը մեկ լուսանկար կա) նրա հայրը չի եղել, և այդ մասին հենց ինքն է խոստովանել»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Մենք տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբանի հրապարակած խիստ ուշագրավ և արժեքավոր մյուս տեղեկություններն առաջիկայում դեռ հանգամանորեն առանձին հրապարակումների միջոցով կներկայացնենք ընթերցողներին: Այժմ միայն, բացի վերը նշվածից, ընդհանրացնելով նշենք, որ Թալեաթի, Էնվերի ու մյուսների ոճրագործությունը` հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակած այդ ճիվաղը` Մուստաֆա Քեմալը, իրականում եղել է հրեա, սիոնիստ և մասոն, հարբեցող, պասիվ արվամոլ, իրական անունն էլ եղել է Քամալ (մի անուն, որ հրեաներն ունեն): Այս ամենը Սարգիս Հացպանյանը ներկայացրեց ոչ թե մերկապարանոց հայտարարությամբ, այլ բազմաթիվ փաստերով, ֆոտոփաստերով ու հիմնավոր վերլուծությամբ:
Արթուր Հովհաննիսյան
http://www.nyut.am