Թուրք պատգամավոր. «Պետք է արգելափակել Կոնգրեսում հայկական օրինագիծը. այս տարի վիճակը լուրջ է»

Արեւմտահայերէն Լրատուական Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

16 ԱՊՐԻԼ 2019 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախպատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիքՀայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել:

Խորհրդարանում (մեջլիսում) տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Յըլմազը հայտարարել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կոնգրեսում ու սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկումն արգելափակելու ուղղությամբ:

Թուրք պատգամավորը նշել է, որ Ֆրանսիայում ու Իտալիայում Ցեղասպանության հարցով տեղի ունեցած զարգացումներից հետո հավանականություն կա, որ ԱՄՆ-ի սենատում էլ կարող է բանաձև ընդունվել՝ հիշեցնելով, որ ավելի վաղ նմանատիպ բանաձև նույնպես ներկայացվել էր, սակայն հաջողվել էր արգելափակել այն:

Ըստ Յըլմազի՝ բանաձևերի ընդունման դեպքում ԱՄՆ-ը «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչի որպես ցեղասպանություն», որից հետո կդադարեցնի համագործակցությունը դա ժխտողների հետ ու այդ թեմայով դասեր կավելացնի երկրի ուսումնական հաստատություններում:

«Այս տարի իրավիճակը լուրջ է և տարբեր` նախորդ տարիներից: Քանի որ S-400-ների, Սիրիայի ու ՖԵԹՈ-ի (FETÖ-ԱՄՆում բնակվող ՖեթուլլահԳյուլենի ղեկավարած կազմակերպությունորը Թուրքիայում ահաբեկչական է համարվում) հարցում ԱՄՆ-ի հետ տարբեր ուղղություններով ենք շարժվում:

Կոնգրեսում Թուրքիայի վերաբերյալ բացասական մթնոլորտ է տիրում: S-400-ների թեման ճգնաժամի վերածած ԱՄՆ-ի որոշ ղեկավար շրջանակներ ապրիլի 24-ին այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ցանկանում են բերել Թուրքիայի օրակարգ ու այդ թեմայի միջոցով գոլ խփել Թուրքիայի դարպասին»,- ասել է թուրք պատգամավորը՝ կառավարությանը կոչ անելով ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացը:

Աղբյուր` Timeturk.com 

Ermenihaber.am 

akunq.net/am/?p=65793

Facebooktwitterredditpinterestlinkedinmail