ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացված)

01 Ապրիլ 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ԹՈՒՐՔԻԱ:

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքները:

Ապրիլի 1-ի առավոտվա դրությամբ 194.678 քվեատուփերից բացվել է 192.742 քվեատուփ: Հաշվարկվել է ձայների 99.01.%-ը:

Ինֆոգրաֆիկայում գունային բաժանմամբ ներկայացված են կուսակցությունների ստացած քվեների տեղաբաշխվածությունը:

Ըստ այդմ`

1. Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ստացել է հաշվարկված ձայների 44.42 տոկոսը:       

2. Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»՝ (ԺՀԿ-CHP)`  30.07 տոկոս:

3. Ազգայնական ուղղվածության «Լավ կուսակցությունը»՝ (İYİ Parti- ԼԿ)` 7.46 տոկոս:         

4. «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը»՝ (ԱՇԿ-MHP)` 7.25 տոկոս: 

6. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ (HDP-ԺԴԿ) 4.22 տոկոս:

7. Արմատական «Երջանկություն» կուսակցությունը՝ 2.68 տոկոս:

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով իշխող ԱԶԿ-ն հաղթել է Թուրքիայի՝ Ստամբուլ , Քոջաելի, Սաքարիա Դյուզջե, Զոնգուլդաք, Բալըքեսիր, Բուրսա, Ուշաք, Դենիզլի, Աֆյոնքարահիսար, Իսփարթա, Քանիա, Նիղդե, Աքսարայ, Նևշեհիր, Քըրըքքալե, Կայսերի, Յոզգաթ, Չորում, Սամսուն, Թոքաթ, Սիվաս, Քահրամանմարաշ, Քիլիս, Գազիանթեփ, Օրդու, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադըյաման, Գիրեսուն, Գյումուշհանե, Տրապիզոն, Էլազիգ, Բինգյոլ, Էրզրում, Ռիզե, Մուշ, Բիթլիս, Շըրնաք, Աղրը նահանգներում։

Քեմալական ԺՀԿ-ն հաղթել է՝ Էդիրնե, Չանաքքալե, Թեքիրդաղ, Յալովա, Իզմիր, Այդըն, Մուղլա, Բուրդուր, Անթալիա, Մերսին, Ադանա, Հաթայ, Բիլեջիք, Բոլու, Անկարա, Քըրշեհիր, Էսքիշեհիր, Սինոփ, Արթվին, Արդահան նահանգներում։

Քրդամետ ԺԴԿ-ն հաղթանակ է տարել Թուրքիայի Կարս, Իգդիր, Վան, Սիիրթ, Բաթման, Հաքքարի, Մարդին, Դիարբեքիր նահանգներում։

Ազգայնական ԱՇԿ-ն հաղթել է Էրզինջան, Օսմանիյե, Քարաման, Չանքըրը, Քարաբյուք, Բարթըն, Քասթամոնու, Քյութահյա, Մանիսա, Բայբուրթ նահանգներում։

Ընտրություններին մասնակցող «Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը» հաղթել է միայն Դերսիմ նահանգում։

Ընտրություններին մասնակցած մնացած կուսակցությունների ներկայացուցիչները հաղթել են միայն առանձին համայնքապետարաններում։

Իշխող ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի միջև սուր պայքար է ընթացել Ստամբուլ քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներ՝ Բինալի Յըլդըրըմը և Էքրեմ Իմամօղլուն գրեթե հավասար ձայներ են հավաքել (Յըլդըրըմ՝48.70%, Իմամօղլու՝ 48.65%): Աննշան տարբերությամբ նախնական արդյունքներով հաղթում է ԱԶԿ-ի թեկնածու Յըլդըրըմը։ Սակայն ԺՀԿ-ն պնդում է թե, իր թեկնածուն է հաղթել։

Աղբյուր` Haberler

ermenihaber.am/am/news/2019/04/01/ՏԻՄ-Թուրքիա/151610

Facebooktwitterredditpinterestlinkedinmail