Պատերազմը չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված. Ալիև

02-04-2019 17:11:57 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, իսկ պատերազմը շարունակվում է, ավարտվել է դրա միայն մի փուլը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Այունհետեւ Ալիեւը խոսել է հակամարտության լուծման չարչրկված սեփական բանաձեւի մասին։ «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է: Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, որը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», – ասել է Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:

Անդրադառնալով Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նա նաև նշել է, որ այն կարևոր էր «բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»: Ալիևը շեշտել է. «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

nt.am/am/news/266843/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail