12 ԱՊՐԻԼ 2019 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԱՆՔԵՐ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐ:
Վանի կարևոր պատմական արժեքներից մեկը հանդիսացող Վարագավանքը պահպանության տակ չի առնվել, որի պատճառով վանքի կանգուն մնացած հատվածներն էլ են ավերման վտանգի տակ գտնվում։ Այս մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Վան փոսթասը» թերթը։
8-11-րդ դարերում կառուցված պատմական Վարագավանքը գտնվում է Վարագա լեռան փեշերին։ Ժամանակի ընթացքում քանդվող պատմական եկեղեցու գմբեթը 2011 թ․ էլ երկրաշարժի պատճառով էր քանդվել։
Հոդվածում մասնավորապես ասվում է․«Երբ զբոսաշրջիկները նայում են պատմական եկեղեցու հին նկարներն ու այն համեմատում իրենց հանդիպած տեսարանի հետ, ցնցվում են։ Հատ ու կենտ կանգուն պատերի մնացորդներից բացի այլ կանգուն հատված չի մնացել։ Պատմական կառույցի ներսում մի մզկիթի ու մզկիթի զուգարանի գոյության փաստը զբոսաշրջիկների կողմից զարմանքով է ընդունվում։ Կանգուն մնացած հատվածների բանալիները գյուղի իմամի մոտ են, իսկ այն պնդումները, որ պատմական կառույցին պատկանող քարերը, գյուղացիների կողմից օգտագործվում են տների ու պարտեզների կառուցման մեջ, ցույց են տալիս եկեղեցու ամենաթող վիճակը։ Այցելուներն էլ իրենց հերթին ասում են, որ եթե եկեղեցին իր նախկին տեսքը պահպաներ, գյուղի ու շրջակայքի ճակատագիրն է կարող էր փոխվել»։
Ըստ հոդվածագրի, նախորդ տարիներին օրակարգ էր եկել եկեղեցու մեջ կառուցված մզկիթը քանդելու, մեկ այլ հարմար վայրում նորը կառուցելու ու եկեղեցու վերանորոգման նախագիծը։ Սակայն այդ նախագծի հետ կապված մինչ օրս որևէ հստակ քայլ չի արվել, սպասումներն էլ չկան, որ կարվեն։
https://www.vanpostasigazetesi.com/van/van-yedi-kilise-manastiri-yikilmakla-yuz-yuze-h84570.html
Պատրաստեց Անի Մելքոնյանը
Akunq.net