Համշեն/ Հեմշին ու Չամլըհեշին․ պատմությունը և գյուղերի ավանումները, Ռիզե

26 ՅՈՒՆՈՒԱՐ 2018 – ՀԱՄՇԷՆ , ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՀԱՄՇԷՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵ:

Օզհան Օզթուրք 

Ըստ պատմական աղբյուրների` Համշենը մոտ 1486 թ․ գտնվել է համապատասխանաբար Բյուզանդական, ապա Տրապիզոնի կայսրությունների տիրապետության տակ։ Ըստ Բրիերի ու Վինֆիելդի` այն գոյություն է ունեցել որպես ֆեոդալիստական անկախ միավոր։ 1486 թ․ թվագրվող մի արձանագրության մեջ նշվում են Համշենի ֆեոդալ Նիշլի Քարաջայի ու զորքերի հրամանատար Իսմայիլ Բոսնայի անունները, իսկ 1515 թ․ խոսք է գնում Hamşen-i Bala (Համշին-ի Բալա) անունով Վերին ամրոցի մասին։ Օսմանյան 1518 թ․ արձանագրություններում Համշենը նշվում է որպես «Vilayet-i Hemşin» (Համշենի/Հեմշինի վիլայեթ/նահանգ) ֆեոդալական տարածք։ Իսկ 1520 թ․ թիվ 387 համառոտագրում նշվում է որպես գավառ։ Համշենի գավառին կից գտնվում էին Համշեն, Քարահաշմեն ու Էքսանոս գավառակներն ու երկու բերդ (Hemşin-i Bala ու Hemşin-i Zir): Այդ տարվա տվյալներով` այնտեղ բնակվում էին 456 տուն և 8 հոգի քրիստոնյաներ և 214 տուն, 3 միայնակ  ու 70 հոգի մուսուլմաններ։ Իսկ 1554 թ․ տվյալներով` 31 գյուղ ունեցող Համշեն, Քուշովա, Էքսանոս ու Քարահամշեն անունով 4 գավառակներում ապրում էին 706 տուն ու 113 քրիստոնյա ( մոտ 3643 մարդ) և 16 տուն ու 1 մուսուլման (ընդհանուր թվով` 81 հոգի)։ Եթե նույնիսկ թվաքանակի նման աճը պատճառաբանենք Քուշովա գավառակի միացումով, միևնույնն է, մուսուլմանների թվի՝ 34 տարվա ընթացքում նման անկումը, եթե ամեն տվյալ ճիշտ է,  դժվար  է բացատրել։

Հայտնի է, որ 16-րդ դարի սկզբին Համշենի գավառի հյութից, քամված մեղրի ու մեղրամոմից ստացվող մոտ 17 հազ․ աքչե արժողությամբ եկամուտը միանվագ բաժանվել է որպես զորահրամանատարի հասանելիք: Այդ ժամանակ Համշենի ֆեոդալը եղել է Մահմուդ Չելեբին, իսկ զորքերի հրամանատարը՝ Ալի Քորուքը։ Վերին ամրոցում բնակվել է 40 մարդ (Բերդապետը վերցնում էր օրական՝ 10, ներքինը՝ 7 աքչե)։ Իրենց պաշտոնավարման ժամանակ օրական վերցրել են 147 աքչե, իսկ տարեկան՝ 52․036 աքչե, որի հետ մեկտեղ, Վերին ամրոցում 499 կգ պարենամթերք են ամբարել, իսկ Ներքին ամրոցում՝ 382 սոմար ցորեն ու 440 սոմար գարի։ 1684 թ․ թվագրվող հարկերի գրքույկում առկա է արձանագրությունը, ըստ որի` Գոնիո սանջակին կից Համշենի գավառում հարկատուների թիվը եղել է 218 մուսուլման, 889 տուն քրիստոնյա, ընդհանուր թվով՝ 1107 տուն։ Շրջանի բնակչությունը ազդվել է Ջալալիների ապստամբություններից։ 1610 թ․ թվագրված մի փաստաթղթում Համշենի ամրոցի աղա Հուսամն ու որդին՝ Մուրթազան, բռնագրավել են շրջանի բնակչության հողերն ու ունեցվածքը և դրանք ծախել ուրիշներին։ Հայտնի է, որ բնակիչները հարձակվել են պետական պաշտոնյաների տների վրա և փորձել են ահաբեկել նրանց։ 1681 թ․ թվագրված գրանցամատյանում նշվում է, որ Գոնիո սանջակին կից Համշեն գավառում 218 տուն (1090 հոգի) մուսուլման և 889 տուն ( 4445 հոգի) քրիստոնյա հայեր են բնակվել։ Ի տարբերություն Ռիզեի մյուս գավառների` Համշենի իսլամացումը շատ դանդաղ է ընթացել․ 1656 թ․ մի շարք հայեր բնակություն են հաստատել Սյուրմենե և Աքչաբադի որոշ գյուղերում։ Համշենը օսմանյան շրջանում Լազիստանի Աթինա գավառին կից գյուղաքաղաք էր, իսկ արդեն հանրապետության տարիներին` Արդեշենին կից ավան։ 1960 թ․ ապրիլի 1-ին վերածվել է գավառի։

Համշենի գյուղերի հին և նոր անունները 
Թաղամասի նախկին անունը      թաղամասի ներկայիս անունը 
ԲոդուլլուԶուրգա Օրթաքոյ

Շաղմերլի, Գելեհլի, Բագենլի

Բադարա

ՄութլուՕրթաքյոյ

Յենիքյոյ

Բահար

 

 

Գյուղի նախկին անունը գյուղի ներկայիս անունը
ԹեզինաԹեփան

Նեֆս-ի զուգա

Սաղըրլը

Քանթարլը

Չօչօ

Չանավա, Սանովա

Ղումլո, Ղումնո, Փափագեր

ԱքյամաչԲիլենքյոյ

Չամլըթեփե

Հիլալ

Քանթարլը

Լևենթքյոյ

Նուրլուջա

Յալթքայա

Աշաղը Վիչե, Վիչեալթը, Չամլըջա, Չամլըհեմշին

1953 թ․ երբ Արդեշենը Փազարից առանձնացվել ու գավառ է դարձվել, Վիչեալթըի անունը փոխվել է, և այն, որպես ավան, կցվել է նորաստեղծ գավառին։ 1955 թ․ երբ պետական մարմիններ ստեղծվեցին, 1957 թ․ հունիսի 27-ին օրենքի ուժ ստացած թիվ 1033 օրենքով այն գավառ է կազմել։ Ներկայում 1 քաղաք (Չամլըհեմշին), 7 թաղամաս և 27 գյուղ ունեցող Չամլըհեմշին գավառի բնակչության թիվը, ըստ 2009 թ․ մարդահամարի տվյալների, 6365 է (1430-ը բնակվում են քաղաքներում, 4935-ը՝ գյուղերում):

Չամլըհեմշինի գյուղերի հին և նոր անունները
Թաղամասի նախկին անունը թաղամասի ներկայիս  անունը
–Աշաղը Վիչե, Վիչե-ի սյուֆլա

Յուքարը Վիչե, Վիչե-ի ուլյա

Միքրոն, Շինդերքադան

Մաքրևիս

ԿենտրոնԱշաղը Չամլըջա

Յուքարը Չամլըջա

Քավաք

Սըրթ

Քոնաքլար

Գյուղի նախկին անունը      գյուղի ներկայիս անունը 
Քոննոթոբրա, Հալա–

Չաթ

Գուվանթ

Մաքալիսգիրիթ

Լիվիքչաքըսլը

Քալե-ի օբա, Քալե-ի Բալա

Հոջլա

Աբիշհո

Մեյդան

Քյոմիլոյքյոյ

Հեմշինբաշքյոյ

Հեմշինօրթաքյոյ

Հեմշինաշաղըքյոյ

Չինչիվա, Շենյուրթ

Սանո

Մոլլավեյս

Էլևիթ

Վարոշ

Քուշիվա

Քըշմենմելի, Քըշմանմալիվեր

Քոլոնա

Աշաղը ՇիմշիրլիԲողազիչի

Չաթքյոյ

Չայըրդյուզու

Դիքքայա

Գյորոլուք

Հիսարջըք

Քափլըջա

Քյոփրուբաշը

Մեյդանքյոյ

Մուրաթքյոյ

Օրթաքլար

Օրթանքյոյ

Օրթայայլա

Սըրաքյոյ

Շենքյոյ

Շենյուվա

Թոփլուջա

Ուլքյու

Յայլաքյոյ

Յազլըք

Յոլքըյը

Յուքարը Շիմշիրլի

Զիլքալե

Լուսանկարը` Akunq.net-ի

http://ozhanozturk.com/2018/01/15/hemsin-camlihemsin-tarihi

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail