28 ՄԱՅԻՍ 2019 –
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հռչակման 10-ամյակի առթիվ 1928 թ. Մայիս 28-ին Փարիզում կազմակերպված տոնական միջոցառմանը, որին ներկա էին նաև Վրաստանի և Ադրբեջանի երբեմնի առաջնորդները՝ Մեծ Բրիտանիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդի, ՀՀ բանակի փոխգնդապետ, ՀՅԴ անդամ Օլիվեր Բոլդուինը ֆրանսերենով ասել է հետևյալը.
«Բարև ձեզ, հազար բարի (հայերեն)։ Երբ քիչ առաջ հայ ժողովրդական երգերը լսեցի, ինձ Հայաստանի մեջ կարծեցի։ Մտքիս առջև պատկերացան Նախիջևանը, Դիլիջանը և ամբողջ Հայաստանը, որն այնքա՜ն եմ սիրում։ Ես ծառայեցի հայ բանակի մեջ, դառնությամբ տեսա 1920 թ. Դեկտեմբեր 2-ին բոլշևիկյան գրավումը, համակրանքով հետևեցի Փետրվար 18-ի ժողովրդական ընդվզմանը։
Այսօր, այս հանդիսավոր առթիվ գլխավոր բանը, որ պիտի ասեմ ձեզ, հետևյալն է. երբե՛ք մի վստահեք մեծ պետությունների խոսքերին և խոստումներին։ Անգլիան բացարձակապես մոռացավ Հայաստանին. Անգլիան մոռացավ նույնիսկ իր նախկին ռազմիկներին. նրանք անոթի կմեռնեն և ոչ ոք չի մտածում նրանց մասին և այսօր զոհեր են նրանք։
Վստահե՛ք միայն ձեր ուժին, ձեր զավակներին և ձեր թոռներին։ Նրանք են միայն, որ եռագույն դրոշակը դարձյալ պիտի դնեն Արարատի վրա։ Ես հավատում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Մերձավոր Արևելքի մեջ դարձյալ տակնուվրայություն պիտի պայթի։ Բայց, հայե՛ր, եթե այդ ժամանակ վստահեք միա՛յն սեփական ուժերին, այն ժամանակ կհավատամ, որ կարող եք հաջողել…»։
Փարիզի «Յառաջ» օրաթերթ, 1928 թ. մայիսի 30
Լուսանկարը և տեքստը՝ Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջի
aniarc.am/2019/05/28/may-28-1928-paris/?