16 ԱՊՐԻԼ 2019 – ԹՈՒՐՔԻԱ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլի և թուրք օգտատերերի շրջանում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես հեղինակավոր Yeni Akit պարբերականը Նոտր Դամի հրդեհի վերաբերյալ նյութը սկսում է այսպես. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Նոտր Դամ տաճարում հրդեհ է բռնկվել»: Պարբերականն ակնարկում է այն փաստը, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Yeni Akit պարբերականին, որը համարվում է Թուրքիայի հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը և ունի ծայրահեղ իսլամամետ ուղղվածություն, հղում են տվել բազմաթիվ այլ լրատվամիջոցներ ևս, հայտնում է yerkir.am-ը:
Թուրք սոցցանցերի օգտատերերից շատերը ևս բավական ծայրահեղ են արձագանքել տաճարի հրդեհին: Ոմանք գրում էին, որ դա պատիժ է Եվրոպային` Նոր Զելանդիայի ահաբեկչությանն ու մուսուլմանների այլ սպանություններին համարժեք պատասխան չտալու համար, ոմանք էլ հիշատակում էին, որ դա Ալլահի պատիժն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը` կոչ անելով ֆրանսիացիներին օգնության համար դիմել իրենց բարեկամ հայերին:
artsakhpress.am/arm/news/104937/?