«Արարատի» երկրպագուները բոյկոտելու են թիմի խաղերը՝ պահանջելով Վարդան Սիրմաքեշի և Հրաչ Կապրիելյանի հրաժարականը

Կիրակի, Ապրիլի 14, 2019 – Հեղինակ՝ Արման Աբելյան:

«Արարատ» ֆուտբոլային ակումբի «Maximus» ֆան-շարժումը դիմել է VNews.am-ին՝ հետևյալ հայտարարությունը հրապարակելու խնդրանքով։

«Արդեն երկար տարիներ է, ինչ Վարդան Սիրմաքեշը և Հրաչ Կապրիելյանը հանդիսանում են «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը: Լինելով հաջողակ բիզնեսմեններ, կարծում էինք, որ կարող են հաջողություն բերել և ոտքի կանգնեցնել մեր լեգենդար «Արարատ» ակումբը: Սակայն, ի տխրություն բոլորիս, այս տարիների ընթացքում ներկայացնելով տարատեսակ պատճառներ (ի թիվս նշելով Հայրապետյան Ռուբենի մեղավորությունը) միշտ խուսափել են ընդունել այն քննադատությունները որոնք օբյեկտիվ են, խիստ և ճշմարիտ:

Բայց բոլորիս հայտնի է, որ Հայաստանում այս վերջին մեկ տարվա ընթացքում այսպես ասած «իրավիճակ է փոխվել»: Ցավոք սրտի, երկրում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ դրականորեն չեն անդրադարձել ակումբի վրա, ավելին՝ արձանագրվել են բացասական զարգացման միտումներ:

Հասկանալով այս ամենի անդառնալի և կործանարար հետևանքները, մենք՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներս հայտարարում ենք. ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ նման պիղծ և անբարո վերաբերմունքը!! Դադարեք զբաղվել անհեթեթ և անտրամաբանական պատճառաբանություններ տալով: Պահանջում ենք Վարդան Սիրմաքեշի և Հրաչ Կապրիելյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ!!!! Պահանջում ենք ՎԱՃԱՌԵԼ ակումբը։

Տեղեկացնենք նաև, որ ակումբի բոլոր հանդիպումները ԲՈՅԿՈՏՎԵԼՈՒ ԵՆ, քանի դեռ մեր ՊԱՀԱՆՋԸ չի կատարվել!!!»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ակումբից օրերս հեռացել է գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ «Արարատը» վաստակած 15 միավորով զբաղեցնում է Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին՝ 9-րդ հորիզոնականը։

www.vnews.am/297363-2ararati-erkrpagunery-boykotelu-en-teami-xaxery-pahanjelov-vardan-sirmaqeshi-ev-hrach-kaprielyani-hrajarakany/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail