14.05.2019 | Քաղաքականություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Եվրամիության երկրների եւ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարներն իջեցրել են գործընկերության 10 ամյակի ամփոփիչ հռչակագրի կարգավիճակը, քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը դժգոհություն է հայտնել փաստաթղթի տեքստի վերաբերյալ, քանի որ դրանում չի արտացոլվել երկրի տարածքային ամբողջականության հարցը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Բրյուսելում երեկ ամփոփել են Արեւելյան գործընկերության 10 տարվա արդյունքները: Դոյչե վելլեն գրում է, որ գաղափար կար ԱլԳ 10-ամյակի առթիվ ընդհանուր հռչակագիր ընդունել: Դրա համար անհրաժեշտ էր մասնակից 34 երկրների համաձայնությունը: Այն չի ընդունվել, որովհետեւ վետո է դրել Ադրբեջանը:
Հռչակագիրը հրապարակել է Եվրապայի անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը նախագահել է նախարարական հանդիպումը:
Հանդիպմանը չի հայտարարվել նաեւ Ադրբեջանի ու ԵՄ միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին: Ադրբեջանը պնդում է, որ այդ փաստաթղթում ամրագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածքային ամբողջականության շրջանակում: Սակայն Եվրամիությունը չի կարող հրաժարվել սեփական սկզբունքներից եւ պնդում է, որ հիշատակվի ինքնորոշման իրավունքը եւ ուժի կիրառումից հրաժարվելը:
Եվրամիությունը բացահայտ մերժում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
lragir.am/2019/05/14/442785/





