«Սիրիական վերջին իրադարձութիւններն առաջընթաց են և բխում են հայ ժողովրդի ազգային շահերից». Լեւոն Շիրինեան

«Սիրիական վերջին իրադարձութիւններն առաջընթաց են և բխում են հայ ժողովրդի ազգային շահերից». Լեւոն Շիրինեան

29 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015:

Լեւոն Շիրինեան
Լեւոն Շիրինեան

ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ամերիկացիների և ռուսների միջեւ գործարք տեղի ունեցաւ Մերձաւոր և Միջին Արեւելքի ազդեցութեան գօտիների բաժանման վերաբերեալ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի ենթադրութիւն հնչեցրեց քաղաքագէտ Լեւոն Շիրինեանը՝ անդրադառնալով սիրիական հակամարտութեան ռուսական մասնակցութեան հարցին:

«Ռուսաստանի համար կեանքի ու մահուան հարց են Պոսֆորի և Տարտանէլի նեղուցները»,-ասաց Լեւոն Շիրինեանը՝ նշելով, թէ ՌԴ Նախագահ Վլատիմիր Փութինը վերադառնում է Սիրիա՝ փակելով Միջերկրական ծովի նեղուցների մատոյցները:

Նրա գնահատականով՝ ստեղծուած վիճակը փրկութիւն է տալիս Սիրիայի Նախագահ Պաշար ալ Ասատին և նրա պետականութեանը:

«Վստահ պէտք է լինենք, որ Սիրիան այլեւս փրկուած է: Ռուսաստանը նստեց, Ամերիկան համաձայն է, քայլը կատարուած է, և սա պէտք է գնահատենք նաեւ մենք:

Սա մշակութային քաղաքակրթական առաջընթաց է, բխում է հայ ժողովրդի ազգային շահերից և չի հակասում Հայաստանի պետական շահերին»,-ընդգծեց Շիրինեանը:

Վերջինիս խօսքով՝ Ռուսաստանը իրականացնելու է իր շահերը, որեւէ մէկը նրան չի կարող խանգարել:

Լեւոն Շիրինեանի գնահատմամբ՝ Ռուսաստանի պետական շահերը գիտակցող զանգուածը պէտք է աշխատի Հայաստանի հարցը լուծելու համար. «Մեզ էլ մնում է գիշեր ու ցերեկ աշխատել պետական շահի համար, և անպայման արդիւնք կ’ունենանք»:

Աղբիւր՝ tert.am

http://www.azadkhosk.com/antzoutartz5103.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail