
27.04.2019 – Տարածաշրջան:Հայաստան, Թուրքիա – Թեմա: Քաղաքականություն:
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ըստ նրա, Էրդողանի հայտարարությունը կեղծ է: «Մենք չպետք է Թուրքիայի ավտորիտար նախագահին, որը խախտում է մարդու իրավունքները, կրոնի եւ մամուլի ազատությունը, թույլ տանք վերաշարադրել պատմությունը», – Twitter-ում գրել է Կոստան:
Նշենք, որ ապրիլի 24-ին իր հայտարարությունում Էրդողանը «հայկական բանդաների տեղափոխությունը» խելամիտ արարք էր անվանել:
news.am/arm/news/509636.html?





